Թոմաս Մենյե

բելգիացի ֆուտբոլիստ

Թոմաս Մունյե (ֆր.՝ Thomas Meunier, սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2][3][…], Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Թոմաս Մունյե
Thomas Meunier
Մենյեն Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա
Հասակ 190 սմ
Քաշ 82 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 12
Պատանեկան կարիերա
1996-2002 Բելգիա Սենտ Օդ
2002-2004 Բելգիա Ժիվրի
2004-2006 Բելգիա Ստանդարտ Լյեժ
2006-2009 Բելգիա Վիրտոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Բելգիա Վիրտոն 49 (15)
2011-2016 Բելգիա Բրյուգգե 149 (14)
2016-ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 70 (8)
Ազգային հավաքական
2006 Բելգիա Բելգիա Մ15 1 (0)
2011-2012 Բելգիա Բելգիա Մ21 7 (1)
2013-ներկա Բելգիա Բելգիա 39 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վիրտոն խմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Մենյեն սկսել է Վիրտոնում 2009 թվականին[5]։ Իր դեբյուտը Բելգիայի երկրորդ դիվիզիոնում նշեց 2009 թվականի հունվարի 31-ին՝ փոխարինման մտնելով Համեի դեմ խաղում[6][7]։ Նա դարձավ հիմնական կազմի խաղացող և Վիրտոնի առաջին թիմի կազմում մասնակցեց 52 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

Բրյուգգե խմբագրել

2011 թվականի հունվարին Մենյեն 200,000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բրյուգգե՝ թիմին միանալով ամռանը[8][9]։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[11]։ Բելգիայի առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց հուլիսի 31-ին՝ Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Նա դարձավ հիմնական թիմի խաղացող՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում[14][15], և երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[16]։ 2011-12 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 49 հանդիպում[17]՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Գենկի դեմ խաղում նրա խփած գնդակը ճանաչվեց մրցաշրջանի երրորդ լավագույն գոլը[20]։

2012-13 մրցաշրջանի առաջին 4 խաղերում Մենյեն դարձավ 4 գոլի հեղինակ[21][22][23][24]՝ խաղալով աջ վինգերի դիրքում[25], սակայն հետո նա սկսեց հանդես գալ որպես աջ պաշտպան[26]։ 2013 թվականի ամռանը բելգիացու խաղով սկսեց հետաքրքրվել Վոլֆսբուրգը, սակայն տրանսֆերը չիրականացավ[27][27]։ 2014 թվականի մարտի 16-ին Մենյեն դուբլ ձևակերպեց Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[28][29]։ Մայիսի 4-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում բելգիացին դարձավ ինքնագոլի հեղինակ[30], ինչի պատճառով Բրյուգգեն պարտվեց և կորցրեց Բելգիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները[31]։ 2013-14 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 33 հանդիպում[32]՝ դառնալով 3 գոլի հեղինակ[33][34][35]։

2014 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մենյեն գոլ խփեց Վասլանդ Բևերենի դեմ խաղում[36][37]։ 2015 թվականի հունվարին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[38]։ Հունվարի 20-ին՝ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[39][40]։ Մարտի 22-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Անդերլեխտի դեմ խաղում[41]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և 2007 թվականի հետո առաջին անգամ նվաճել այս գավաթը[42][43]։ 2014-15 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44]։

2015-16 մրցաշրջանից առաջ Մենյեն մոտ էր Բրյուգգեից հեռանալուն[45], սակայն ստացավ ծնկի վնասվածք և դուրս մնաց 2 ամսով[46], ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ։ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելգիայի գավաթի Պատրո Էյսդենի դեմ խաղում[47]։ Նոյեմբերի 5-ին՝ բելգիացին խփեց Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրյուգգեին[48]։ Նոյեմբերի 30-ին՝ Մեխելենի դեմ խաղում Մենյեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[49]։ 2016 թվականի մարտի 20-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Բելգիայի գավաթի եզրափակչի Ստանդարտ Լյեժի դեմ խաղին[50], սակայն Բրյուգգեն պարտվեց 2-1 հաշվով[51][52]։ Ակումբի կազմում Մենյեն անցկացրեց 198 հանդիպում՝ դառնալով 20 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ և 2015-16 մրցաշրջանում հաղթելով Բելգիայի առաջնությունը[53][54]։

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

2016 թվականի հուլիսի 31-ին Մենյեն 4 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[55][56][57][58]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Դավիդ Լուիզին Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[59] և օգնելով ՊՍԺ-ին նվաճել գավաթը[60][61]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 28-ին՝ փոխարինման մտնելով Մոնակոյի դեմ խաղում[62][63][64]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Սերժ Օրիեին խմբային փուլի Բազելի դեմ խաղում[65]։ Պարի Սեն-Ժերմենի կազմումի իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բազելի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[66][67][68]։ Իր լավ խաղի համար Մենյեն ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական թիմում[69][70]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում[71][72]։ 2016-17 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 36 հանդիպում[73]՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և Պարի Սեն-Ժերմենի հետ հաղթելով Ֆրանսիայի լիգայի գավաթը[74][75] և Ֆրանսիայի գավաթը[76][77]։

