Թրումեն Կապոտե

ամերիկացի վիպասան

Թրումեն Գարսիա Կապոտե (անգլ.՝ Truman Garcia Capote, սեպտեմբերի 30, 1924(1924-09-30)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] - օգոստոսի 25, 1984(1984-08-25)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4])[5], ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան, ում պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վիպակը (1958) և «Սառնարյուն սպանություն» վեպը (1966) (որը նա անձամբ անվանել է իրապատում) համարվում են գրականության դասական գործեր։ Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ։

Թրումեն Կապոտե
անգլ.՝ Truman Capote
Ծննդյան անունանգլ.՝ Truman Streckfus Persons
Ծնվել էսեպտեմբերի 30, 1924(1924-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 25, 1984(1984-08-25)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող, դրամատուրգ, ինքնակենսագիր, դերասան և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳրինվիչի ավագ դպրոց և Dwight School?
ԺանրերՀարավային գոթիկա
Ուշագրավ աշխատանքներՍառնարյուն սպանություն և Նախաճաշ Թիֆընիի մոտ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Truman Capote Վիքիպահեստում

Կապոտեն դժվար մանկություն է ունեցել, քանի որ ծնողները բաժանված են եղել, մորը երկար ժամանակ չի տեսնում, իսկ ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել։ Գրողի ձիրքն իր մեջ բացահայտել է 8 տարեկանում և մանկության մնացած տարիները նվիրել է տաղանդը կատարելագործելուն։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատմվածքներ գրելով, որոնցից մեկը՝ «Միրիամ»-ը (1945), դրական արձագանք է գտնում գրաքննադատների և ընթերցողի շրջանում, ինչի արդյունքում Կապոտեն պայմանագիր է կնքում Random House հրատարակչության հետ և 1948 թվականին գրում «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» վեպը։ Այնուամենայնիվ, Կապոտեին ամենաշատ ճանաչում ու փառք է բերում «Սառնարյուն սպանություն» վեպը, որը Կանզասում մի ընտանիքի սպանության մասին է։ Հեղինակն այն գրել է չորս տարիների ընթացքում՝ հայտնի «Ծաղրասարյակ սպանելը» գրքի (1960) հեղինակ Հարփըր Լիի աջակցությամբ, ով ողջ կյանքի ընթացքում Կապոտեի մտերիմ ընկերն է եղել[6]։

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Ծնվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում։ Մայրը տասնյոթամյա Լիլի Մե Ֆոլկն էր, հայրը՝ առևտրական Արքուլուս Փերսընսը։ Ծնողները բաժանվում են, երբ Կապոտեն ընդամենը չորս տարեկան էր։ Երեխային ուղարկում են Ալաբամա նահանգ, որտեղ նրան չորս-հինգ տարի շարունակ խնամում են մոր հարազատները։ Այստեղ էլ նա ծանոթանում և ընկերանում է իր հարևան Հարփըր Լիի հետ։ Ենթադրվում է, որ «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հերոսներից մեկի՝ Դիլլի կերպարը հենց Կապոտեի մարմնավորումն է[7][8][9]։

Մարդկանց ընկերակցությունից խուսափելով՝ Կապոտեն ինքնուրույն սովորում է գրել և կարդալ նախքան դպրոց հաճախելը։ Նրան հինգ տարեկանում շատ անգամ կարելի էր տեսնել բառարանը և տետրը ձեռքին, իսկ տասնմեկ տարեկանում նա արդեն գեղարվեստական ստեղծագործություններ էր գրում[10]։

1933 թվականին Կապոտեն տեղափոխվում է Նյու Յորք՝ ապրելու մոր և նրա երկրորդ ամուսնու՝ Ջոզեֆ Կապոտեի հետ, ով ծնունդով Կուբայից էր։ Ջոզեֆը որդեգրում է Թրումենին՝ որպես խորթ զավակ և նրան կոչում Թրումեն Գարսիա Կապոտե[5]։ Այնուամենայնիվ, Ջոզեֆին մեղադրում են խարդախությունների մեջ, շատ կարճ ժամանակ անց ընտանիքը հայտնվում է ծանր կացության մեջ, և նրանք ստիպված են լինում հեռանալ Մանհեթենից։

Իր վաղ մանկության մասին Կապոտեն գրել է, որ լրջորեն սկսել է գրելով զբաղվել մոտավորապես տասնմեկ տարեկանում։ Նրա խոսքով՝ մինչ մյուս երեխաները դպրոցից գնում էին և ջութակ ու դաշնամուր պարապում, նա նստում էր և ժամերով գրում, քանի որ կլանված էր դրանով[11]։ 1935 թվականին Կապոտեն սկսում է հաճախել Նյու Յորքի Trinity դպրոց, այնուհետև՝ Սբ. Ժոզեֆի անվան ռազմական ակադեմիա։ 1939 թվականին Կապոտեների ընտանիքը տեղափոխվում է Գրինվիչ, Կոնեկտիկուտ, և Թրումենը սկսում է հաճախել Գրինվիչի ավագ դպրոց, որտեղ գրում է գրական ամսագրի և դպրոցի թերթի համար։ Երբ ընտանիքը 1942 թվականին վերադառնում է Նյու Յորք, Թրումենը հաճախում է Ֆրանկլին մասնավոր դպրոց, որը ներկայումս հայտնի է որպես Dwight դպրոց։ 1943-ին Կապոտեն ավարտում է դպրոցը[12]։ Այսքանով Թրումեն Կապոտեի ֆորմալ կրթությունն ավարտվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118518992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 http://www.biography.com/people/truman-capote-9237547#early-life
  6. Allen Barra Արխիվացված 2007-02-23 Wayback Machine "Screenings: The Triumph of Capote," American Heritage, June/July 2006.
  7. Minzesheimer, Bob (2007 թ․ դեկտեմբերի 17). «'Kansas' imagines Truman Capote-Harper Lee rift». USA Today. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  8. Capote, Truman; M. Thomas Inge (1987). Truman Capote: conversations. University Press of Mississippi. էջ 332. ISBN 0-87805-275-5.
  9. Shields, Charles J. (2006). Mockingbird: a portrait of Harper Lee. Macmillan. էջ 34. ISBN 0-8050-7919-X.
  10. Inge, M. Thomas, ed. (1987). Truman Capote Conversations: Pati Hill interview from Paris Review 16 (1957). University Press of Mississippi.
  11. Oakes, Elizabeth (2004). American Writers. Facts On File, Inc. էջ 69.
  12. Clarke, Gerald (2005). Too Brief a Treat: The Letters of Truman Capote. Random House. էջ 464. ISBN 0-375-70241-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրումեն Կապոտե» հոդվածին։