Թրումենի դոկտրին (անգլ.՝ Truman Doctrine), ԱՄՆ դաշնային կառավարության արտաքին քաղաքական ծրագիր, որը նախագահ Հարի Թրումենը շարադրել էր 1947 թվականի մարտին կոնգրեսին հղած իր ուղերձում` նպատակ ունենալով «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում հակազդելու Խորհրդային Միության աշխարհաքաղաքական տարածմանը։ Հետագայում՝ 1947-48 ֆինանսական տարում, «կոմունիստական վտանգի» առաջն առնելու պատրվակով, որպես օգնություն Հունաստանին և Թուրքիային տրամադրել 400 միլիոն ԱՄՆ դոլլար (այդ երկրների հետ համաձայնագրերը կնքվեցին համապատասխանաբար 1947 թվականի հունիսի 20-ին և հուլիսի 12-ին)։

ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումենը

Տես նաև խմբագրել



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։