Թոմաս Էնդրյու «Թոմ» Ֆելթոն (անգլ.՝ Thomas Andrew «Tom» Felton, սեպտեմբերի 22, 1987(1987-09-22)[1], Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանացի դերասան, երգիչ։ Իր առաջին լուրջ դերը Թոմը խաղացել է Աննան և թագավորը ֆիլմում, սակայն նա ավելի մեծ ճանաչում ունեցավ այն ժամանակ, երբ խաղաց Դրակո Մալֆոյի դերը Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։

Թոմ Ֆելթոն
Tom Felton
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1987(1987-09-22)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԷպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունHoward of Effingham School?
ԵրկերՀարրի Փոթեր
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, երգիչ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtomfelton.com
 Tom Felton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա, իսկ ներկայումս բնակվում է Դորկինգ քաղաքում, Սուրեյ կոմսությունում։

Վաղ տարիներ խմբագրել

Թոմը ծնվել է Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում։ Այժմ ապրում է Դորքինգ քաղաքում։ Թոմն ունի երեք եղբայր` Ջոնաթանը, Քրիսը և Էշլին[4]։ Թոմը իր ընտանիքի ամենափոքր զավակն է։

Փոքր ժամանակ Թոմը երգել է չորս երգչախմբերում, որոնցից առաջինը եկեղեցական է եղել և ընդունվել է 7 տարեկան հասակում։ 11 տարեկանում զբաղել է ձկնորսությամբ։

Սովորել է «West Horsley’s Cranmore School»-ում, այնուհետև` «Howard of Effingham School» ընդհանուր դպրոցում։

  Ես իրականում գյուղացի տղա եմ,- ասում է Թոմը։ - Ապրում եմ ամայի մի վայրում և դա ինձ դուր է գալիս։ Ինձ համար այն շատ լավ է. երեկոյան տուն գալ և վայելել գյուղական տարածքի լռությունը։  

Կարիերան խմբագրել

Թոմը փոքր տարիքից տաղանդավոր է եղել դերասանական վարպետության և երգեցողության մեջ։ 10 տարեկանում իր ընտանիքին ծանոթ մի դերասանուհու շնորհիվ Թոմը կինոստուդիա է հաճախել, որից հետո երկու շաբաթ անց դեր է ստացել «Գողերը» ֆիլմում (անգլ.՝ «The Burrowers»

Թոմը հայտնի է դարձել «Հարի Փոթեր» ֆիլմերի շնորհիվ, որտեղ խաղացել է Լուցիուս Մալֆոյի որդու` Դրաքո Մալֆոյի դերը։ Նա եղել է ազնվական ընտանիքից և Լորդ Վոլդեմորթի հետևորդներից մեկը։ Ավելի ուշ այդ դերի պատճառով Թոմը ձեռք է բերել գոռոզ և ամբարտավան տղայի կերպար, որն է որոշ չափով ազդել է կինոյում հետագա առաջարկներ ունենալու վրա։ Ամբողջ աշխարհում սկսեցին հայտնվել Թոմ Ֆելթոնի երկրպագուների կայքերը, սակայն դա նրան չխանգարեց ապրել սովորական դեռահասի կյանքով։ «Հարի Փոթեր» գրքի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմից հետո Թոմը ուներ իրեն չսիրող շատ մարդիկ, կախարդական աշխարհից երկրպագուներ, ովքեր շատ լուրջ էին ընդունել էկրանավորումը և այն վերածել էին իրական կյանքի։ Մի շարք երեխաներ բացահայտ վախենում էին Թոմից, երբ նա եկել էր պրեմիերային, նրա խոսքերով դա նրան միևնույն ժամանակ զվարճացրել էր և խանգարել[5][6]։ Ժամանակի ընթացքում հերոսների և իրենց երկրպագուների մեծանալու հետ այդ վերաբերմունքը փոխվեց, և Թոմին սկեցին ընդունել այնքան ջերմ, որքան մյուս դերասաններին։

Տարիներ առաջ Ֆելթոնը հայտնի է եղել նաև «Աննան և թագավորը» ֆիլմում, որտեղ կատարել է Ջոդի Ֆոսթերի որդու դերը։ Այնտեղ նույնպես չար կերպար է դրսևորել։

2006 թվականին Թոմասը որոշում է ընդունվել համալսարան` «ձկնորսության» ֆակուլտետ։ Եվ նախատեսում է այն դարձնել հիմնական մասնագիտություն` ասելով, որ դերասական կարիերան իրենը չէ։ Սակայն ավելի ուշ հերքում է իր ասածները։

2008 թվականին Թոմասը իր մասնակցությունն է ունենում «Emma of Lulworth Cove» ֆիլմում, որի նկարահանումները այժմ դադարեցվել են ֆինանսավորման չբավականացնելու պատճառով[7][8][9]։

Ֆելթոնը նկարահանվել է նաև «The Disappeared» (հայերեն՝ Անհետացածը) ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին[10][11] Պրեմիերան կայացել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին.[12]: Այս ֆիլմում Թոմը խաղում է գլխավոր հերոսի լավագույն ընկերներից մեկի դերը։ Ինչպես նաև ավելի ուշ նկարահանվել է «13 ժամ» սարսափ ֆիլմում, որտեղ գլխավոր դերերից մեկն է խաղացել։

