Ժայռամագլցում (անգլ.՝ rock climbing), սպորտաձև և ակտիվ հանգստի ձև, երբ մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։
20-րդ դարի կեսերից այն մասամբ առանձնացավ ալպինիզմից՝ որպես առանձին ճյուղ։ Ալպինիզմում լեռան գագաթ տանող երթուղին կարող է ընտրված լինել ժայռերի վրայով, և այդ դեպքում վերելքը կոչվում է տեխնիկական ալպինիզմ, ինչը ներառում է ժայռամագլցման (երբեմն նաև միքս մագլցման) բոլոր տարրերը։
Ի տարբերություն տեխնիկական ալպինիզմի, ժայռամագլցման ժամանակ բարձրանում են ոչ թե լեռան, այլ ժայռային գոյացության կատարին, իսկ երբեմն մագլցման երթուղին կարող է վերջանալ ժայռի միջնամասում, քանի որ ապարի վատ որակը կատարին հասնելը կարող է դարձնել ոչ նպատակահարմար։

Հայ ժայռամագլցող Սարգիս Ղազարյանը ժայռամագլցողների միջազգային ճամբարում, Իրան, 2019
Ժայռամագլցում՝ Շվեյցարիայում

Ժայռամագլցումը ֆիզիկական և մտավոր կարողություններ պահանջող գործունեություն է, որի ժամանակ փորձության են ենթարկվում մագլցողի ուժը, հուզակամային կայունությունը, դիմացկունությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։ Պատկերավոր մտածողությունը և ստեղծագործական միտքը որոշիչ դեր են խաղում ժայռամագլցման մեջ։ Մագլցման տեխնիկային, հմտություններին և մագլցման գույքի օգտագործմանը տիրապետելը վճռական են մագլցման երթուղիներն ապահով անցնելու համար։

Աշխարհի տարբեր մասերում ժայռերի լայն տեսականու և բազմազանության հիման վրա ժայռամագլցումը տարբեր ոճերի և ենթատեսակների է բաժանվել, որոնք ներկայացված են ստորև[1]։ Ժայռամագլցումը օլիմպիական երևույթ չէ, սակայն ՄՕԿ-ի կողմից որպես մարզանք է ճանաչվում։

Ժայռամագլցումը Հայաստանում խմբագրել

Հայաստանում գոյություն ունի Ժայռամագլցման և լեռնագնացության ֆեդերացիա։ 2009 թ. հունիսի 1-ից 31-ը Up The Rocks ակումբի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԱՐԵՎ» Առաջնամագլցման Բաց Փառատոնը[2][3]։ Այն մեկնարկել է Հրազդանի կիրճում և շարունակվել Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արփա գետի հովտում և Գառնիի ձորում։

2018 թվականին «Ապառաժ» ակումբը Հայաստանում կազմակերպել է ժայռամագլցման առաջին համահայկական առաջնությունը[4]։

Աղբյուրներ խմբագրել

  • Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան
  1. Լեռնագնացություն՝ Բլուրների ազատությունը (անգլերեն՝ Mountaineering: The Freedom of the Hills), Swan Hill Press; 6-րդ հրատարակչություն (14 հոկտեմբերի 1997) ԳՄՍՀ 1840370017 ԳՄՍՀ 978-1840370010
  2. «Կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոնը». 2009 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոն». 2009 թ․ հունիսի 30. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  4. «ԱՌԱՋԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ».

Արտաքին հղումներ խմբագրել