Թոմաս Չաթերթոն (նոյեմբերի 20, 1752(1752-11-20)[1][2][3][…], City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 24, 1770(1770-08-24)[3][5][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] և Londres, Բելեն, Կատամարկա, Արգենտինա[7]), անգլիացի բանաստեղծ, որը չնայած որ ծնվել և ապրել է 18-րդ դարում, սակայն նախընտրել է գրել միջին անգլերենով։

Թոմաս Չաթերթոն
Thomas Chatterton
Ծնվել էնոյեմբերի 20, 1752(1752-11-20)[1][2][3][…]
ԾննդավայրCity of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էօգոստոսի 24, 1770(1770-08-24)[3][5][1] (17 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][6] կամ Londres, Բելեն, Կատամարկա, Արգենտինա[7]
Գրական անունThomas Rowley և Decimus
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՀամալսարանական դպրոց
 Thomas Chatterton Վիքիպահեստում

Չնայած նրան, որ Չաթերթոնը մեծացել է առանց հոր և ապրել է աղքատության մեջ, եղել է չափազանց օժտված երեխա, և արդեն 11 տարեկանում տպագրել է բավականին հասուն մտքեր արտահայտող բանաստեղծություններ։ Նա իր գործերը տպագրում էր 15-րդ դարի մտացածին գրող Թոմաս Ռոուլեյի անվան տակ, սա նրան հաջողվում էր հատկապես այն պատճառով, որ տվյալ ժամանակահատվածում մարդիկ շատ քիչ էին տիրապետում միջնադարյան պոեզիային և հիմնականում անտեղյակ էին թե ինչ գրողներ կամ բանաստեղծներ են եղել այդ ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, հետագայում Չաթերթոնը բացահայտվեց և մատնվեց Հորաս Ուոլփոլի կողմից։ 17 տարեկանում նա միջոցներ էր փնտրում, որպեսզի տպագրեր իր քաղաքական բանաստեղծությունները, որոնք ապշեցրել և մեծ զարմանք էին պատճառել Ուիլյամ Բեքֆորդին և արմատական փոփոխությունների առաջատար և հետևորդ Ջոն Ուիլքսին։ Սակայն այդպես էլ չկարողանալով բավականաչափ գումար աշխատել, որպեսզի հոգա սեփական կարիքները նա հուսահատությունից դրդված ինքն իրեն թունավորեց։ Նրա արտասովոր կյանքը և մահը մեծ հետաքրքրության արժանացան ռոմանտիկ շրջանի պոետների կողմից, մասնավորապես նրան է նվիրված Ալֆրեդ Վիկտոր դը Վինյիի «Չաթերթոն» թատերգությունը, որը մինչև օրս էլ շարունակվում է բեմադրվել, իսկ անգլիացի նկարիչ Հենրի Ուոլիսը պատկերել է նրա մահը իր «Չաթերթոնի մահը» կտավում, որը նույնպես իր հերթին մինչև այսօր բավականին լայն տարածում ունի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Չաթերթոն» հոդվածին։