Թուն (քաղաք)

քաղաք Շվեյցարիայում

Թուն (գերմաներեն՝ Thun, ֆր.՝ Thoune), քաղաք Շվեյցարիայի Բեռն կանտոնում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Թուն լճի ափին, ճիշտ այն մասում, որտեղից սկիզբ է առնում Աարե գետը։ Հեռավորությունը Բեռն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր է; Զբաղեցնում է 21,58 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 43 734[3], իսկ նրա շուրջը ձևավորված ագլոմերացիայինը՝ շուրջ 80 հազար[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 2 027 մարդ/կմ2։

Բնակավայր
Թուն
շվեյց. գերմ.՝ Thun
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես21,60 կմ², 21,57 կմ²
ԲԾՄ560 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն43 630 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Հեռախոսային կոդ033
Փոստային դասիչ3600, 3602, 3603, 3604, 3607, 3608 և 3609
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքthun.ch(գերմ.)
Թուն (քաղաք) (Շվեյցարիա)##
Թուն (քաղաք) (Շվեյցարիա)

Քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, ճշգրիտ գործիքների, ռազմամթերքի, սննդի արտադրությունը, հրատարակչական գործը։ Թունում է գտնվում Շվեյցարիայի ամենամեծ զինվորական կայազորը։

Պաշտոնական լեզուն գերմաներենի շվեյցարական տարբերակն է, սակայն քաղաքում առավել գործածվողը ալեմանյան գերմաներենի տեղական խոսվածքն է։

Պատմություն խմբագրել

Քաղաքի անվանումը առաջացել է կելտական dunum բառից, որը նշանակում է ամրացված բլուր կամ պարզապես ամրոց։ Թունի ներկայիս տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել մեր թվականությունից առնվազն երկուսուկես հազար տարի առաջ։ Մեր թվականության 1152 թվականից այստեղ իշխել են Ցահրինգենները։ Ազնվականական այդ տոհմի ներկայացուցիչներից Բերտոլդ V-ը մերձակա միջնաբերդում դղյակ է կառուցել։

Հետագայում բնակավայրը վաճառվել է Բեռնին և դարձել դատական պաշտոնյաների նստավայր։

Անվանի անձինք խմբագրել

  • Պետեր Մաուրեր (ծնվ. 1956) - 2012 թվականից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ
  • Շտեֆան Հաենի (ծնվ. 1958) - նկարիչ, դետեկտիվ վեպերի հեղինակ
  • Ռեգուլա Ռիթց (ծնվ. 1962) - քաղաքական գործիչ, հասարակագետ, պատմաբան[5]
  • Ֆիլիպ Ֆանկհաուզեր (ծնվ. 1964) - բլյուզ ոճի երաժիշտ և երգերի հեղինակ
  • Սանդրա Մոզեր (ծնվ. 1969) - կինոյի և թատրոնի դերասանուհի[6]

Քույր քաղաքներ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[9].

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Anna Bähler, Anita Egli, Thomas Brodbeck, Gerrendina Gerber-Visser, Christian Lüthi, Katharina Moser, Andrea Schüpbach, Philipp Stämpfli: Thuner Stadtgeschichte 1798-2018, Thun 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/de/
  2. « Statistique de la superficie 2004/09 : Données communales » [archive], sur Office fédéral de la Statistique (consulté le 26 août 2017)
  3. « Population résidente permanente et non permanente selon les niveaux géographiques institutionnels, le sexe, l'état civil et le lieu de naissance » [archive], sur Office fédéral de la Statistique
  4. «Städtische Bevölkerung: Agglomerationen, Kerne ausserhalb von Agglomerationen und mehrfach orientierte Gemeinden, 1991-2018». Bundesamt für Statistik. Վերցված է 2020-04-16-ին.
  5. Noëmi Landolt (2011 թ․ նոյեմբերի 10). «Die pragmatische Brückenbauerin» (German). WOZ Die Wochenzeitung 45/2011. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. IMDb Database retrieved 27 November 2018
  7. thun-gabrovo.ch: Aktuell – Städtepartnerschaft Thun-Gabrovo, Zugriff am 7. Juni 2011
  8. togothun.ch: http://www.togothun.ch/index.php/togogadjagan Արխիվացված 2016-05-05 Wayback Machine |wayback=20160505184436 |text=Gadjagan |archiv-bot=2019-05-18 12:48:29 InternetArchiveBot}}, Zugriff am 5. Mai 2016.
  9. 9,0 9,1 Thun in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Թուն (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։