Թոմաս Դևիս (հունիսի 30, 1998(1998-06-30)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Էվերթոն» ֆուտբոլային ակումբում։ Նա Անգլիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագն է։ Թոմը «Էվերթոնի» ակադեմիայի սան է և առաջին թիմում նորամուտը նշել է 2016 թվականի ապրիլի 16-ին՝ 17 տարեկան հասակում։

Թոմ Դևիս
անգլ.՝ Tom Davies
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոմաս Դևիս
Ազգությունը Անգլիա անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 30, 1998(1998-06-30)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաԷվերթոն
Համար 26
Պատանեկան կարիերա
2008-2016 ԱնգլիաԷվերթոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-ներկա ԱնգլիաԷվերթոն 9 (1)
Ազգային հավաքական
2013-2014 Անգլիա Մ16 9 (1)
2014-2016 Անգլիա Մ17 18 (0)
2016-ներկա Անգլիա Մ18 4 (0)
2013-ներկա Անգլիա Մ19 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Էվերթոն խմբագրել

Թոմը «Էվերթոնի» ակադեմիա է ընդունվել 11 տարեկանում, իսկ ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել է 2015 թվականի սեպտեմբերի 30-ին[3][4]։ Նա Անգլիայի Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է 2016 թվականի ապրիլի 16-ին, որում իր թիմը ոչ ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։ Թոմը դաշտ մտավ 83-րդ րոպեին[5]։ Մրցաշրջանի վերջին խաղում նա անցկացրեց Պրեմիեր Լիգայում իր առաջին մեկնարկային խաղը, որում «Էվերթոնը» 3-0 հաշվով հաղթեց «Նորվիչ Սիթիին»[6] Նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[7]։

2016 թվականի օգոստոսի 3-ին Դևիսը 5 տարով երկարաձգեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ[8][9]։ Թոմն ակումբում իր առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, որում իր թիմը սեփական հարկի տակ հաղթեց 4-0 հաշվով[10][11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 7-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Դևիսին հրավիրեց մարզվելու պատանեկան թիմի հետ[12]։ Ընդամենը 7 օր հետո նա ստացավ Անգլիայի Մ17 հավաքականի ավագի թևկապը[13]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Հունվարի 15, 2017.-ի դրությամբ
Մասնակցությունը և գոլերը, մրցաշրջան և մրցաշար
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Անգլիայի լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Էվերթոն 2015–16 2 0 0 0 0 0 0 0 2 0
2016–17 7 1 1 0 0 0 0 0 8 1
Ընդհանուր 9 1 1 0 0 0 0 0 10 1

Անձնական կյանք խմբագրել

Դևիսը Էվերթոնի նախկին ֆուտբոլիստ Ալան Ուիթլի զարմիկն է, ով 1967-1972 թվականների 74 խաղ է անցկացրել ակումբում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/tom-davies/profil/spieler/314210
  3. Strange, Joe (2016 թ․ դեկտեմբերի 17). «Everton's Tom Davies on being Ronald Koeman's type of player, helping the homeless and studying Barcelona's best: 'I'd love to control a game like Andres Iniesta and Sergio Busquets'». Daily Mail. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Beesley, Chris (30 September 2015). «Everton FC hand pro deal to Tom Davies». Liverpool ECHO. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Roberto Martinez's Everton let lead slip vs. Southampton». ESPN. 2016 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  6. Nash, Matthew (15 May 2016). «David Unsworth heaps praise on Tom Davies after his first Everton start». HITC. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Tom Davies». Everton Football Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Five-year deal for Davies». Everton Football Club. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Ridge, Patric (2017 թ․ հունվարի 2). «Koeman expects Everton transfer activity but backs youngster Davies to shine». Goal. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  10. «Everton 4-0 Manchester City: Romelu Lukaku, Kevin Mirallas, Tom Davies and Ademola Lookman score as hosts romp to victory over beleaguered visitors». Daily Mail. 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  11. «Էվերթոն» 4-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)
  12. O'Keefe, Greg (7 October 2015). «Everton youngster Tom Davies trains with senior England squad». Liverpool ECHO. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. Stonehouse, Gary (14 October 2015). «Tom Davies to captain U17s as squad numbers unveiled». The Football Association. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. O'Keefe, Greg (17 May 2016). «Everton starlet Tom Davies - five things you need to know about Blues midfield dynamo». Liverpool Echo. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել