Թոմ Արայա (Թոմաս Էնրիկե Արայա Դիաս, հունիսի 6, 1961(1961-06-06), Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի), բասիստ, վոկալիստ և ամերիկյան Թռեշ-մետալ Slayer խմբի երգերի հեղինակ։

Թոմ Արայա
Tom Araya
Թոմ Արայան համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tom Araya
Ի ծնե անունիսպ.՝ Tomás Enrique Araya Díaz
Նաև հայտնի է որպեսTom Araya
Ծնվել էհունիսի 6, 1961(1961-06-06) (62 տարեկան)
Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի
Երկիր Չիլի և  ԱՄՆ
ԺանրերԹռեշ-մետալ
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, կիթառ, բաս-կիթառ
Գործունեություն1982 –այժմ
ԼեյբլAmerican Recordings
ԿրթությունBell High School? և South Gate High School?
ԱնդամակցությունSlayer
ԿապվածSlayer
Կայքslayer.net
 Tom Araya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Արայան ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Վալպարիասոյում (Չիլի), նա ընտանիքի չորրորդ երեխան էր։ 1965 թվականին հայրը տեղափոխվել է Սաուս Գեյտ (անգլ. South Gate) Կալիֆոռնիա) աշխատանքի պատճառով, իսկ երբ տղան դարձավ հինգ տարեկան, նրա ընտանիքը հետևեց նրան։ Ըստ լուրերի նա լքեց երկիրը քաղաքական խռովությունների պատճառով, սակայն երաժիշտը հերքում է դա, պնդելով, որ «դա եղավ 1971 թվականին, իսկ մենք այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էինք»։

Արայաի մեծ եղբայրը, որը կիթառ էր նվագում, ոգեշնչեց եղբորը վերցնել բաս-կիթառը ձեռքերի մեջ արդեն 8 տարեկանում։ Երկուսով նրանք նվագում էին Beatles և Rolling Stones խմբերի երգերը, որոնք ներշնչեցին նրանց մեջ հետաքրքրություն երաժշտության հանդեպ։ 1980-ականների սկզբում Արայաի մեծ քույրը առաջարկեց նրան դառնալ շնչառական թերապևտ։ Թոմի Հայրը նույնպես պնդում էր, որ որդին ինչ-որ աշխատանք գտնի։ Արդյունքում ապագա երաժիշտն անցավ երկտարյա տեխնիկական դասընթաց, լսելով դասախոսություններ երակածակման (մաշկի միջով ասեղը երակի մեջ խրել) և ինտուբացիայի մասին։

Slayer խմբագրել

1981 թվականին Արայան մտերմացավ Քերրի Քինգի հետ, որը նրան առաջարկեց միանալ իր խմբին՝ Slayer-ին։ Արայան համաձայնվեց, օգտագործելով վաստակած գումարն ապագայում Show No Mercy ալբոմը ֆինանսավորելու համար։

Արայան թույլտվություն խնդրեց հիվանդանոցում երկարատև արձակուրդի համար, խմբի առաջին Եվրոպական շրջագայության համար 1984 թվականին, սակայն նրան մերժեցին։

  «Դու մեզ պետք ես այսօր։» Նրանք զանգահարեցին ինձ 5:00 և ստիպեցին ինձ գալ աշխատանքի։ «Ինչ-որ մեկը չի եկել աշխատանքի, մեզ անհրաժեշտ է, որ դու գաս»։
 

Մեկ ամիս բացակայությունից հետո աշխատավայրում նրանք ասացին, որ կհեռացնեն Թոմին, ինչին նա պատասխանեց «Օ, ես կարծում էի արդեն հեռացված եմ»։

Սլեյրը ելույթ ունեցավ որպես հեդլայներ տարաբախտ «Clash of the Titans» շրջագայությանը, Megadeth, Anthrax և Suicidal Tendencies: Կուլիսների ետևում Մեգադեթի առաջնորդ Դեյվ Մասթեյնը և Թոմը իրար անպարկեշտ բառեր ասեցին և դրա հետևանքով խմբերի միջև առաջացավ երկարատև թշնամություն։

Հիմա Արայան ապրում է ընտանիքի հետ Տեխասում։ 2006 թվականին նա ստիպված էր պառկել հիվանդանոց լեղապարկի վիրահատության, ինչի պատճառով մի քանի օրով հետաձգվեց The Unholy Alliance Tour Հյուսիսամերկյան։ 2010 թվականին Թոմը վիրահատություն տարավ ողնաշարի վրա, հիմա նրա պարանոցը պահում են երկու տիտանե թիթեղներ։

Փաստեր խմբագրել

  • Չնայած նրան, որ Թոմը քրիստոնյա է, նա առանց խնդիր համերգների ժամանակ կատարում է Քինգի գրած երգերը։

«Եթե Քինգը գրում է լավ տեքստ, ես չեմ անհանգստանում իմ կրոնական տեսակետների համար։ Չեմ ասում որ երգը վատն է, որովհետև այն հակասում է իմ հավատքին։ Ինձ դուր է գալիս ջղայնացնել ուրիշ մարդկանց։»

  • Թոմը ձախլիկ է, սակայն գործողությունների մեծ մասը, (այդ թվում նաև կիթառ նվագելը) նա կատարում է աջ ձեռքով։
  • Թոմը, ըստ էության խմբի միակ մշտական անդամն է, քանի որ Քերրին մի քանի ամսով գնացել է Մեգադեթ, 1984 թվականին, Դեյվ Լոմբարդոն 2 անգամ գնացել է խմբից, իսկ Ջեֆֆ Հաննեմանը 2011 թվականին դադարեց նվագել ձեռքի վնասվածքի պատճառով, իսկ 2013 թվականին մահացավ։

Երաժշտական գործիքներ խմբագրել

Արայան օգտագործում է Ampeg ուժեղացուցիչներ և ESP կիթառներ։ Նա երեք բաս-կիթառահարներից մեկն է, որոնք ունեն ստորագրված բաս կիթառի մոդել (ESP կազմակերպությունը վաճառում է բաս-կիթառներ Թոմի ստորագրությամբ) մյուս երկուսը- Henkka Seppälä Children of Bodom-ից և Ֆրեդերիկ Լեկլեռկա DragonForce-ից։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Արայա» հոդվածին։