Թոնի Քերթիս (անգլ.՝ Tony Curtis, իսկական անունը՝ Բերնարդ Շվարց (Bernard Schwartz), հունիսի 3, 1925(1925-06-03)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 29, 2010(2010-09-29)[4][1][2][…], Henderson, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, լայն ճանաչում է գտել 50-60-ական թվականներին։

Թոնի Քերթիս
անգլ.՝ Tony Curtis
Ծնվել էհունիսի 3, 1925(1925-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 29, 2010(2010-09-29)[4][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրHenderson, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ
ԳերեզմանPalm Memorial Park Cemetery
ԿրթությունՆոր Դպրոց, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Seward Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, գրող, նկարիչ, հեռուստատեսային դերասան և դերասան
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Emanuel Schwartz?[5], մայր՝ Helen Klein?[5]
Ամուսին(ներ)Ջանեթ Լի[6], Քրիստին Քաուֆման[6], Leslie Allen?[6], Andrea Savio?[6], Lisa Deutsch?[6] և Jill Vandenberg?[6]
Համատեղ ապրող(ներ)Petra Scharbach?
Երեխա(ներ)Kelly Curtis?, Ջեյմի Լի[5][6] և Allegra Curtis?
Պարգևներ և մրցանակներ
tonycurtis.com

Կենսագրություն խմբագրել

Թոնի Քերթիսը ծնվել է 1925 թվականին Նյու Յորքում։ Փոքր հասակից հանդես է եկել սիրողական խմբերում։ Բրոդվեյում բեմադրված «Ոսկե տղան» պիեսը բացահայտում է նրան և հրավիրում է նկարահանվելու Ռոբերտ Սիոդմակի «Կրիս-Կրոս» կինոնկարում։

Քերթիսը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում (առաջին անգամ՝ 1944 թվականին «Criss Cross» կինոնկարում), աշխատել է հանրահայտ ռեժիսորներ Սթենլի Կուբրիկի, Ռոման Պոլանսկիի և Բլեյք Էդվարդսի հետ։ Քերթիսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը, որտեղ նկարահանվել են նաև Մերիլին Մոնրոն և Ջեք Լեմոնը, Բլեկ Էդուարդսի «Մեծ մրցավազքեր» կատակերգությունը, Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» և Ռիչարդ Ֆլեյշերի «Վիկինգները» պատմական ֆիլմերը։ Նկարահանվել է նաև Կուրտ Նեումանի «Ալի Բաբայի որդին» (1952), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ստենլի Կրամերի «Նույն շղթայով գամվածները» (1958), Բիլլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներ են» (1959), Ջորջ Սիդնեյի «Մեքսիկացին Հոլիվուդում» (1960), Ջեկ լի Թոմպսոնի «Տարաս Բուլբա» (1962), Վինսենթ Մինելլիի «Մնաս բարով Չարլի» (1964), Կեն Հյուսի «Մնաս բարով սիրելիս» (1966), Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի պուպրիկը» (1969), Կեն Անանկինի «Ամբողջովին ուռճացած» (1970) և Պիտեր Կոլինսոնի «Բոլորին հաղթել չես կարող» (1971), Բասիլ Դիրդենի և Ռեյ Ուորտ Բեկերի «Մոնտե Կարլո» (1974), Դեյվիդ Գրինի «Կոմս Մոնտե Քրիստո» (1975), Էլիա Կազանի «Վերջին մագնատը» (1976), Ֆրանսուա Լեգրանի «Կազանովա և ընկերություն» (1977), Գայ Համիլտոնի «Հայելին ճաքեց» (1980), Ուոլտեր Բերնշտեյնի «Պստիկ օրիորդ Մարկերը» (1981) և այլն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://abcnews.go.com/Entertainment/wireStory?id=11763539
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Kindred Britain
  7. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 2, Էջ 127-128։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Քերթիս» հոդվածին։