2017 թվականի հուլիսի 29-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[78]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[79][80]։ Հոկտեմբերի 14-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Դիժոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81][82][83]։ Դեկտեմբերի 13-ին Մենյեն 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Ստրասբուրգի դեմ խաղում[84]։ 2018 թվականի մայիսի 18-ին նա մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Լես Հերբյեի դեմ խաղին[85], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[86][87]։ 2017-18 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[88], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով նաև Ֆրանսիայի լիգայի գավաթը[89][90] և Ֆրանսիայի առաջնությունը[91][92]։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Մենյեն գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[93][94]։ Սեպտեմբերի 23-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[95]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա խաղադաշտ դուրս չեկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[96], իսկ Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[97][98][99]։ 2018-19 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 31 հանդիպում[100]՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ՊՍԺ-ի հետ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը[101][102]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[103]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[104][105]։

 
Մենյեն Բելգիայի հավաքականի կազմում 2018 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Մենյեն ներկայացրել է Բելգիան մինչև 15 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[106][107]։ 2016 թվականին Մենյեն մասնակցեց Եվրո 2016-ին[108][109]՝ անցկացնելով 4 հանդիպում[110] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Իռլանդիայի դեմ խաղում[111][112], իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[113]՝ 3-1 հաշվով պարտվելով Ուելսին[114][115][116]։

Իր առաջին գոլը Բելգիայի հավաքականի կազմում Մենյեն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[117][118]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին նա 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջիբրալթարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 9-0 հաշվով[119][120][121]։ Հոկտեմբերի 7-ին Մենյեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[122][123]։ 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նա անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[124]։

2018 թվականի մայիսին Մենյեն ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[125][126][127]։ Առաջնությունում նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[128], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[129][130]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[131][132]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիրտոն 2008–09 Բելգիայի Երկրորդ Դիվիզիոն 5 0 1 0 6 0
2009–10 Բելգիայի Երրորդ Դիվիզիոն 16 5 1 0 17 5
2010–11 28 10 1 1 29 11
Ընդհանուր 49 15 3 1 0 0 0 0 52 16
Բրյուգգե 2011–12 Բելգիայի Պրո Լիգա 35 3 2 1 12 1 49 5
2012–13 21 4 1 0 6 0 28 4
2013–14 32 3 1 0 0 0 33 3
2014–15 30 2 5 0 11 0 46 2
2015–16 31 3 5 1 6 2 42 6
Ընդհանուր 149 15 14 2 35 3 0 0 198 20
Պարի Սեն-Ժերմեն 2016–17 Լիգա 1 22 1 4 0 6 1 4 0 36 2
2017–18 24 4 5 0 1 0 4 1 34 5
2018–19 22 3 3 1 5 1 1 0 31 5
2019–20 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 70 8 12 1 12 2 10 1 104 12
Կարիերայի ընդհանուր 268 38 29 4 47 5 10 1 354 48

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 2 0
2014 1 0
2015 2 0
2016 10 1
2017 6 4
2018 15 1
2019 3 0
Ընդհանուր 39 6

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 14, 2016 Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա   Էստոնիա 1–0 8–1 ԱԱ 2018 Որակավորում
2. Օգոստոսի 31, 2017 Մորիս Դյուֆրան մարզադաշտ, Լիեժ, Բելգիա   Ջիբրալթար 2–0 9–0
3. 7–0
4. 8–0
5. Հոկտեմբերի 7, 2017 Գրբավիցա մարզադաշտ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա   Բոսնիա և Հերցեգովինա 1–0 4–3
6. Հուլիսի 14, 2018 Կրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան   Անգլիա 1–0 2–0 ԱԱ 2018

