Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)

Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet), արդի և ժամանակակից արվեստի պետական թանգարան Ստոկհոլմում։ Գտնվում է Սկեպպսհոլմեն կղզում, կենտրոնական Ստոկհոլմում, բացվել է 1958 թվականին։ 2009 թվականին Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը՝ Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet Malmö):

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, կենտրոնական թանգարան, Swedish government agency?, ժամանակակից արվեստի թանգարան և կինոթատրոն
Երկիր Շվեդիա[1][2]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրՍկեպպսհոլմեն
Կազմված էNordic Excellence Network
Մասն էMinistry of Culture?
Պատկանում էMinistry of Culture?[3]
ՀասցեSkeppsholmen և Exercisplan 4 Skeppsholmen, 111 49 Stockholm[2]11149[2] և 111 49[2]
Հիմնադրվել էմայիսի 9, 1958 և 1958[4]
ՀիմնադիրOtte Sköld?[5]
ՏնօրենGitte Ørskou?[6]
Կայքmodernamuseet.se(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի կազմակերպած «Արվեստի ձևաչափի քննադատական վազքը» քննարկում «Քննադատողները քննադատո՞ւմ են»: «Արդյո՞ք արվեստը առաջ է անցել կոտրված բազուկից թեմաներով»:
Ալեքսանդր Կոլդերի Չորս տարր (1961) քանդակը՝ թանգարանի մուտքի մոտ
Ժան Թեգլիի և Նիկի դե Սեն-Ֆալի Le Paradis fantastique (1966) քանդակները թանգարանից դուրսt
Թանգարանի մուտքը

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 1958 թվականի մայիսի 9-ին[7]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Պոնտուս Հուլտենը[8]։ 2010 թվականի մայիսին թանգարանի նոր տնօրեն դարձավ Դանիել Բիրնբաումը[9]։

2009 թվականին Մալմյոյի Ռուսեում կոչվող շենքում բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը[10]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է շվեդական և միջազգային արդի և ժամանակակից արվեստի նմուշներ, այդ թվում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքներից և Թաթլինի աշտարակի մոդելը։ Հավաքածուն ներառում է նաև այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Մարսել Դյուշանը, Լուիզա Բուրժուան, Նիկի դը Սենտ Ֆալը, Անրի Մատիսը և Ռոբերտ Ռաուշենբերգը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքների շարունակական ձեռքբերումները[11]։

1993 թվականի նոյեմբերի 8-ին Պիկասոյի վեց աշխատանք և Ժորժ Բրաքի երկու աշխատանք, 40 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ, գողացան թանգարանից։ Կողոպտիչները թանգարան էին մտել գիշերով տանիքից՝ կրկնելով ֆրանսիական Rififi (ֆր.՝ 'Du rififi chez les hommes) ֆիլմի մեթոդը[12]։ Պիկասոյի բոլոր վեց նկարները և Բրաքի նկարներից մեկը վերականգնվել են[13]։

Թանգարանի մշտական հավաքածուն տեսնելն անվճար է, բայց ժամանակավոր ցուցահանդեսներից մի քանիսի համար գործում է մուտքի վճար[14]։

Պոնտուս Հուլտենի հավաքածու խմբագրել

2005 թվականին թանգարանի նախկին տնօրեն Պոնտուս Հուլտենը թանգարանին նվիրեց շուրջ 700 աշխատանք՝ իր արխիվի և գրադարանի հետ միասին։ Նրա հավաքածուի մի քանի աշխատանքներ ցուցադրվում են թանգարանի մշտական հավաքածուի հետ, մյուս մասը ցուցադրվում է Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահում[8]։

Քանդակների պուրակ խմբագրել

Թանգարանն ունի քանդակների պուրակ, որտեղ ցուցադրվում են տարբեր ազգերի քանդակագործների աշխատանքներ[15]

  • Չորս տարր, Ալեքսանդր Կոլդեր, 1961
  • Le Paradis fantastique, Ժան Թեգլի և Նիկի դե Սեն-Ֆալ, 1966
  • Déjeuner sur l'herbe, Պաբլո Պիկասո և Կառլ Նեսյար, 1962
  • Monumentalfigur, Քրիստիան Բերգ, 1927
  • Monument över den sista cigaretten, Էրիկ Դիետման, 1975
  • Leninmonument 13 april 1917, Նյորն Լյովին, 1977
  • Mannen på templet, Բյորն Նյորգաարդ, 1980
  • Svart svensk granit, Ուլրիխ Ռյուկրիեմ, 1981
  • Pavilion Sculpture II,Դան Գրահամ, 1984
  • Լուիզա, Թոմաս Մ. Վուդրուֆ, 1987
  • Ազատություն և հավատք, Ջոզեֆ Կոշուտ, 1998
  • Անվերնագիր, Պեր Քիրկեբի, 1999–2000
  • Անկայուն, Լարս Էնգլունդ, 2005
  • Närkontakt, Գուստավ Կրայց, 2008

Ճարտարապետություն խմբագրել

Թանգարանն ի սկզբանե գտնվում էր Սկեպպսհոլմենի Exercishuset-ում[7]։

1994-1998 թվականներին այն ժամանակավորապես տեղափոխվեց Spårvägshallarna կոչվող վայր[16], նախքան իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոյի նոր նախագծած շենքի կառուցումը[17]։ Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահը նախագծել է Ռենցո Պիանոն։

Գործունեություն խմբագրել

Թանգարանն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում և հանդիսանում է ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսների վայր։ 2005 թվականին թանգարանը կազմակերպել onedotzero ցուցադրություններով, ինստալյացիաներով, զրույցներով և կենդանի VJ աուդիո-վիզուալ միջոցառումներով փառատոնը, որը թանգարան բերեց նոր երիտասարդ լսարան[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Public register of government agencies in Sweden
  3. https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
  4. https://www.modernamuseet.se/
  5. https://www.modernamuseet.se/stockholm/en/the-collection/history/
  6. https://www.modernamuseet.se/malmo/en/2019/06/13/gitte-orskou-will-new-director-moderna-museet/
  7. 7,0 7,1 «Exercishuset på Skeppsholmen». www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  8. 8,0 8,1 Pauli, Calle (2005 թ․ նոյեմբերի 10). «Pontus Hultén donerar 700 verk till Moderna Museet». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  9. Rachlin, Natalja (2012 թ․ հունիսի 12). «In Stockholm, Stretching a Museum's Boundaries». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  10. «Moderna Museet». www.malmo.se. Malmö Municipality. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  11. «Om samlingen». sis.modernamuseet.se. Moderna Museet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  12. Axedin, Annie; TT (2013 թ․ նոյեմբերի 12). «Största konstkuppen inte helt löst». Södertörns Högskola. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  13. «Spektakulära konststölder genom tiderna». www.barnebys.se. Barnebys. 1995 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  14. Stockholm TT (2014 թ․ հոկտեմբերի 17). «Fri museientré återinförs». www.svd.se. Svenska Dagbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  15. «Utomhusskulpturer på Skeppsholmen, Stockholm» (PDF). www.modernamuseet.se. Moderna Museet. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  16. Odefalk, Eva (1997 թ․ դեկտեմբերի 27). «Flyttfest». www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  17. Moneo, Rafael; Mårtelius, Johan; Jewson, William; Lidman, Åke E:son (1998). Modern Museum and Swedish Museum of Architecture in Stockholm (Swedish). Stockholm: Arkitektur. ISBN 91-87214-76-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Jacobsson, Cecilia (2005 թ․ հունվարի 13). «Visuellt och utmanande på Moderna». www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)» հոդվածին։