Ժակ Սուփրիկյան (հուլիսի 1, 1937(1937-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 2011(2011-11-08), Երևան, Հայաստան), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Ժակ Սուփրիկյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1937(1937-07-01)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 8, 2011(2011-11-08) (74 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[1]։ Հանդես է եկել Հայկական «Շիրակ»/ Լենինական (1958-1959, 1965-1966) և «Սպարտակ»/«Արարատ» Երևան (1960-1964) ակումբներում։ 1960-1963 թվականների առաջնության բարձրագույն խմբի 103 խաղում խփել է 19 գոլ։ Մոսկվայի «Սպարտակում» հավաքներ է անցկացրել[2][3]։

Աշխատել է որպես ավագ մարզիչ Աբովյանի «Կոտայք» (1978-1979)[4], «Արարատ» (1983, 1990-1991), «Շիրակ» (1979)[5] ակումբներում։ Եղել է Էրեբունի ՀՄՄ-ի գլխավոր մարզիչ (1996 թվականի սեպտեմբեր - 1997 թվականի մայիս)։ Աշխատել է «Մալաթիայի» մարզադպրոցում[1]։

Մահացել է 2011 թվականին ինֆարկտից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել