«Թոր։ Ռագնարյոկ» (անգլ.՝ Thor: Ragnarok), ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը ցուցադրվելու է 2017 թվականի ընթացքում, ստեղծվել է Marvel Comics, Marvel Studios և Walt Disney Studios Motion Pictures ընկերությունների համանուն կոմիքսի հիման վրա։ Ֆիլմը 2011 թվականին նկարահանված «Թոր» և 2013 թվականին նկարահանված «Թոր 2։ Մռայլ աշխարհը» ֆիլմերի շարունակությունն է և Marvel կինեմատոգրաֆիայի տասնյոթերորդ կինոնկարը։ ֆիլմի ռեժիսորը Տայկա Վայտիտին է, իսկ սցենարիստը` Էրիկ Փիրսոնը։ Գլխավոր դերերում` Քրիս Հեմսվորթ, Թոմ Հիդելսթոն, Քեյթ Բլանշետ, Իդրիս Էլբա, Ջեֆ Գոլդբլում, Թեսսա Թոմփսոն, Քարլ Ուրբան, Մարկ Ռուֆալո, Էնթոնի Հոփքինս։ Այս ֆիլմում Թորը մահացու մենամարտի ժամանակ պետք է հաղթի Հալքին, որպեսզի Ասգարդ աշխարհը փրկի Հելլիից և Ռագնարյոկի գալիք իրադարձություններից։

Թոր։ Ռագնարյոկ
անգլ.՝ Thor: Ragnarok[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
ՀիմքԹոր
Թվականնոյեմբերի 3, 2017[2], հոկտեմբերի 27, 2017, հոկտեմբերի 26, 2017, հոկտեմբերի 31, 2017[3], նոյեմբերի 2, 2017[4], հոկտեմբերի 27, 2017, հոկտեմբերի 25, 2017, նոյեմբերի 1, 2017[5] և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹայքա Վայթիթի[6]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[6]
Սցենարի հեղինակՔրեյգ Քայլ[7], Քրիստոֆեր Յոսթ[8] և Էրիկ Փիրսոն[8]
ԴերակատարներՔրիս Հեմսվորթ[6][8], Թոմ Հիդելսթոն[6][8][9], Մարկ Ռուֆալո[6][8][9], Քեյթ Բլանշետ[6][8][9], Թեսսա Թոմփսոն[6][8][9], Ջեֆ Գոլդբլյում[6][8][9], Կառլ Ուրբան[6][8][9], Իդրիս Էլբա[6][8][9], Էնթոնի Հոփքինս[6][8][9], Սեմ Նիլ[10][9], Բենեդիկտ Քամբերբեչ[11][8][9], Ռեյչել Հաուս[8], Թայքա Վայթիթի[8][9], Տադանոբու Ասանո[8][9], Ռեյ Սթիվենսոն[8][9], Զաքարի Լևի[8][9], Ջորջիա Բլիզարդ[8], Ամալի Գոլդեն[8], Շառլոթ Նիքդաո[8][9], Էշլի Ռիկարդո[8], Շալոմ Բրյուն-Ֆրանկլին[8], Թեյլոր Հեմսվորթ[8], Քոհեն Հոլլոուեյ[8], Ալիա Սերոր-Օ'Նիլ[8], Սոֆյա Լարևա[8], Սթիվեն Օլիվեր[8], Հեմիշ Փարքինսոն[8], Ջասփեր Բեյգ[8], Սքայ Քասթանո[8], Շերի Սեբենս[8], Ռիչարդ Գրին[8], Սոլ Քասթանո[8], Ջեթ Թրենթեր[8], Սամանթա Հոփեր[8], Էլոիզա Ուայնսթոք[8], Ռոբ Մայես[8][9], Մեթ Դեյմոն[9], Լյուկ Հեմսվորթ[9] և Սթեն Լի[9]
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե[12]
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո[13]
ՄոնտաժՋոել Նեգրոն[8] և Զին Բեյքեր[8]
Պատմվածքի վայրՄասատլան, Ասգարդ և Նորվեգիա
Նկարահանման վայրVillage Roadshow Studios[14], Քվինսլենդ[14] և Դիրք Հարթոգ կղզի[15]
ԿինոընկերությունMarvel Studios[1] և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն130 րոպե[16]
Բյուջե180 000 000 $[17]
Շահույթ853 977 126 $[17] և 315 058 289 $[18]
Պաշտոնական կայքէջ
 Thor: Ragnarok Վիքիպահեստում

Ֆիլմը հաստատվել է 2014 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին հայտարարվում է ֆիլմի երրորդ մասի անունը։ Հայտնի է դառնում նաև այն փաստը, որ ֆիլմում մասնակցություն պիտի ունենան Հեմսվորթը ու Հիդելսթոնը։ Հաջորդ տարվա հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Ալան Թեյլորը որոշեց չվերադառնալ, իսկ Ռուֆալոն միացավ դերասանական անձնակազմին, որպեսզի խաղա Հալքի դերը` որպես ռեժիսոր ֆիլմի նկարահանումներին է միացավ Տայկա Վայտիտին։ Ֆիլմի դերասանական կազմի մասին ավելի մանրամասն տեղեկությունները հայատարարվեցին հաջորդ տարվա մայիս ամսին։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում և Սիդնեյ քաղաքում և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերին։

