Թուր Հեյերդալ (նորվ.՝ Thor Heyerdahl, հոկտեմբերի 6, 1914(1914-10-06)[1][2][3][…], Լարվիկ, Նորվեգիա[4] - ապրիլի 18, 2002(2002-04-18)[1][5][2][…], Colla Micheri, Անդորա[6]), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող։

Թուր Հեյերդալ
նորվ.՝ Thor Heyerdahl
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1914(1914-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼարվիկ, Նորվեգիա[4]
Մահացել էապրիլի 18, 2002(2002-04-18)[1][5][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրColla Micheri, Անդորա[6]
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՕսլոյի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ազդվել էՔրիստին Բոննևի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, պատմաբան, սցենարիստ, ծովային կենսաբան, արկածախնդիր, կինոռեժիսոր, ծովագնաց, ազգագրագետ, world traveler և գրող
ԱմուսինԼիվ Ռոքեֆելեր, Ժակլին Բիր[7] և Yvonne Dedekam-Simonsen?
Ծնողներհայր՝ Թոր Հեյերդալ[8], մայր՝ Էլիսոն Մարտին Լինգ[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԹոր Հեյերդալ[5] և Բյորն Հեյերդալ[5]
 Thor Heyerdahl Վիքիպահեստում

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Դիմադրության նորվեգական շարժման մասնակից։ 1937-1938 թվականներին ապրել է Մարկիզյան կղզիներում, ուր պոլինեզացիների առասպելները՝ Արևելքից իրենց նախնիների գալու վերաբերյալ, Հեյերդալի մեջ ծնեցին նրանց էթնոգենեզն ուսումնասիրելու գաղափարը։ Քանի որ նրա ենթադրությանը (թե Պոլինեզիայի արևելյան կղզիները նախապես բնակեցրել են պերուական լաստանավերով Ամերիկայից եկածները) գիտնականները վերաբերվեցին թերահավատորեն, նա 1947 թվականին, հինգ ուղեկիցների հետ 101 օրվա ընթացքում Կոն-Տիկի լաստանավով անցավ Պերուից մինչև Տուամոտու կղզիախմբի Ռարորիա կղզին (մոտ 8000 կմ

1953 թվականին Հեյերդալը ղեկավարել է հնագիտական արշավախումբը Գալապագոսյան կղզիներում, ուր հայտնաբերել է մինչինկական դարաշրջանի հնդկացիների բնակատեղերի գոյության ապացույցներ։ 1955-1956 թվականներին հնագիտական արշավախումբ է ղեկավարել Զատկի, Ռապաիտի և Մարկիզյան կղզիներում և ապացույցներ գտել մ. թ. IV դարում դրանց բնակեցված լինելու վերաբերյալ։ Հետագա տարիներին Հեյերդալն ուսումնասիրել է Պերուի, Բոլիվիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Չադ Հանրապետության հնարավոր փոխադրամիջոցները (եղեգից և կաշվից նավակներ), որոնք հնում կարող էին ծառայել անդրատլանտյան գաղթի համար։ Այդ նպատակով էլ Հեյերդալը 1969 թվականին և 1970 թվականին 2 պապիրուսե նավակներով (Ռա I և Ռա II), կազմակերպել է գիտարշավ Մարոկկոյի արևմտյան ափերից Բարբադոս կղզի։ 1971-1974 թվականներին Մերձավոր Արևելքում Հեյերդալն ուսումնասիրել է այդ շրջանի հնագույն մշակույթների պատմական հաջորդականությունը։ 1977 թվականին գիտարշավ է կազմակերպել «Տիգրիս» նավով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուր Հեյերդալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 351