Ժակլին Ռոկ

ֆրանսիացի մոդել

Ժակլին Ռոկ կամ Ժակլին Պիկասո (ֆր.՝ Jacqueline Roque, փետրվարի 24, 1926(1926-02-24)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] - հոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[2][1], Մուժեն[1]), հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի մուսա և նրա երկրորդ կին։ Նրանց ամուսնությունը տևել է 11 տարի, մինչև Պիկասոյի մահը։ Նկարիչն ստեղծել է նրա ավելի քան 400 դիմանկար, ինչն ավելին է, քան նրա ցանկացած այլ սիրեցյալի դիմանկարների թիվը[3]։

Ժակլին Ռոկ
ֆր.՝ Jacqueline Roque
Ծնվել էփետրվարի 24, 1926(1926-02-24)[1]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]
Մահացել էհոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[2][1] (60 տարեկան)
Մահվան վայրՄուժեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպարուսույց, նկարչուհի և մոդել
ԱշխատավայրMadoura?
ԱմուսինՊաբլո Պիկասո

Երիտասարդություն խմբագրել

Ծնվել է 1927 թվականին, Փարիզում։ Ժակլինը երկու տարեկան է եղել, երբ հայրը լքել է իրեն, մորն ու չորսամյա եղբորը։ Ժակլինը սա նրան երբևէ չի ներել։ Մայրը երեխաներին մեծացրել է մեծ դժվարությամբ, Ելիսեյան դաշտերին մոտ գտնվող փոքրիկ տնակում` երկար ժամերով դերձակուհի աշխատելով։ Ժակլինը 18 տարեկան էր, երբ նրա մայրը մահացել է ուղեղի կաթվածից։ 1946 թվականին նա ամուսնացել է ինժեներ Անդրե Հութենի հետ ու նրանից աղջիկ է ունեցել։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Աֆրիկա, որտեղ Անդրե Հութենն աշխատում էր, սակայն չորս տարի անց նրանք վերադարձել են Ֆրանսիա, որտեղ և բաժանվել են։ Ժակլինն սկսել է բնակվել Լազուր ափում և աշխատանքի է անցել Վալորիսում` իր զարմուհու խանութում։

Ծանոթություն և կյանք Պիկասոյի հետ խմբագրել

Պաբլո Պիկասոն առաջին անգամ հանդիպել է Ժակլինին 1953 թվականին, երբ նա 26 տարեկան էր, իսկ նկարիչը` 72։ Նա սկսել է սիրահետել կնոջը։ Ժակլինի պատկերն սկսել է հայտնվել Պիկասոյի կտավներում 1954 թվականին։ Այս դիմանկարներում Ժակլինն իրական չէ, պատկերված է չափազանց երկար վզով ու կատվի դեմքով։ Աստիճանաբար, նկարից նկար, նրա մուգ աչքերն ու հոնքերը, բարձր այտոսկրերն ու դասական պրոֆիլն ավելի ճանաչելի էին դառնում նկարչի ավելի ուշ աշխատանքներում[4]։ Նկարիչն ամեն օր այցելում էր կնոջը։ Նրա տան վրա կավիճով աղավնի էր պատկերել և կես տարի նրան ամեն օր մեկ վարդ էր նվիրում, մինչև որ կինը համաձայնվում է հանդիպել նրա հետ։ 1955 թվականին, Պիկասոյի առաջին կնոջ` Օլգա Խոխլովայի մահից հետո Պիկասոն իրավունք է ստանում նորից ամուսնանալ։ Ժակլինի հետ նա ամուսնացել է միայն 6 տարի անց, 1961 թվականի մարտի 2-ին։ 1963 թվականին նկարիչը նկարել է նրա 160 դիմանկար և շարունակել է նրան պատկերել նաև հետագայում, մինչև 1972 թվականը[4]։

Պիկասոյից հետո խմբագրել

1973 թվականի ապրիլի 8-ին (ըստ որոշ աղբյուրների` ապրիլի 9-ին) Պիկասոն մահանում է 91 տարեկան հասակում։ Ժակլինը նրանից երեխաներ չուներ։ Քանի որ Պիկասոյի թաղումը տեղի էր ունենալու նրան պատկանող մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, Ժակլինը կարողացել է արգելել Պիկասոյի երեխաներին` Կլոդին ու Պալոմային, ներկա գտնել իրենց հոր թաղմանը[5]։ Կլոդն ու Պալոման Պիկսայի և Ֆրանսուազա Ժիլոյի զավակներն են, ում հետ Պիկասոն չի ամուսնացել, սակայն ապրել է նրա հետ 10 տարի[6]։ 1973 թվականից Ժիլոն սկսել է պայքարել Ժակլինի դեմ` նկարչի կարողությունը կիսելու համար[7]։ Ժիլոն ու իր երեխաներն ինչպես Պիկասոյի կենդանության օրոք, այնպես էլ` նրա մահից հետո անհաջող կերպով պայքարել են իրենց բաժին ժառանգությունն ստանալու համար` հիմնվելով նրա վրա, որ Պիկասոն կյանքի վերջում հոգեկան խնդիրներ ուներ։ Ի վերջո կողմերը պայմանավորվել են ստեղծել Պիկասոյի թանգարան Փարիզում[4], որը բացվել է 1985 թվականին։ Ժակլին Ռոկը ինքնասպան է եղել 1986 թվականին, 60 տարեկանում[8]։ Ըստ իր ցանկության` թաղված է իր ամուսնու` Պաբլո Պիկասոյի կողքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Hohenadel, Kristin (March 21, 2004). «Mixing art and commerce.»(անգլ.) Los Angeles Times.
  4. 4,0 4,1 4,2 Johns, Cathy (2001). «Roque, Jacqueline.» (pp. 458—462).(անգլ.) In: Jill Berk Jiminez (Ed.) & Joanna Banham (Assoc. Ed.). Dictionary of Artists' Models. Chicago: Fitzroy Dearborn. ISBN 1-57958-233-8
  5. Zabel, William D. (1996). The Rich Die Richer and You Can too.(անգլ.) New York: John Wiley and Sons. p.11. ISBN 0-471-15532-2.
  6. Kazanjian, Dodie (April 27, 2012). «Life After Picasso: Françoise Gilot.» Արխիվացված 2015-02-09 Wayback Machine(անգլ.) Vogue.
  7. Yoakum, Mel (2012). «Introduction: Françoise Gilot.»(անգլ.) The F. Gilot Archives website.
  8. Kimmelman, Michael (April 28, 1996). «Picasso’s Family Album».(անգլ.) New York Times.