Թվային տնտեսություն (անգլ.՝ Digital economy), թվային հաշվիչ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։ Թվային տնտեսությունը երբեմն անվանում են համացանցային տնտեսություն (անգլ.՝ Internet Economy), նոր տնտեսություն (անգլ.՝ New Economy) կամ վեբ տնտեսություն (անգլ.՝ Web Economy): Ավելի հաճախ թվային տնտեսությունը միահյուսվում է ավանդական տնտեսության հետ, դժվարացնելով դրանց միջև հստակ զատման հնարավորությունը։

Եզրի սահմանում խմբագրել

Թվային տնտեսություն եզրն առաջին անգամ կիրառվել է 1995 թվականին հրատարակված Դոն Թափսքոթի Թվային տնտեսությունը. համացանցային բանականության դարաշրջանի խոստումները և վտանգները (անգլ.՝ The Digital Economy: Promise and Peril in the Age of Networked Intelligence) գրքում[1]։ Այդ գիրքը առաջիններից էր, որտեղ քննարկվում էր այն բանը, թե ինչպես է համացանցը փոխելու բիզնեսի իրականացման ձևերը[2]։

Համաձայն Թոմաս Մեսենբուրգի (2001)[3], թվային տնտեսությունը ունի երեք կարևոր բաղադրիչ.

  • է-բիզնեսի ենթակառուցվածքներ (ապարատային ապահովում, ծրագրային ապահովում, հեռահաղորդակցություն, ցանցեր, մարդկային կապիտալ և այլն),
  • է-բիզնես (ինչպես են վարում բիզնեսը, կազմակերպության կողմից համակարգչային ցանցերի վրա իրականացվող ցանկացած գործընթաց),
  • է-առևտուր (ապրանքների տեղափոխում, օրինակ, ինչպես է գիրքը վաճառվում համացանցում)։

Սակայն, Բիլ Իմլահի[4] կարծիքով, նոր ծրագրերը վերացնում են այդ սահմանները, առաջացնելով խճճվածություն, օրինակ, հաշվի առնելով սոցիալական ցանցերը և համացանցային որոնումը։

20-րդ դարի վերջին տասնամյակում Նիկոլաս Նեգրոպոնտեն ատոմների մշակումից՝ բիթերի մշակման անցման հետաքրքիր փոխաբերություն է օգտագործել. «Խնդիրը պարզ է։ Երբ տեղեկությունը մարմնավորված է ատոմների մեջ, արդյունաբերական ժամանակաշրջանի բոլոր միջոցների և մատակարարման հսկայական կորպորացիաների անհրաժեշտություն կա։ Սակայն հանկարծակի, երբ ուշադրությունը կենտրոնանում է բիթերի վրա, ավանդական մեծ տղաները այլևս պետք չեն։ Արդեն աշխատում է արա դա ինքդ համացանցում հրապարակումը։ Դա թղթե պատճենի համար չէ[5]։»

Այդ նոր տնտեսության մեջ թվային նեթվորքինգը և հաղորդակցության ենթակառուցվաքները ապահովում են գլոբալ հարթակ, որտեղ մարդիկ և կազմակերպությունները մշակում են ռազմավարություններ, փոխհամագործակցում են, շփվում են, միասին աշխատում են և փնտրում են տեղեկություն։ Վերջերս թվային տնտեսությունը սահմանվել է որպես համացանցի ոչ նյութական ապրանքների զրոյական առավելագույն ծախսերը ուսումնասիրող տնտեսության ճյուղ[6]։

Ազդեցություն խմբագրել

Այսօր թվային տնտեսությունը արժե երեք տրիլիոն դոլար։ Դա 30% S & P 500-ի մոտավորապես 30%-ն է, վեց անգամ գերազանցում է ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կամ ավելին, քան Միացյալ Թագավորության ՀՆԱ-ն։ Ամենատպավորիչն այն փաստն է, որ այդ ողջ արժեքը կազմավորվել է համացանցի գործարկումից հետո՝ վերջին 20 տարիների ընթացքում։

Թվային տնտեսությունը Հայաստանում խմբագրել

2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումը նպատակ ունի «բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ»[7]։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում ասված է հետևյալը.

Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում[7]:

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tapscott, Don (1997). The digital economy : promise and peril in the age of networked intelligence. New York: McGraw-Hill. ISBN 0-07-063342-8.
  2. «Don Tapscott Biography». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  3. Mesenbourg, T.L. (2001). Measuring the Digital Economy. U.S. Bureau of the Census.
  4. «The Concept of a "Digital Economy"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  5. Nicholas Negroponte (1995 թ․ հունվարի 1). «Bits and Atoms». Wired magazine. (MIT link). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  6. Fournier, Laurent (2014). «Merchant Sharing». arXiv:1405.2051 [q-fin.EC].
  7. 7,0 7,1 Ստեղծվում է «Թվային Հայաստան» հիմնադրամ