Թռիչք (հեռուստասերիալ)

2014 թվականի հեռուստասերիալ

Թռիչք (անգլ.՝ Flight, Fly, առավել հայտնի է Udann Sapnon Ki անվանմամբ), հնդկական դրամա հեռուստասերիալ։ Առաջին անգամ հեռարձակվել է 2014[3] թվականի օգոստոսի 18-ին Colors TV[4] հեռուսաալիքով։ Թողարկվել է երկուշաբթիից ուրբաթ[5]։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Բոլիվուդի ռեժիսոր Մահեշ Բհաթը է[6]։ Հեռուստասերիալը հիմնված է համանուն ֆիլմի վրա, որը դեռևս չի ցուցադրվել։ Գլխավոր դերում խաղում է մանկահասակ աստղ Սպանդան Չատուրվեդին[7]։ Սերիալի առաջին ցուցադրությունը եղել է 2014 թվականին։

Թռիչք
Udann Sapnon Ki
ԺանրԴրամա
Երկիր Հնդկաստան
Գլխավոր
դերերում
Սպանդան Չատուրվեդի, Մեերա Դեոստհալե
ՊրոդյուսերՄահեշ Բհաթ
ՍցենարիստՌոբին Բհաթ, Ջավեդ Սիդդիքի
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ1349
Էկրաններին էօգոստոսի 18, 2014[1]-ից հունիսի 28, 2019[2]
ՀեռուստաալիքColors TV
ԴիստրիբյուտորViacom 18
Պատկերի ձևաչափ16:9 (HDTV 1080i)
Պաշտոնական կայքէջ

Սյուժե/դիպաշար խմբագրել

Դեպքերը հիմնականում տեղի են ունենում 1996 թվականին Հնդկաստանի Ազադգանջ գյուղում։ Այդ գյուղի բոլոր բնակիչները մեծահարուստ Քամալ Նարայան Ռաջվանշիի ստրուկներն են։ Պատմությունը պրոտագոնիստ Չակորի մասին է, որին դեռ չծնված գրավ էին դրել։ Երբ Չակորի մայրը՝ Կաստուրի Բուվանը, հղի էր, Չակորի պապիկը՝ Հարիյան, մահանում է դժբախտ պատահարից։ Բուվանը չունի ո՛չ փող, ո՛չ կով, որպեսզի կազմակերպի թաղումը, ուստի Կաստուրին և Բուվանը ստիպված գումար են խնդրում Քամալ Նարայանից։ Փոխարենը Թեջասվանի Ռաջվանշին նրանցից պահանջում է գրավ դնել դեռ չծնված երեխային։ Կաստուրին աղջիկ է ունենում։ Թեջասվանին նրա դաստակին դաջել է տալիս ստրկության նշանը և ասում, որ երեխային 7 տարի անց հանձնեն Առանձնատանը։ Որոշ ժամանակ անց նա մոռանում է այդ մասին։

Յոթ տարի անց Չակորը պատահաբար հայտնվում է Առանձնատանը։ Նա ընկերանում է Վիվան Ռաջվանշիի՝ Մանոհար Ռաջվանշիի տղայի հետ և նա օգնում է Չակորին փախչել Առանձնատնից։ Չակորին օգնում է Իշվար Ռավաթը և նրան տանում է Լաքնաու։ Իշվարի կինը Չակորին ընդունում է սեփական աղջկա նման։ Լաքնաուում նա ընդունվում է դպրոց։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արջուն Քանան մեծ դեր է խաղում Չակորի կյանքում։

Չակորը մասնակցում է վազքի մրցումների և հաղթում է։ Նա ծանոթանում է աստվածուհի Բհագյայի հետ, ով իրականում Քամալ Նարայանի դուստրն է։ Ազատում է Բհագյային աստվածուհի լինելուց։ Իշվարը ձերբակալում է Քամալ և Թեջասվանի Ռաջվանշիներին։ Մանոհարը Քամալի պատվերով ռումբ է տեղադրում Իշվարի մեքենայի մեջ և սպանում նրան։ Արջունը ու Բհագյան ամուսնանում են։ Քամալ Նարայանը ազատվում է բանտից։ Արջունը վերցնում է Չակորին և տանում է նրան Լաքնաու և պահում է իր տանը։ Տասը տարի անց Չակորը վերադառնում է Ազադգանջ որպես կայացած վազորդ և մարզիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://live.dbpedia.org/resource/Udaan_(2014_TV_series)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Udaan_(2014_TV_series)
  3. «Mahesh Bhatt's unreleased film 'Udaan' becomes a TV show | Latest News & Updates at Daily News & Analysis». dna (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  4. «'Shastri Sisters' and 'Udann' cast visit the Andhericha Raja Pandal - Times of India». The Times of India. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  5. «Udaan: Little Chakor becomes bonded labour» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  6. «Conceptualised 'Udaan' actually for a film: Mahesh Bhatt». mid-day (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  7. «Colors to awaken rural masses with 'Udann'». Indian Television Dot Com. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.