Թունաթափ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Շնամեռուկազգիներ (Apocynaceae)
Ենթաընտանիք Asclepiadoideae
Տրիբա Asclepiadeae
Ենթատրիբա Tylophorinae
Ցեղ Թունաթափ (Vincetoxicum)
Wolf, 1776

Թունաթափ (անգլ.՝ Vincetoxicum), թունաթափագգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Տարածում խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունն ուղղաձիգ է կամ փաթաթվող, բարձրությունը՝ 20-180 սմ։ Տերևները պարզ են, հակադիր, ամբողջաեզր, ձվաձև կամ ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, տերևանութային կամ գագաթնային։ Ծաղիկները դեղնականաչավուն են կամ սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը՝ մեկ, հազվադեպ երկու տերևապտուղ Է։ Սերմերը փուփուլավոր են։

Կիրառում խմբագրել

Որոշ տեսակներ պարունակում են կաուչուկ, գլիկոզիդներ և այլն։ Մեղրատու է։

 
Vincetoxicum nigrum

Տեսակներ խմբագրել

Germplasm Resources Information Network (GRIN) կայքում բերված են թունաթափ 12 տեսակները[1]։ Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Թունաթափ լայնատերև (V.amplifolium),
  • Թունաթափ գորշավուն (V. fuscatum),
  • Թունաթափ դեղատու (V. hirundinaria),
  • Թունաթափ թաղման (V. funebre)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. См. раздел «Ссылки»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։