Թորոս Ռասթկելենյան

հայ քանդակագործ

Թորոս Ռասթկելենյան, Թորոս - Թորոս Ռասթ - Կլան (դեկտեմբերի 12, 1934(1934-12-12)[1], Հալեպ, Սիրիա[1] - հուլիսի 29, 2020(2020-07-29)[2][1], Ռոման սյուր Իզեր[1]), սփյուռքահայ քանդակագործ, Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ (2003

Թորոս Ռասթկելենյան
ֆր.՝ Toros Rasguélénian և Թորոս Ռասթկելենեան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1934(1934-12-12)[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա[1]
Մահացել էհուլիսի 29, 2020(2020-07-29)[2][1] (85 տարեկան)
Վախճանի վայրըՌոման սյուր Իզեր[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ստեղծագործություն(ներ)Սայաթ-Նովայի կիսանդրի, Հայոց ցեղասպանության հուշարձան, Եղեռնի զոհերի հուշարձան և Genocide stele in Vienne?
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Մովսես Խորենացու մեդալ
Կայքtoros-sculpteur-galerie-art.com
 R. Toros Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թորոս Ռասթկելենյանն արմատներով Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է, ծնվել է Հալեպում 1934 թվականին։ Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ[3]։

1966 թվականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում Թորոսի յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակը և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում։

1967 թվականից բնակվում է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում։ 1968 թվականից ցուցադրվում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում։

Ստեղծագործություններ խմբագրել

Թորոսի բրոնզե և պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում (Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Մարսելի, Էքս Ան Պրովանսի, Վալանսի, Վիենի և Սենտ Էտիենի կոթողները և այլն), որոնք առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով («Սրնգահարը», բրոնզ, 1978, տեղադրվել է Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք», բրոնզ, 1999, «Սիրեն», համաձուլվածք, 2001 և այլն)[4]։

Կերտել է նաև դիմաքանդակներ՝ «Սայաթ-Նովա», «Ստեփան Շահումյան», «Գալուստ Գյուլբենկյան» և այլն։

2009 թվականի հոկտեմբերի 16-ին Թորոսի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում[5]։

Մրցանակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը
  3. Թորոս Ռասթկելենյան
  4. Թորոս - Թորոս Ռասթ - Կլան, Թորոս Ռասթկելենյան
  5. «Սայաթ-Նովայի» բրոնզաձույլ կիսանդրին` Սայաթ-Նովա - Խանջյան խաչմերուկում
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Ռասթկելենյան» հոդվածին։