Թռչունի արձանիկ (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Թռչունի արձանիկ, մ․թ․ա․ 15-14-րդ դարերում Լճաշենում հայտնաբերված արձանիկ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2009-50 համարի ներքո[1]։

Թռչունի արձանիկ
նյութբրոնզ
բարձրություն17,5
լայնություն12,2
խորություն3,2
ստեղծվել էմ. թ. ա. 15-14-րդ դար
կայք

Նկարագրություն խմբագրել

Պատվանդանին նստած թռչունի քանդակ է։ Երկարակտուց է, երկարապոչ։ Աչքերը ուռուցիկ կլորակներ են, որոնց կենտրոնի փոսիկները ունեցել են գունավոր ագուցվածքներ։ Իրանը սնամեջ է, կրծքամասին և կողերին արված են մեկական սեպաձև բացվածքներ։ Թռչունի թևերը, կտուցը և պոչը գծազարդված են։ Պատվանդանը խարսխաձև հիմքով քառանիստ սյուն է՝ հարդարված եռանկունի ծակոտիկներով և գծազարդերով։ Խարսխի ծայրաթևերը ավարտվում են մեծաբերան, դուրս պրծած աչքերով մեկական գորտերի ոճավորված մանրաքանդակներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թռչունի արձանիկ». historymuseum.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM