Թոնի Դագան
Թոնի Դագան (անգլ.՝ Toni Duggan, հուլիսի 25, 1991[1], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]), անգլիացի ֆուտբոլիստուհի, հարձակվողական ոճի կիսապաշտպան, Անգլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի և կանանց «Էվերտոն» ակումբի անդամ։
Թոնի Դագան անգլ.՝ Toni Duggan | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Notre Dame Catholic College? և Loughborough College? |
Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
Toni Duggan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերթոնի» կազմում 2007 թվականին[5]։
2009 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն երիտասարդ խաղացող։ 2010 թվականին «Էվերթոնի» հետ նա նվաճեց Անգլիայի գավաթը[6]։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Թոնի Դագան տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» ակումբ[7]։ 2015 թվականի օգոստոսին նա դարձել է ակումբի պատմության մեջ առաջին կինը, որը ստացել է մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը[8]։
Մանչեսթեր Սիթիում անցկացրած իր չորս տարիների ընթացքում Դուգանն օգնել է ակումբին 2016 թվականին նվաճել Ֆուտբոլային միության կանանց սուպեր լիգայի չեմպիոնության տիտղոսը, Անգլիայի լիգայի 2016 թվականի գավաթը և 2017 թվականի Անգլիայի գավաթը[9]։
2017 թվականի հուլիսի 6-ին Թոնի Դագան տեղափոխվել «Բարսելոնա»։ Ակումբի հետ 2018 թվականին Թոնին նվաճեԼ Իսպանիայի գավաթը[10][11]։
Հավաքականում խմբագրել
Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականում նա իր նորամուտը նշել է 2007 թվականի մարտին։ Թոնի Դագան դուրս է եկել փոխարինման և դարձել գոլի հեղինակ[12]։ Այնուհետև նա հանդես է եկել մինչև 19, 20 և 23 տարիքային խմբերի թիմերում[13][14]։
Իր 18-ամյակի օրը նա հաղթական գոլ է խփել Շվեդիայի դեմ՝ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրո-2009-ի եզրափակչում[15]։
2012 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի առաջին հավաքականում[16]։
2015 թվականին հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության, որտեղ նրա թիմը գրավել է երրորդ տեղը, որից հետո թիմը Քենսինգթոնյան պալատում արժանացել է արքայազն Ուիլյամի ընդունելությանը[17]։
Անձնական կյանք խմբագրել
2010 թվականին ավարտել է Լաֆբորո քաղաքի քոլեջը։ Ռասայական խտրականության դեմ պայքարող «Kick it Out» կազմակերպության, ինչպես նաև «Saving Lives» բարեգործական կազմակերպության անդամ է։
Ձեռքբերումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
Անգլիա Էվերտոն:
- Պրեմիեր լիգայի գավաթակիր՝ 2007/08 թթ
- Անգլիայի գավաթակիր 2009/10 թթ
Անգլիա Մանչեստր Սիթի:
- Անգլիայի չեմպիոնուհի 2016
- Անգլիայի լիգայի գավաթակիր՝ 2016թ
- Անգլիայի գավաթակիր՝ 2016/17
Իսպանիա Բարսելոնա:
- Իսպանիայի գավաթակիր՝ 2017/18 թթ
Հավաքականում խմբագրել
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015 թ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.huffingtonpost.co.uk/news/toni-duggan/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.umbro.com/en-gb/blog/toni-duggan-we-speak-to-the-everton-and-england-ladies-star-lighting-up-womens-football/
- ↑ 4,0 4,1 4,2 http://the18.com/news/epic-volley-denies-chelsea-women-wsl-title
- ↑ «Toni Duggan». savinglivesuk.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Everton upset Arsenal to win FA Women's Cup». bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «City Ladies Sign Toni Duggan». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Toni Duggan becomes first female winner of Man City 'Goal of the Season' award for cracking volley against Chelsea». whoateallthepies.tv. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «WOMEN'S SUPER LEAGUE 1 Manchester City Women 2 0 Chelsea Women». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Toni Duggan: Barcelona sign Manchester City and England Women striker». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Barça Women – Atlético Madrid: Copa de la Reina Champions! (1-0)». fcbarcelona.com. 03/06/2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Football: Duggan proves a super sub with goal on England debut». thefreelibrary.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Toni Duggan player profile». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Toni Duggan». thefa.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Who is Toni Duggan». thefa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «England women secure place at Euro 2013 with win over Croatia». bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Women's World Cup: Merseyside star Toni Duggan enjoys Royal reception at Kensington Palace with teammates». liverpoolecho.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը ՖԻՖԱ֊յի կայքում Արխիվացված 2014-04-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Դագան» հոդվածին։ |