Ֆիլմը ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ Ռուսաստանում` նոյեմբերի 2-ին, 3D և IMAX 3D ֆորմատներով։

Սյուժե խմբագրել

«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը»[19] ֆիլմի իրադարձություններից հետո, Թորը, ով Սակաար մոլորակում գերի է առանց իր զենքի, պետք է գլադիատորային մենամարտի ժամանակ հաղթի իր հին ընկերոջը` Հալքին, ժամանակին վերադառնա Ասգարդ և նրան փրկի ամենակարող Հելիից ու գալիք Ռագնարյոկից, որը կդառնա ասգարդյան քաղաքակրթության ոչնչացման պատճառը[20]։

Դերեր խմբագրել

Դերասան Դեր
Քրիս Հեմսվորթ Թոր Թոր
Թոմ Հիդելսթոն Լոքի Լոքի
Քեյթ Բլանշետ Հելի Հելի
Իդրիս Էլբա Հեյմդալ Հեյմդալ
Ջեֆ Գոլդբլում Գրանդմասթեր Գրանդմասթեր
Թեսսա Թոմփսոն Վալկիրիյա Վալկիրիյա
Քարլ Ուրբան Սքյորջ Սքյորջ
Մարկ Ռուֆալո Հալք բժիշկ Հալք
Էնթոնի Հոփքինս Օդին Օդին
Բենեդիկտ Քամբերբեչ Սթիվեն Սթրենջ/Բժիշկ Սթրենջ Սթիվեն Սթրենջ/Բժիշկ Սթրենջ
Տայկա Վայտիտի Քորգ Քորգ
Սեմ Նիլ անհայտ է
Ստեն Լի (Կամեո)

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

Մինչ 2013 թվականի հոկտեմբերը Թոր։ Մռայլ աշխարհը ֆիլմի դուրս գալը, Քրիս Հեմսվորթը հայտարարել է, որ նա պայմանագիր է կնքել «Թոր»-ի մասին ևս մեկ ֆիլմում նկարահանվելու և «Վրիժառուները» ֆիլմի 2 հաջորդ մասերում նկարահանելու համար, և նա ուրախ կլինի շարունակել խաղալ Թորի դերում, եթե մարդիկ ցանկանան ավելին տեսնել[21]։ Նաև մեկ ամսվա ընթացքում պրոդյուսեր Քեվին Ֆայգանը հայտարարել է, որ 2-րդ ֆիլմի վերջում մի քանի դետալներ ակնարկում են ֆիլմի 3-րդ հատվածի նկարահանման մասին, ավելացնելով` «Մենք ունենք հստակ պատմություն, որն անպայման ցանկանում ենք պատմել»[22][23]։ 2014 թվականի հունվարին Marvel-ը հայտարարեց, որ երրորդ ֆիլմի սցենարը պետք է գրեն Կրեյգ Կայլն ու Քրիստոֆեր Յոստը[24]։ 2014 թվականի հոկտեմբերին Վրիժառուները ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների մասին Հեմսվորթը ասել է, որ «Թոր 3»-ը հաջորդ տարի մեծ էկրանին չի հայտնվի[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company. — P. 1.
  2. Strom M. Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films // marvel.com — 2015.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Omelete (порт.) — 2000.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Strom M. Marvel Studios Confirms Stellar New Cast Members of the Highly Anticipated 'Thor: Ragnarok' // marvel.comMarvel Entertainment, 2016.
  7. Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company. — P. I.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Exclusive: Sam Neill confirms he's in Thor 3 // ShortList — 2016.
  11. Breznican A. Doctor Strange revelations: Secrets and Easter eggs from the new Marvel movie — 2016.
  12. Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company. — P. 43.
  13. González U. ‘Thor: Ragnarok': Devo’s Mark Mothersbaugh to Compose Score (Exclusive) // TheWrap — 2016.
  14. 14,0 14,1 Marvel Brings the Thunder Down Under: Marvel to film 'Thor: Ragnarok' in Queensland! // marvel.com — 2015.
  15. Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company. — P. 16.
  16. http://www.webcitation.org/6uBnzftdY
  17. 17,0 17,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=marvel2017.htm
  18. Box Office Mojo — 1999.
  19. «Thor Brings Ragnarok to the Marvel Cinematic Universe in 2017» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  20. «Get Your First Look at Marvel Studios' 'Thor: Ragnarok' In A New Photo» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  21. «Крис Хемсворт о своем контракте с Marvel | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  22. Jim Vejvoda (2013 թ․ հոկտեմբերի 28). «Marvel Studios Boss Kevin Feige on the Possibility of Thor 3» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  23. «Кевин Файги о возможности создания «Тора 3» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  24. «Marvel Hires One of Its Own Executives to Co-Write 'Thor 3'». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  25. Adam B. Vary BuzzFeed News Reporter. «What's At Stake For Thor, Captain America, And The "Avengers" Franchise». BuzzFeed. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.