Ժակ Ֆեյդեր (ֆր.՝ Jacques Feyder, իսկական անուն ազգանունը՝ Jacques Léon Louis Frédérix, հուլիսի 21, 1885(1885-07-21)[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա - մայիսի 24, 1948(1948-05-24)[4][2] կամ մայիսի 25, 1948(1948-05-25)[5], Պրանժեն), ֆրանսիացի կինոռեժիսոր, 1908 թվականից թատրոնի, ապա կինոյի դերասան։

Ժակ Ֆեյդեր
ֆր.՝ Jacques Feyder
Ծնվել էհուլիսի 21, 1885(1885-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
Մահացել էմայիսի 24, 1948(1948-05-24)[4][2] (62 տարեկան) կամ մայիսի 25, 1948(1948-05-25)[5] (62 տարեկան)
Մահվան վայրՊրանժեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6] և  Բելգիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Ամուսին(ներ)Ֆրանսուա Ռոսի
Երեխա(ներ)Paul Feyder? և Bernard Farrel?

Կինոյում որպես ռեժիսոր առաջին անգամ հանդես է եկել 1916 թվականին («Պարոն Պենսոն՝ ոստիկան»)։ 1921 թվականին ստեղծել է «Ատլանտիդա» վառ, էկզոտիկ կինոնկարը։ Լավագույն համր ֆիլմերից են՝ «Կրենկեբիլ» (1922 թ., ըստ Անատոլ Ֆրանսի), «Գրիբիշ» (1925 թ.), «Թերեզ Ռաքեն» (1928 թ., ըստ Էմիլ Զոլայի), որոնք հակադրված են էկրանային ստանդարտներին։ «Նոր պարոններ» ( 1928 թ.) երգիծական կինոպամֆլետում մերկացված են բուրժուական պառլամենտարիզմը, պոլիտիկանների կարիերիզմն ու անսկզբունքայնությունը։

1929-1933 թթ. Ֆեյդերն աշխատել է ԱՄՆ-ում։ Նշանակալից են՝ «Մեծ խաղ» (1934 թ.), «Միմոզա» կենսօթևանը» (1935 թ.) ֆիլմերը։ «Հերոսական տոնավաճառ» (1935 թ.) կինոկատակերգությունը արտացոլել է դարաշրջանի կոլորիտը, XVII դ. Ֆլանդրիայի կենցաղը և բարքերը։ Ֆրանսիայի գերմանա-ֆաշիստական օկուպացիայից հետո վտարանդվել է Շվեյցարիա, վերադարձել է 1945 թ.- ին։ Վերջին կինոնկարը «Մակադամ»-ն է (1946 թ.)։

40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է 12 ֆիլմում, մոտ 15 ֆիլմերի սցենարի հեղինակ է։

Հեղինակ է «Կինոն մեր մասնագիտությունն է» գրքի (1944 թ., իր կնոջ՝ դերասանուհի Ֆրասուազա Ռոգեի հետ)։

Երկեր խմբագրել

  • Bachy, Victor, Jacques Feyder։ artisan du cinéma, 1885-1948, (Louvain։ Librairie universitaire, 1968) (ֆր.)
  • Feyder, Jacques and Rosay, Françoise, Le cinéma, notre métier, (Genève։ A. Skira, 1944)(ֆր.)
  • Ford, Charles, Jacques Feyder, (Paris։ Seghers, 1973)(ֆր.)

Գրականություն խմբագրել

  • Божович В., Творчество Жака Фейдера, М., 1965.
  • Комаров В.. История зарубежного кино. Том 1. Немое кино. -М.։ «Искусство», 1965.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։