Թութմոս IV (մ.թ.ա. 15-րդ դար - մ.թ.ա. 14-րդ դար կամ մ. թ. ա. 1390, Թեբե), Հին Եգիպտոսի թագավորության XVIII դինաստիայի փարավոն, որը կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1397—1388 թվականներին[1]։

Թութմոս IV
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր մ.թ.ա. 15-րդ դար
Վախճանի օր մ.թ.ա. 14-րդ դար կամ մ. թ. ա. 1390
Վախճանի վայր Թեբե
Թաղված KV43
Դինաստիա Տասնութերորդ արքայատոհմ
Հայր Ամենհոտեպ II
Մայր Տիաա
Ամուսին Մուտեմույա, Nefertari? և Iaret?
Զավակներ Ամենհոտեպ III, Siatum?, Tentamun?, Tiaa?, Amenemhat? և Amenemopet?

Կենսագրություն խմբագրել

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Թութմոսը չնայած նրան, որ Ամենհոտեպ II-ի և գլխավոր թագուհի Թիայի որդին Էր, ի սկզբանե չէր համարվում փարավոնի հետնորդը։ Արդյունքում Թութմոսը պատմում էր իր տեսած հիասքանչ երազի մասին, երբ որսից հետո հանգստանում էր Մեծ Սֆինքսի ստվերում։ Երազում նրան հայտնվեց Հորեմ-ախետ-Հեպրի-Ռա-Ատում աստվածը, ով նրան հայտնվել էր Սֆինքսի տեսքով։ Նա պահանջում էր մաքրել իրեն ավազից,որը բերում էր անապատի քամին, և որը Թութմոսի կառավարման ժամանակահատվածում ամբողջովին թաղել էր Մեծ Սֆինքսը։ Ի պատասխախան Թութմոսի քայլի, աստվածը խոստացավ փարավոն դարձնել նրան։ Արթնանալով Թութմոսը հավաքեց աշխատողներին և մաքրեց Սֆինքսի մերձակայքը։ Շուտով նա դառնում է փարավոն։

Վերը նշված արձանագրության հիմքը Սֆինքսի ոտքերի մոտից գտնված սալահատիկն է։ Ի դեպ, այս արձանագրության մեջ նշվում է նաև Քեփրեն փարավոնի անունը, որից էլ կարելի է ենթադրել, որ Մեծ Սֆինքսը կերտվել է Քեփրեն փարավոնի գահակալության ժամանակաշրջանում (IV դինաստիա), չնայած նրան, որ Մեծ Սֆինքսի կառուցման միակ գրավոր վկայությունը համարվում է այս արձանագրությունը։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

Ասիական տարածքների համար մղված պատերազմ խմբագրել

Թութմոսը շարունակեց Միտաննի դեմ պատերազմը՝ Սիրիայի համար։ Տեղեկություններ չկան դեպի Առաջավոր Ասիա Թութմոսի կատարած արշավանքի մասին, որը նա անվանել է առաջին արշավանք, ինչպես և դա արել էր նրա հայրը։ Ակնհայտ է, որ նա ստիպված է եղել խորանալ դեպի հեռավոր հյուսիս, որպեսզի հարձակում կատարի Նախարինայի վրա։ Այնուհետև, հաղթահարելով Լիբանանի լեռնաշղթան, Թութմոսը մեկնում է Ֆիվեր, իր հետ վերցնելով մեծ քանակությամբ լիբանանյան մայրի՝ Ամոնի համար կառուցվող բարկայի համար։ Հասնելով Ֆիվեր՝ նա գնում է գերիների ճամբար, որը գտնվում էր իր հոգեհանգստյան տաճարի մոտ։

Չնայած Թութմոսը կատարել էր հաջող արշավանք (կամ արշավանքներ, քանի որ տեղեկություն չկա, թե քանի անգամ է նա արշավել Ասիա), այնուամենայնիվ Եգիպտոսի դիրքերը՝ Սիրիայի հարցում, սկսեցին թուլանալ, որի հիմնական պատճառը Միտանիայի դեմ մղվող պայքարն էր։ Վերջիվերջո Թութմոսը ստիպաված է լինում գալ փոխհամաձայնության Միտաննիի թագավոր Արտադամա I-ի հետ՝ ազդեցության բաշխման հարցում։ Ըստ համաձայնության, Հյուսիսային Սիրիան անցնում էր Միտաննիին։ Ի նշան խաղաղության ամրապնդման, Թութմոսը ամուսնանում է Արտադամայի դստեր հետ։ Թութմոսը բարեկամական հարաբերությունների մեջ էր գտնվում նաև Բաբելոնի թագավոր Կարաինդաշ I-ի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clayton, Peter. Chronicle of the Pharaohs, Thames & Hudson Ltd., 1994. p.112
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութմոս IV» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 230