Թրիլեր (անգլ.՝ thrill «թրթիռ, հուզմունք» բառերից), գրականության և կինեմատոգրաֆի ստեղծագործական ժանր, որը հանդիսատեսի կամ ընթերցողի մոտ առաջացնում է անհանգիստ սպասում, լարվածություն, վախ։ Այս ժանրը ճշգրիտ սահմաններ չունի և նրա առկայությունը զգացվում է շատ ուրիշ ժանրերում։ Կինեմատոգրաֆում թրիլեր ժանրի ֆիլմեր կարող են հանդիսանալ դետեկտիվ, լրտեսական, սարսափ և արկածային ժանրերի ֆիլմերը, ինչպես նաև որոշ գանգստերական և նուար ժանրի ֆիլմեր։

Դրվագ Ալֆրեդ Հիչքոքի «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» (1959) կինոնակրից

Սահմանում խմբագրել

Թրիլերները լինում են՝դատական, լրտեսական, դետեկտիվ, արկածային, բժշկական, ոստիկանական, ռոմանտիկ, պատմական, քաղաքական, կորպորատիվ, կրոնական,առեղծվածային (առեղծվածային), գիտաֆանտաստիկ,պատերազմային թեմաների։ Ըստ Ռոսս Մաքդոնալդի սահմանման դետեկտիվ ժանրի ֆիլմում գործողությունները շարժվում են ժամանակով հետ,դեպի բացահայտում, առաջ՝ դեպի աղետ։ Միշտ չէ որ կարելի է հեշտությամբ տարանջատել այդ ժանրերը,և մեկը հաճախ պարունակում է մյուսի տարրերը։ Ըստ Դեյվ Կերայի, թրիլլերը հանդիսանում է առավելապես ամերիկյան ժանր[1]։

  Ամերիկյան ֆիլմին հատուկ են անմիջականությունը և  ուժի ազդեցությունը, որոնք հազվադեպ են հանդիպում եվրոպականում․կյանքի ֆիզիկական եւ էմոցիոնալ սահմանների շոշափումը և դրա ճակատագրական գրավիչ ուժի գիտակցումը։ Ռոսս Մաքդոնալդ Վլադիմիր Նաբոկովը նշել է, որ չնայած ըստ ժանրի օրենքների բարին պետք է հաղթի, իսկ նենգ չարագործը պետք է պատժվի։Ընթերցողին հատուկ  է հոգու ներսում թաքցնել այն հույսը,որ «ռոմանտիկ չարագործը կմնա անպատիժ, իսկ բթավուն բարեգործը երբեք չի "ստանա" քմահաճ աղջկան»
- Ռոսս Մաքդոնալդ
 

:

Թրիլլերի պատմությունը  խմբագրել

Կինոարվեստում թրիլլերի վառ օրինակներ XX դարի 1-ին կեսին ստեղծել են Ալֆրեդ Հիչքոկը և Ֆրից Լանգը ("Լրտեսներ", 1928թ; "Քաղաքը փնտրում է մարդասպանին", 1931թ),ով 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում ("Կինը պատուհանում", 1944 և այլն)։

Հիչքոկը հմտորեն օգտագործել է ֆիլմի տեխնիկան՝սյուժեի լարվածության ներմղման և հանդիսատեսի զգացմունքների կառավարման համար։ Նրա կինոնկարներն հատուկ են նուրբ սև հումոր և սյուժեի երկրորդային բնույթը`առանցքային դրվագների վիրտուոզ (մեծահմուտ) մշակման համար:Հիչքոկը մտցրել է ժանրի մեջ « McGuffin » հասկացությունը`պատճառ կամ պատրվակ գարծողությունի զարգացման համար (օրինակ,«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմում հորինված գործակալը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dave Kehr. When Movies Mattered: Reviews from a Transformative Decade. University of Chicago Press, 2011. ISBN 9780226429410. Pages 174-175.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիլլեր» հոդվածին։