Թունայնություն (լատին․՝ toxicus[1] «թունավոր»), թունաչափական ցուցանիշ, այն հաշվարկվում է որպես մեծություն, որը հակադարձ է միջին մահացու չափաքանակին կամ թունային նյութի միջին մահացու կոնցենտրացիային։

Կմախքն ու խաչված ոսկորները թունավորության, ինչպես նաև՝ առհասարակ վտանգի ընդհանուր նշան են համարվում

Թունայնության ցուցանիշներ խմբագրել

Նյութի թունայնությունը գնահատվում է փորձառական կամ հետադարձ տվյալների օգնությամբ։ Հաճախ թունայնությունը գնահատելու համար օգտագործում են LD50 ցուցանիշը։

Ըստ տաքարյուն կենդանիների համար թունայնության` թույները բաժանվում են չորս խմբի[1]` ըստ գործող նյութի զանգվածի` կենդանի օրգանիզմի 1 կիլոգրամ զանգվածի դիմաց.

1. Չափազանց թունային` միջին մահացու չափաքանակը՝ 15 մգ/կգ-ից պակաս։

2. Բարձր թունային` միջին մահացու չափաքանակը` 15-150 մգ/կգ։

3. Չափավոր թունային` միջին մահացու չափաքանակը` 151-1500 մգ/կգ։

4. Քիչ թունային[2]` միջին մահացու չափաքանակը` առավել 1500 մգ/կգ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vet-spravka.biz Отравления». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Է.Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ա.Վ. ՄԵԴՐԱԿՅԱՆ (2010). ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՈԻ ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՌՈ ԻՍ ԵՐԵՆ-ՀԱՅ ԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ. ԵՐԵՎԱՆ: ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ.

Արտաքին հղումներ խմբագրել