Թրթռիչ մեխանիկական տատանումներ առաջացնող սարք։ Օգտագործվում է շինարարության մեջ գետինը և բետոնի շաղախը խտացնելու համար։ Հիմնականում տարածված են խորքային (մտցվում է շաղախի մեջ), արտաքին (ամրացվում է կաղապարամածին) և մակերեսային (դրվում է շաղախի վրա) թրթռիչները։ Կան նաև թրթռահարթակներ, որոնք օգտագործվում են հավաքովի բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ պատրաստելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227