Ժամացույցների պատմություն

Ժամացույցը հազարամյակների պատմություն ունի։ Հազարամյակներ շարունակ մարդիկ տարբեր հարմարանքներ են հորինել ՝ ժամանակը չափելու և նրան հետևելու համար։ Ժամանակը չափելու հաշվարկման վաթսունական համակարգի կիրառումը հորինվել է Շումերում մոտավորապես մթա 2000 թ։ Հին Եգիպտոսում օրը բաժանում էին երկու 12-ժամյա պարբերության, կիրառելով մեծ Կոթողներ Արեգակին հետևելու համար։ Հնարավոր է առաջին անգամ այնտեղ է հորինված եղել ջրի ժամացույցը։ Համարվում է, որ չինական Շան դինաստիան կիրառել է ջրի ժամացույցը մոտավորապես նույն ժամանակահատվածում` վերցնելով գյուտը Միջագետքից։

Ավազի ժամացույց — ժամանակի հաշվարկման հնագույն գործիքներից մեկը

Իրանում ջրի ժամացույցը պարբերաբար օգտագործվել է մթա 2500 թ. ողջ օր ու գիշերվա ընթացքում` հողի ոռոգման ճշգրիտ ժամանակը եւ տևողությունը հաղորդելու համար։ Ժամանակը չափեկու համար օգտագործվում էին նաև կրակի ժամացույցները։ Նրանք հայտնի էին Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և Իրանում։ Հնդկաստանում և Տիբեթում լայնորեն կիրառվում էին Արեգակնային ժամացույցի տարատեսակները ձողիկների տեսքով։

Մոմային ժամացույց

Ամենավաղ ժամացույցները ուղղակիորեն կախված էին արևի ստվերից, ինչը նրանց անօգուտ էր դարձնում ամպամած եղանակին եւ գիշերը, բացի այդ եթե գնոմոնը զուգահեռ չէր Երկիր մոլորակի առանցքին, նրանք ունեին կարգավորման կարիք տարվա եղանակների փոփոխության ժամանակ։ Ժամացույցների ավելի վաղ հիշատակումը ջրային իջեցման մեխանիզմով, որը փոխարկեց պտտվող էներգիան ընդհատվող շարժման մեջ[1], թվագրվում է մթա III դարով Հին Հունաստանում։ Ավելի ուշ` X դարում Չինաստանում սնդիկային իջեցման մեխանիզմով ժամացույց են հորինել, որից հետո արաբ ինժեներները կատարելագործեցին ջրային ժամացույցը, առաջին անգամ օգտագործելով մեխանիկական փոխանցիչներ պտտող դետալների կերպափոխման համար[2]:.

Մեխանիկական ժամացույցները, որոնք կիրառում են առանցքային աշխատեցման մեխանիզմը, ստեղծվել են XIV դարում և դարձել ստանդարտ գործիք ժամանակի չափման համար ՝ ընդհուպ մինչև 18-րդ դարում զսպանակային ժամացույցի և գրպանի ժամացույցի ի հայտ գալը։ Այնուհետև ի հայտ եկան ճոճանակի ժամացույցները, որոնք երեք դարերի ընթացքում ժամանակի չափման առավել ճշգրիտ սարքեր էին։ XX դարում ստեղծվել են կվարցե ժամացույցը, այնուհետև` ատոմային ժամացույցը։ Վերջինները 10−14 (1 մվրկ 3000 տարում) կարգի սխալ են տալիս, կիրառվում են մյուս ժամացույցների մեխանիզմների համաժամացման համար` ընկած լինելով Համաշխարհային կոորդինացված ժամանակի հիմքում։

Արեգակնային ժամացույց խմբագրել

Արեգակնային ժամացույցը  Ժամանակը որոշող սարք է` ըստ գնոմոնից ստվերի երկարության փոփոխության և թվահարթակով նրա շարժման։ Այս ժամացույցների հայտնվելը կապված է այն պահի հետ, երբ մարդը գիտակցել է արեգակի ստվերի երկարության և երկնքում Արեգակի այլ առարկաների նկատմամբ դիրքի փոխկապակցվածությունը։

Պարզագույն արեգակնային ժամացույցը ցույց է տալիս ոչ թե տեղային, այլ արեգակնային ժամանակը, այսինքն հաշվի չի առնում Երկրի բաժանումը ժամային գոտիների։ Բացի այդ, պարզագույն արեգակնային ժամացույցը ցույց չի տալիս մարդու կողմից արհեստականորեն ներմուծված ամառային ժամանակը։ Արեգակնային ժամացույցից կարելի է օգտվել միայն ցերեկը, այն էլ Արեգակի առկայության դեպքում։

Ներկա պահին արեգակնային ժամացույցները ուղղակի նշանակությամբ գրեթե չեն օգտագործվում և զիջել են տեղը ժամացույցների բազմաթիվ այլ տեսակների։

Ջրի ժամացույցներ խմբագրել

Ջրի ժամացույցները հայտնի է ասորա-բաբելոնական ժամանակներից և հին Եգիպտոսից[3]. ժամանակի չափման սարքավորում ջրի հոսող շիթով գլանաձև անոթի տեսքով։ Կիրառության մեջ է եղել մինչև 17-րդ դարը։

Վազքի մեխանիզմով ժամացույց խմբագրել

Մեխանիկական ժամացույց խմբագրել

Որձաքարե ժամացույց խմբագրել

Էլեկտրոնային ժամացույց խմբագրել

Ատոմային ժամացույց խմբագրել

Ռուսաստանում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Landes: «Revolution in Time: Clocks and the Making of the Modern World», rev. and enlarged edition, Harvard University Press, Cambridge 2000, ISBN 0-674-00282-2, p.18f.
  2. Ahmad Y Hassan, Transfer Of Islamic Technology To The West, Part II: Transmission Of Islamic Engineering Արխիվացված 2008-02-18 Wayback Machine, History of Science and Technology in Islam.
  3. Ջրի ժամացույց Ամենհոթեպ III Alabaster water clock of King Amenhotep the Third Արխիվացված 2011-10-17 Wayback Machine(անգլ.)