Թուր Ուլվեն (նորվ.՝ Tor Ulven, նոյեմբերի 14, 1953(1953-11-14)[1][2][3], Օսլո, Նորվեգիա - մայիսի 18, 1995(1995-05-18)[1][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, գրող, արձակագիր և թարգմանիչ։

Թուր Ուլվեն
Ծնվել էնոյեմբերի 14, 1953(1953-11-14)[1][2][3]
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Վախճանվել էմայիսի 18, 1995(1995-05-18)[1][3] (41 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Թուր Ուլվենը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 14-ին մայրաքաղաք Օսլոյում։ Համարվում է Նորվեգիայի գրականության ամենակարևոր գրողներից մեկը 20-րդ դարի կեսերին։

Բանաստեղծ Թուր Ուլվենի վաղ ստեղծագործություններն իրենցից հիմնականում ներկայացնում էին ավանդական ազատ ոտանավորներ ու սյուրռեալիզմի ուժեղ ազդեցությունից ծնված ստեղծագործություններ։

Թուր Ուլվենը իր կարճ կյանքի ընթացքում հասցրեց թարգմանել նորվեգերենով սյուրռեալիստական մեծ թվով ստեղծագործություններ։

1980-ական թվականների սկզբին բանաստեղծը նոր ինքնուրույն ոճով սկսեց հանդես գալ. այն է, գրել ինքնատիպ նամակի ոճով ստեղծագործություններ։

Կյանքի վերջին տարիներին բանաստեղծ Թուր Ուլվենը հիմնականում հրապարակում էր արձակ ստեղծագործություններ։ Մի շարք պարգևներով ու մրցանակներով է պարգևատրվել բանաստեղծը.

  • Doblougprisen – 1995
  • Obstfelderprisen – 1993
  • Hartvig Kirans minnepris – 1990

Մահ խմբագրել

Բանաստեղծ Թուր Ուլվենն իր մահկանացուն կնքեց քառասունմեկ տարեկան հասակում։ 1995 թվականի մայիսի 18-ին մայրաքաղաք Օսլոյում բանաստեղծը ինքնասպանություն գործեց։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Dikt i samling (lyrikk) – 2013
  • Prosa i samling (prosa) – 2013
  • Samlede dikt (lyrikk) – 2000
  • Essays1997
  • Etterlatte dikt (lyrikk) – 1996
  • Stein og speil (kortprosa) – 1995
  • Vente og ikke se (historier) – 1994
  • Avløsning (roman) – 1993
  • Fortæring (prosastykker) – 1991
  • Søppelsolen (memorabilia) – 1989
  • Nei, ikke det (historier) – 1990
  • Gravgaver (lyrikk) – 1988
  • Det tålmodige (lyrikk) – 1987
  • Forsvinningspunkt (lyrikk) – 1981
  • Etter oss, tegn (lyrikk) – 1980
  • Skyggen av urfuglen (lyrikk) – 1977

Ռուսերեն գրքեր խմբագրել

 
Ռուս-չուվաշական գրքի հրատարակության շապիկը, որում ներառված են Թուր Ուլվենի ընտիր ստեղծագործությունները-

ռուս.՝ Тур Ульвен. Избранное : стихи / перевод с норвежского Иосифа Трера и Дмитрия Воробьева при участии Микаэля Нюдаля и Гуннара Вэрнесса. ‒ изд-во Ariel : Кноппарп / Чебоксары, 2010. — 252 с. (Серия «Моль») ISBN 978-91-977578-3-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել