Թոմաս Պատրիկ Լաունդիս դե Վաալ (դեկտեմբերի 7, 1966(1966-12-07), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական լրագրող և գրող, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։

Թոմաս դե Վաալ
անգլ.՝ Thomas de Waal
Դիմանկար
Ծնվել է1966
ԾննդավայրՆոթինգհեմ, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
ԱզգությունՄեծ Բրիտանիա
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԿարնեգի հիմնադրամ
Ծնողներհայր՝ Victor de Waal?, մայր՝ Esther de Waal?
 Thomas de Waal Վիքիպահեստում

Կյանքն ու կարիերան խմբագրել

Թոմաս դե Վաալը ծնվել է Նոթինգհեմում, Անգլիա։ Նրա մայրը՝ Էսթեր Ալինը (ծնունդով՝ Լաունդիս-Մոյր) կրոնի մասին գրող է, իսկ հայրը Անգլիական քահանա Վիկտոր դե Վաալն է։ Նրա եղբայրներն են՝ Աֆրիկայի մասնագետ Ալեքս դե Վաալը, փաստաբան Ջոն դե Վաալը, և կավագործ ու գրող Էդմունդ դե Վաալը։

Սև այգին խմբագրել

Չափազանց լայն հնչեղություն է ստացել Թոմաս դե Վաալի հեղինակած «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին։ Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ[2]։

Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.

  Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[3]։  

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Great Catastrophe: Armenians and Turks in the Shadow of Genocide. Oxford University Press. 2015. ISBN 0199350698.
  • The Caucasus: An Introduction. Oxford University Press. 2010. ISBN 0195399765.
  • Chechnya: Calamity in the Caucasus. NYU Press. 1999. ISBN 0814731325.
  • Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով. «Զանգակ» հրատարակչություն. 2014. ISBN 978-9939-68-289-1.

Արտաքին հղումներ խմբագրել