Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարների ցանկ

Վիքիմեդիայի ցուցակ - հոդված

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը կրում է թուրքերեն Hava Kuvvetleri Kurmay Başkanı տիտղոսը, որը հայերեն թարգմանվում է Ռազմաօդային ուժերի շտաբի պետ և Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի դրոշը
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի ուսադիրը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների զինվորական կոչումը խմբագրել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարները կրում են բանակի գեներալ (թուրքերեն՝ Orgeneral, օրգեներալ) զինվորական կոչումը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների ցուցակի աղբյուրը խմբագրել

Ստորև բերված ցուցակը համապատասխանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական համացանցային կայքի տվյալներին[1]։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների մասին որոշ տվյալներ խմբագրել

1944 թվականի փետրվարի 5-ին նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին գլխավոր հրամանատարը՝ բանակի գեներալ Զեքի Դողանը։ Այդ պաշտոնում 1944 թվականից առայսօր պաշտոնավարել են 31 բարձրագույն զինվորականներ։ Ի դեպ, 1920 թվականից առայսօր պաշտոնավարած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի թիվն ավելի փոքր է՝ 29: Ներկայումս Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն է բանակի գեներալ Աբիդին Ունալը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի օգոստոսի 14-ից՝ հաջորդելով բանակի գեներալ Աքըն Օզթյուրքին։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների ցուցակը խմբագրել

Սույն ցուցակն ընդգրկում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարներին՝ 1944 թվականից առայսօր։

# Հրամանատարը Լուսանկարը Պաշտոնավարման սկիզբը Պաշտոնավարման ավարտը
1 Բանակի գեներալ Զեքի Դողան   5 Փետրվարի 1944 7 Հունիսի 1950
2 Բանակի գեներալ Մուզաֆեր Գյոքսենին   12 Հունիսի 1950 20 Ապրիլի 1953
3 Բանակի գեներալ Ֆեվզի Ուչաներ   21 Ապրիլի 1953 23 Սեպտեմբերի 1957
4 Կորպուսային գեներալ Համդուլա Սուփհի Գյոքեր   17 Հոկտեմբերի 1957 8 Մայիսի 1959
5 Բանակի գեներալ Թեքին Արըբուրուն 1 Մայիսի 1959 27 Մայիսի 1960
6 Կորպուսային գեներալ Իհսան Օրգուն   27 Մայիսի 1960 4 Օգոստոսի 1960
7 Կորպուսային գեներալ Իրֆան Թանսել   5 Օգոստոսի 1960 1 Հունիսի 1961
8 Դիվիզիայի գեներալ Սյուլեյման Թուլգան   1 Հունիսի 1961 19 Հունիսի 1961
9 Բանակի գեներալ Իրֆան Թանսել   19 Հունիսի 1961 16 Օգոստոսի 1968
10 Բանակի գեներալ Ռեշաթ Մաթեր   16 Օգոստոսի 1968 30 Օգոստոսի 1969
11 Բանակի գեներալ Մուհսին Բաթուր   30 Օգոստոսի 1969 25 Օգոստոսի 1973
12 Բանակի գեներալ Էմին Ալփքայա   25 Օգոստոսի 1973 5 Մարտի 1976
13 Կորպուսային գեներալ Ջեմալ Էնգին   24 Ապրիլի 1976 23 Հուլիսի 1976
14 Բանակի գեներալ Էթհեմ Այան   23 Հուլիսի 1976 21 Օգոստոսի 1978
15 Բանակի գեներալ Թահսին Շահինքայա 21 Օգոստոսի 1978 6 Դեկտեմբերի 1983
16 Բանակի գեներալ Հալիլ Սյոզեր   6 Դեկտեմբերի 1983 22 Օգոստոսի 1986
17 Բանակի գեներալ Ջեմիլ Չուհա   22 Օգոստոսի 1986 22 Օգոստոսի 1988
18 Բանակի գեներալ Սաֆթեր Նեջիօղլու   22 Օգոստոսի 1988 20 Օգոստոսի 1990
19 Բանակի գեներալ Սիյամի Թաշթան   20 Օգոստոսի 1990 20 Օգոստոսի 1992
20 Բանակի գեներալ Հալիս Բուրհան   20 Օգոստոսի 1992 18 Օգոստոսի 1995
21 Բանակի գեներալ Ահմեթ Չյորեքչի   18 Օգոստոսի 1995 28 Օգոստոսի 1997
22 Բանակի գեներալ Իլհան Կըլըչ   28 Օգոստոսի 1997 25 Օգոստոսի 1999
23 Բանակի գեներալ Էրգին Ջելասին   25 Օգոստոսի 1999 23 Օգոստոսի 2001
24 Բանակի գեներալ Ջումհուր Ասպարուք   23 Օգոստոսի 2001 27 Օգոստոսի 2003
25 Բանակի գեներալ Իբրահիմ Ֆըրթընա   27 Օգոստոսի 2003 25 Օգոստոսի 2005
26 Բանակի գեներալ Ֆարուք Ջյոմերթ   25 Օգոստոսի 2005 23 Օգոստոսի 2007
27 Բանակի գեներալ Այդողան Բաբաօղլու   23 Օգոստոսի 2007 25 Օգոստոսի 2009
28 Բանակի գեներալ Հասան Աքսայ   25 Օգոստոսի 2009 29 Հուլիսի 2011
29 Բանակի գեներալ Մեհմեթ Էրթեն   4 Օգոստոսի 2011 22 Օգոստոսի 2013
30 Բանակի գեներալ Աքըն Օզթյուրք 22 Օգոստոսի 2013 14 Օգոստոսի 2015
31 Բանակի գեներալ Աբիդին Ունալ   14 Օգոստոսի 2015 Պաշտոնավարում է

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.