Ժամանակակից հնգամարտ, օլիմպիական խաղերի մարզաձև, որին մասնակցում են միայն տղամարդիկ։ Տարբեր մրցությունների մասնակցում են կանայք։ Հնգամարտիկները մրցում են բազմամարտի անհատական և թիմային առաջնություններում։ Թիմի կազմը ընդգրկված են երեք մարդ։ Մարզիկները մրցում են ձիասպորտից, կրոսավազքից, լողից, հրաձգությունից և սուսերամարտից։ Մրցումները տևում են 5 օր (օրական 1 մարզաձևից)։ Մրցակիցևերի տեղերը որոշվում են յուրաքանչյուր մարզաձևից ստացված միավորների գումարով։ Հնգամարտի աթլետիկական կրոսավազքի մրցատարածությունը հավասար է 4 կմ-ի (կանանց համար՝ 2 կմ), լողատարածությունը՝ հավասար է 300 մ, մարզիկներն այն անցնում են ազատ ոճի լողով։ Հրաձգությունը կատարվում է ատրճանակից (տարածությունը՝ 25 մետր), որի ժամանակ մարզիկները կատարում են 20 կրակոց (4x5-ական կրակոց), ձիասպորտի առաջնությունում հնգամարտիկները մրցում են արգելքների հաղթահարման մարզաձևում։ 600-800 մետրանոց մրցատարածությունում նրանք հաղթահարում են 110-120 սմ բարձրություն ունեցող մինչև 15 տարբեր արգելապատնեշներ։

Ժամանակակից հնգամարտ
Տեսակհնգամարտ
 Modern pentathlon Վիքիպահեստում

Սուսերամարտի մրցումներում հաղթանակը շնորհվում է մրցակցին առաջին և միակ խոցումը հասցնելու համար։ Սուսերամարտի ժամանակ բոլոր մասնակիցները հանդիպում են միմյանց հետ։ Եթե 3 րոպեի ընթացքում ոչ ոք խոցում չի կատարում, երկուսին էլ գրանցվում է պարտություն։ Այս հինգ մարզաձևերի մրցության ընդհանուր հաշվարկով որոշվում է և՛ հաղթողը, և՛ հաղթող թիմը[1]։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի 2-րդ կեսին Շվեդիայում, հետագայում նաև այլ երկրներում սկսեցին անցկացնել մրցումներ սպայական հնգամարտից, որը 1912 թվականին ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում։ Մինչև 1948 թվականը մրցումներին թույլատրվում էր մասնակցել միայն մարզիկ սպաներին։ ժամանակակից հնգամարտ տերմինը ծագել է 1948 թվականին, երբ Լոնդոնում հիմնվեց ժամանակակից հնգամարտի և բիաթլոնի միջազգային միությունը (ՈւՊՄԲ)։ 1949 թ-ից կազմակերպվում է աշխարհի ամենամյա առաջնություն (բացի օլիմպիական խաղերի տարվանից), 1965 թվականից՝ նաև պատանիների միջև։

Հայաստանում ժամանակակից հնգամարտն արմատավորվել է խորհրդային շրջանում՝ 1950-ական թվականներին։ 1956 թվականին Հայաստանի հավաքականը մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային և արժանացել չեմպիոնի կոչման։

Աղբյուրներ խմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 136-137։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից հնգամարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 464