2011 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում Թոմը ֆոտոսեսիայի է մասնակցել իր ընկերոջ` Ռուպերտ Գրինտի հետ` «Band of Outsiders» ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի համար[13]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն Անգլերեն Դեր Պրեմիերա
1997 «Փոքրիկ գողերը» The Borrowers Պիգրին Քլոք 5 դեկտեմբեր 1997
1998 Bugs Ջեյմս 1998, 1 էպիզոդ
«Ամենավատ կախարդուհին» The Worst Witch Ալեքսանդր Ջոնս 1998, 1 էպիզոդ
1999 «Մարգարեություն» Second Sight Թոմաս Ինգհեմ 1998, 1 էպիզոդ
«Աննան և թագավորը» Anna and the King Լուիս Լեոնոուենս 6 դեկտեմբեր 1999
2000 «Երկրորդ տեսանկյուն։Տափկենոցի» Second Sight: Hide and Seek Թոմաս Ինգհեմ
2001 «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» Harry Potter and the Sorcerer’s Stone Դրակո Մալֆոյ 4 նոյեմբեր 2001
2002 «Հարրի Փոթթերը և գաղտնի սենյակը» Harry Potter and the Chamber of Secrets 3 նոյեմբեր 2002
2004 «Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը» Harry Potter and the Prisoner of Azkaban 31 մայիս 2004
2005 «Հարրի Փոթթերը և կրակե գավաթը» Harry Potter and the Goblet of Fire 6 նոյեմբեր 2005
Home Farm Twins Ադամ Բեյքեր 2005, անհայտ էպիզոդ
2007 «Հարրի Փոթթերը և Ֆենիքսի հավաքը» Harry Potter and the Order of the Phoenix Դրակո Մալֆոյ 28 հունիս 2007
2008 «Կորածը» The Disappeared Սեյմոն 20 օգոստոս 2008
2009 «Հարրի Փոթթերը և կիսարյուն արքայազնը» Harry Potter and the Half-Blood Prince Դրակո Մալֆոյ 15 հուլիս 2009
2010 «13 ժամ» 13 Hrs Գերի Էշբայ 28 օգոստոս 2010
White Other White Other Ռեյ Մարդսեն 4 նոյեմբեր 2010
Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Դրակո Մալֆոյ 17 նոյեմբեր 2010
2011 From the Rough From the Rough Էդվարդ սպասվում է
Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part 2 Դրակո Մալֆոյ 13 հուլիս 2011
«Հոգի» The Apparition Պատրիկ 9 սեպտեմբեր 2011
«Կապիկների ապստամբությունը» Rise of the Planet of the Apes Դոջ 5 օգոստոս 2011
Արտոնություն և վտանգ Grace and Danger Կարնաբի սպասվում է
Evac Evac սպասվում է

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույց.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 http://www.moviefone.com/celebrity/tom-felton/1970675/main
  3. 3,0 3,1 3,2 http://www.teenidols4you.com/gallery/221/tom_felton.html
  4. Թոմ և Քրիս Ֆելթոնները շրջագայության ժամանակ, 2006 թ. Հարցազրույց. Youtube.com(անգլ.) փետրվարի 6, 2010.
  5. Դրաքո Մալֆոյ, որի դերը խաղում է Ֆելթոնը, Հարի Փոթեր ֆիլմի բացասական կերպար է։ Երիտասարդ երկրպագուները չեն գիտակցում, որ իրական կյանքում կերպարները ուրիշ են, սովորական մարդիկ են։
  6. Cosmo.ru: Երեխաները տանել չեն կարողանում Թոմ Ֆելթոնին փետրվարի 4, 2010.
  7. Թոմը «Emma of Lulworth Cove» ֆիլմում Potteriada.ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  8. Մի քանի հարցեր և պատասխաններ «Emma of Lulworth Cove». Feltbeats.com Արխիվացված 2008-12-05 Wayback Machine(անգլ.) փետրվարի 4, 2010.
  9. Թոմ Ֆելթոնը խոսում է «Emma of Lulworth Cove» ֆիլմի մասին Feltbeats.com Արխիվացված 2009-03-21 Wayback Machine(անգլ.) փետրվարի 4, 2010
  10. Թոմ Ֆելթոնի նոր ֆիլմը «Անհետացածը» համարվում է լավագույն ֆիլմ։ Feltbeats.com Արխիվացված 2009-07-21 Wayback Machine(անգլ.) փետրվարի 4, 2010.
  11. Թոմ Ֆելթոնի մասնակցությամբ «Անհետացածը» նոր ֆիլմի թրեյլերը Youtube.com(անգլ.) փետրվարի 4, 2010.
  12. Դերասանը «Անհետացածը» ֆիլմի պաշտոնական կայքում Thedisappearedthemovie.com Արխիվացված 2008-12-09 Wayback Machine(անգլ.) փետրվարի 4, 2010
  13. Rupert Grint (2011 թ․ օգոստոսի 31). «Harry Potter's Tom Felton & Rupert Grint: "Kissing Shots to Come!" - E! Online». De.eonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ֆելթոն» հոդվածին։