Թոնյե Նյոստվոլդ (նորվ.՝ Tonje Nøstvold, մայիսի 7, 1985(1985-05-07), Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա)[1], նորվեգացի հանդբոլիստ։ Հանդես է գալիս նորվեգական «Սոլա» ակումբում։ Օլիմպիական խաղերի կրկնակի (2008 և 2012) և աշխարհի (2011) չեմպիոն է։ Եվրոպայի եռակի չեմպիոն (2006, 2008 և 2010)։

Թոնյե Նյոստվոլդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 7, 1985(1985-05-07) (38 տարեկան)
Ծննդավայր՝Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա

Կենսագրություն խմբագրել

Կարիերան ակումբում խմբագրել

Թոնյե Նյոստվոլդը հանդբոլով սկսել է զբաղվել յոտթ տարեկան հասակից։ Առաջին ակումբը, որտեղ խաղացել է նորվեգական «Հունդվոգն»[2] է։ Ավելի ուշ մարզուհին տեղափոխվում է «Սոլու» ակումբ։ 2005 թվականին տեղափոխվում է «Բյոսեն» ակումբ։ Այս ակումբում 2007 թվականին դուրս եկավ Նորվեգիայի հանդբոլի գավաթի խաղեր, որի արդյունքում պարտվեց ռումինական «Օլտխիմու» ակումբին։ 2008 թվականին Թոնյե Նյոստվոլդը տեղափոխվում է դանիական Առաջին լիգայի «Միդթյուլան» ակումբ՝ հաղթելով Եվրոպայի գագաթը 2011 թվականին Դանիայում։ 2011 թվականի ամռանը կրկին վերադառնում է «Բյոսեն»[3], իսկ 2014 թվականի նոյեմբերին հայտարարում է կարիերայի ավարտի մասին՝ պայմանավորելով այն ընտանեկան հանգամանքներով[4]։ Սակայն 2016 թվականի հունվարին, երեխայի ծնվելուց հետո, կրկին վերադառնում է «Սոլա»[5] ակումբի կազմ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Թոնյե Նյոստվոլդը հավաքականի կազմում խաղացել է 183 անգամ՝ խփելով 408 գոլ։ Եվրոպայի չեմպիոնատում՝ Նորվեգիայի հանդբոլի հավաքականի կազմում, երեք անգամ դարձել է չեմպիոն (2006, 2008 և 2010): Երկու անգամ դարձել է օլիմպիական չեպիոն (2008 և 2012): 2011 թվականին ճանաչվել է որպես տարվա չեմպիոն, 2007-ին՝ վիցե-չեմպիոն, 2009 թվականին՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականից հեռացավ 2014 թվականին։ Վերջին անգամ այստեղ խաղացել է 2013 թվականին՝ Նորվեգիայի մրցարշավի քառորդ եզրափակչում[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսինը Քրիսթոֆեր Միդբյո Լունդեն է՝ հանդբոլի դարպասապահ[7]։ Որդին Ֆրեդերիկն է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել