Թռչունների մասին (անգլ.՝ For the Birds), 3 րոպեանոց համակարգչային անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 2000 թվականին Pixar ընկերության կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է «Հրեշների կորպորացիա» ֆիլմի հետ։ Սցենարը և բեմադրումը՝ Ռալֆ Էգգլստոնի։ 2002 թվականին անիմացիոն ֆիլմը որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ ստացել է «Օսկար»։

Թռչունների մասին
անգլ.՝ For the Birds
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և կատակերգություն
ՌեժիսորՌալֆ Էգլսթոն
ՍցենարիստՌալֆ Էգլսթոն
ՊրոդյուսերKaren Dufilho-Rosen? և Ջոն Լեսսետեր
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունRiders in the Sky?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն3 րոպե
Թվական2000 և դեկտեմբերի 20, 2012[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
pixar.com/for-the-birds

Սյուժե խմբագրել

Հեռագրային գծի լարին նստում է թռչունների երամը։ Շուտով նրանք սկսում են ծեծկռտուք։ Այս բացասական ալիքը կանխում է ինչ-որ մեկի բացականչությունը։ Նրանք տեսնում են մի մեծ թռչունի նստած մոտակա սյունին։ Անծանոթ հիմարիկը սիրով բարևում է նրանց, սակայն մյուսները տրամադրված չէին շփման և ծաղրում են նրա դուրս ցցված փետուրները։ Թռչունը չի նեղանում և նորից մոտենում է երամին, բայց թռչունները չեն պատասխանում նրան և հակառակը տեղափոխվում են լարի վրայով սյունից ավելի հեռու՝ կասկածորեն նայելով միայնակ հիմարիկին։ Սա չի թողնում իր ընկերանալու նախաձեռնությունը և թռչելով նստում է երամի մեջտեղում և իր քաշով ստիպում է, որ լարը ձգվի։ Թռչունները չկարողանալով իրենց պահել սահում են դեպի մեծ թռչնի գիրկը, ինչը դուր է գալիս թռչնին, սակայն երամը բարկացած էր[2]։ Թռչնին մոտ գտնվողները կտցահարում են նրան կողքից։ Թռչունը ճչալով գլխի վրա կախվում է լարից ցած։ Կտցահարողները մնացածի հետ միասին սահում են ավելի ներքև և վայրկյանական կանգից հետո նոր միջոց են գտնում բացասական էմոցիաները արտահայտելու համար։ Նրանք սկսում են կտցահարել կախված թռչնի մատները։ Համարելով դա ծիծաղելի՝ մյուսները հետևում են նրանց օրինակին։ Այսպիսով աստիճանաբար բոլորը, բացի մի քանի կտցահարող թռչուններից հասկանում են, թե ինչ է իրենց սպասվում ծանր թռչնի ընկնելուց հետո, սակայն տարված թռչուններին շատ ուշ է հաջողվում կանգնեցնել։ Խելագար թռչունը սկսում է սահել ներքև և ամբողջ երամին իր հետ տանում է ցած։ Ի վերջո բոլոր թռչունները և՛ փոքրերը, և՛ մեծը հայտնվում են գետնին։ Մեծ թռչնի հետ ամեն ինչ կարգին էր, մինչդեռ փոքր թռչունները կորցրել էին ողջ փետուրները[3]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այս նույն խմբին կարելի է տեսնել «Մեքենաները» մուլտֆիլմում, երբ Մակը անցնում է էլեկտրահաղորդային լարի մոտով և «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմում, երբ ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։
  • Այս թռչուններից մեկին կարելի է տեսնել «Մեծ Բակը» կարճամետրաժ ֆիլմում։
  • Մեծ թռչունը շատ նման է «Վեր» մուլտֆիլմի փետրավոր հսկա Քեվինին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Dyce, Andrew (2015 թ․ հունիսի 20). «'Inside Out' Easter Eggs, Trivia & Pixar References». Screen Rant. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. Hill, Jim (2007 թ․ դեկտեմբերի 8). «A special "Where's WALL-E" edition of Why For?». Jim Hill Media. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչունների մասին» հոդվածին։