Թոռ, որդու կամ դստեր որդի[1], ոչ հարազատ թոռ (մորեղբոր կամ հորեղբոր), եղբոր կամ քրոջ որդու որդին։ Թոռնուհի, որդու կամ դստեր դուստր, ոչ հարազատ թոռնուհի (մորեղբոր կամ հորեղբոր), եղբոր կամ քրոջ որդու դուստր։

Տատիկը թոռնիկների հետ (նկար), 1820, Ալեքսեյ Զբրուև, Տրետյակովյան պատկերասրահ

Թոռներն ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապիկի և տատիկի նկատմամբ[2]։ Այսպես անչափահասները, կարիքավոր կամ անգործունակ չափահասները իրավասու են նյութական աջակցություն ստանալ բավարար նյութական միջոցներ ունեցող տատիկից և պապիկից՝ պայմանով, եթե նրանք չեն կարող ստանալ այդ աջակցությունն իրենց ծնողներից։ Իրենց հերթին բավարար միջոցներ ունեցող թոռները պարտավոր են ապահովել իրենց տատիկներին և պապիկներին՝ անհրաժեշտության և անգործունակության դեպքում, եթե վերջիններս նյութական միջոցներ չեն կարող ստանալ իրենց ամուսնուց կամ երեխաներից։ Թոռները և ծոռները, պապիկը և տատիկը, օժտված են հաջորդական ժառանգական իրավունքներով։ Թոռները և ծոռները օրենքով ժառանգում են իրենց պապից (տատից) հետո, եթե ժառանգության փոխանցման ժամանակ ժառանգորդ ծնողներից ոչ ոք կենդանի չէ, ընդ որում, նրանք հավասարապես ժառանգում են այն բաժինը, որն, ըստ օրենքի, պետք է պատկաներ իրենց մահացած հորը։

Մայրական և հայրական կողմի տատը և պապը երկրորդ հերթի ժառանգների հետ միասին կարող են ժառանգորդ հանդիսանալ իրենց թոռներից հետո։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ассоциации к слову СЫН СЫНА (словарь ассоциаций русского языка)». kartaslov.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  2. «Обязанности внуков содержать дедушку и бабушку». advokat-malov.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել