Թոմաս Տուխել
Թոմաս Տուխել (գերմ.՝ Thomas Tuchel, օգոստոսի 29, 1973[1], Կրումբախ (Շվաբիա), Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ներկա պահին՝ մարզիչ։
Թոմաս Տուխել գերմ.՝ Thomas Tuchel | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Թոմաս Տուխել | |||||||||||||||||||||||
Ազգությունը | Գերմանիա | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 29, 1973 (50 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրումբախ, Գերմանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | - | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ֆուտբոլիստ խմբագրել
Թոմաս Տուխելը «TSV Krumbach» ֆուտբոլային ակումբի սան է։ 1988 թվականին տեղափոխվում է Աուգսբուրգ։ 1992 թվականին նա հնարավորություն է ստանում խաղալ Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Վյուրտենբուրգ քաղաքի «Շտուտգարտեր Կիքերս» ակումբում, սակայն, 1992/93 մրցաշրջանում անցկացնելով ընդամենը 8 հանդիպում և չդառնալով ոչ մի գոլի հեղինակ, և 1993/94 մրցաշրջանում ցուցադրելով ավելի հիասթափեցնող ֆուտբոլ՝ կորցնում է իր տեղը հիմնական կազմում։ Դրանից հետո տեղափոխվում է հարավային Ռեգիոնալլիգայի «Ուլմ 1846» ակումբը, որտեղ անցկացնում է 69 հանդիպում, իսկ 1988 թվականին ավարտում է սպորտային կարիերան հոդերի խրոնիկական հիվանդությունների պատճառով։
Մարզիչ խմբագրել
Տուխելը մարզչական կարիերան սկսել է 2000 թ., երբ նա գլխավորում էր «Շտուտգարտ»-ի Մ19 տարեկանների հավաքականը։ Հինգ տարի այդ թիմը գլխավորելուց հետո վերադարձել է «Աուգսբուրգ», որտեղ էլ 3 տարի աշխատել է որպես երիտասարդական հավաքականի համակարգող[2]։ 2009 թ. օգոստոսի 3-ին նշանակվեց Բունդեսլիգային նոր միացած Մայնց 05-ի գլխավոր մարզիչ և ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր[3]։ Այս նշանակումը կապված էր թիմի երիտասարդական հավաքականի հաջող խաղով, որը 12 ամիս գլխավորել էր Թոմաս Տուխելը։ Առաջին մրցաշրջանը Տուխելի «Մայնց»-ը ավարտեց 9-րդ հորիզոնականում։ 2010/11 թթ. մրցաշրջանում Տուխելը շատ հաջող մեկնարկեց, հաղթելով 7 մեկնարկային խաղերը, այդ թվում և «Բավարաիային»։ Մրցաշրջանը ավարըեց 5-րդ հորիզոնականում։ Հաջորդ երկու մրցաշրջանները հաջող չդասավորվեցին և, և թիմը դրանք ավարտեց աղյուսակի վերջին հորիզոնականներում։
2013/14 մրցաշրջանում Տուխելի Մայնցը դուրս եկավ Եվրոպա լիգա՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[4][5]։ Թոմասը փորձեց համաձայնության գալ թիմի ղեկավարության հետ մրցաշրջանից հետո մարզչական կազմից դուրս գալու հարցում, և չնայած նա այդպես էլ չստացավ հստակ պատասխան, այնուամենայնիվ նա հեռացավ մարզչական շտաբից 2014 թ. մայիսի 11-ին[6]։
2015 թ. ապրիլի 19-ին պարզ դարձավ, որ Տուխելը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»[7]։ 2017 թվականի մայիսի 27-ին Թուխելը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը, որից հետո ակումբը հրաժարվում է նրա ծառայություններից։
Մարզչական վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի վերջը | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Զ % | ||||
Մայնց 05 | 3 օգոստոս 2009 | 11 մայիս 2014 | 183 | 72 | 46 | 65 | 39.34 | |
Բորուսիա Դորտմունդ | 1 հունիս 2015 | 30 մայիս 2017 | 105 | 65 | 23 | 17 | 61,90 | |
Ընդհանուր | 288 | 137 | 69 | 82 | 47,56 |
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Mainz hat wieder einen Klopp». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Thomas Tuchel neuer Trainer beim FSV Mainz 05». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Thomas Tuchel leaving Mainz 05». Deutsche Welle. 2014 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «1. Bundesliga - Spieltag / Tabelle» (German). kicker. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Heidel: Keine Freigabe für Tuchel». kicker (German). 2014 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Տուխելը կգլխավորի Դորտմունդի Բորուսիան հաջորդ մրցաշրջանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Տուխել» հոդվածին։ |