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բրյուգգե

Պարի Սեն-Ժերմեն

Միջազգային խմբագրել

Բելգիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Belgium - T. Meunier - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  5. Damme, Michaël Van. «Revelatie Thomas Meunier verkoos Brugge boven Luik». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Royal Excelsior Virton - KFC VW Hamme, Jan 31, 2009 - Proximus League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «Football - Division 2 - Virton-Hamme (ce soir, 20 heures)». Édition digitale de Liège (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. md. «Club Brugge completes Meunier transfer». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  9. (LDH). «Anderlecht doet 19-jarige uit derde klasse dromen». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  10. md. «Ronald Vargas kiest nieuw rugnummer bij Club». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Club Brugge KV - Qarabağ Ağdam, Jul 28, 2011 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. «Club Brugge KV - KVC Westerlo, Jul 31, 2011 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Meunier scoort bij debuut in 1e: "Mijn mooiste dag"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  14. «Meunier: "We moeten nu zeker tweede worden"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  15. Geril, Gunther De Vos en Jürgen. «Anderlecht op zeven posities sterker dan Club». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  16. «Club Brugge legt Thomas Meunier vast tot 2016». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  17. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. Verdruye, Koen. «Dirar: 'Dit is een grote test' - Volg Club Brugge - Anderlecht LIVE vanaf 15u». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  19. «Daum: "De mentale frisheid terugbrengen"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  20. «De Ceulaer maakte volgens u de Goal van het Seizoen». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  21. janm. «Refaelov gidst Club naar winst tegen Waasland-Beveren». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  22. «Tien Club-spelers doen het zuinig in Charleroi». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  23. «Club kan geen voorsprong houden». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  24. Uytvange, Koen Van. «Blondel sleept zege uit de brand voor alweer matig Club». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  25. Vos, Gunther De. «Flankaanvallers Refaelov en Meunier bepalend voor Club Brugge». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  26. «Meunier: "Zonder probleem weer op rechtsback"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  27. 27,0 27,1 «"Meunier is klaar om deze zomer te vertrekken"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  28. «Club Brugge KV - Cercle Brugge , Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  29. «Club Brugge vs. Cercle Brugge KSV - Football Match Stats - March 16, 2014 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  30. «Club Brugge KV - RSC Anderlecht, May 4, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  31. «Club Brugge KV - RSC Anderlecht, May 4, 2014 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  32. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  33. Maebe, Guillaume. «'Nog zes op zes halen'». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  34. «Preud'homme: "Waarom zoveel geblesseerden?"». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  35. vermi. «PLAY-OFFS. Club mist acht spelers, ook zorgen voor Genk». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  36. «Club Brugge KV - Waasland-Beveren, Nov 22, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  37. jtp. «Club Brugge springt over Anderlecht naar eerste plaats». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  38. «Ook Thomas Meunier blijft Club Brugge trouw». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  39. «Club Brugge KV - KV Mechelen, Jan 20, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  40. «Mechele redt Club Brugge in de slotfase tegen KVM». sporza (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  41. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  42. 42,0 42,1 uefa.com (2015 թ․ մարտի 22). «Club Brugge win Belgian Cup final thriller». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  43. maj. «Club Brugge pakt eerste prijs sinds 2007 na sensationele slotfase». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  44. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  45. «Club houdt rekening met vertrek Meunier». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  46. jvb. «Meunier verlaat Rode Duivels: 2 maanden out met knieblessure». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  47. «Patro Eisden Maasmechelen - Club Brugge KV, Sep 23, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  48. «Club Brugge KV - Legia Warszawa, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  49. «KV Mechelen - Club Brugge KV, Nov 29, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  50. «Club Brugge KV - Standard Liège, Mar 20, 2016 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  51. UEFA.com. «Santini seals Belgian Cup win for Standard | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  52. «Standard Liege win Belgian Cup». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  53. 53,0 53,1 UEFA.com. «Club Brugge end 11-year Belgian title wait». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  54. «Bruges win first Belgian title for 11 years». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  55. «Thomas Meunier signs four-year deal - Club Statement - PSG.fr». 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  56. «Thomas Meunier completes move to PSG». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  57. «OFFICIAL: Paris Saint-Germain sign Meunier | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  58. «Paris St-Germain sign Grzegorz Krychowiak & Thomas Meunier» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  59. «Paris Saint-Germain - Olympique Lyon, Aug 6, 2016 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  60. 60,0 60,1 «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  61. «PSG beat Lyon to give Emery some early silverware». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  62. «AS Monaco - Paris Saint-Germain, Aug 28, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  63. «Monaco v PSG Live Commentary & Result, 28/08/2016, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  64. «Monaco 3-1 PSG». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  65. «Paris Saint-Germain - Arsenal FC, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  66. «FC Basel 1893 - Paris Saint-Germain, Nov 1, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  67. «Meunier saves PSG but Cavani flops». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  68. «Basel 1 - 2 PSG Match report - 2016/11/01 UEFA Champions League - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  69. «Champions League team of the week - how many Premier League stars make it into our best XI?». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  70. «Champions League - Thomas Meunier in Team van de Week, De Bruyne niet». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  71. «Paris Saint-Germain - FC Lorient, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  72. «PSG 5-0 Lorient». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  73. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  74. 74,0 74,1 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  75. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  76. «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  77. 77,0 77,1 «PSG wins French Cup scraping 1-0 win against Angers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  78. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  79. 79,0 79,1 «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  80. «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  81. «FCO Dijon - Paris Saint-Germain, Oct 14, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  82. «Dijon 1 Paris Saint-Germain 2: Meunier heroics put Ligue 1 leaders six points clear». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  83. «Meunier double cancels out Jeannot wonder strike in PSG win». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  84. «RC Strasbourg Alsace - Paris Saint-Germain, Dec 13, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  85. «Les Herbiers VF - Paris Saint-Germain, May 8, 2018 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  86. 86,0 86,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  87. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  88. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  89. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  90. 90,0 90,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  91. «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  92. 92,0 92,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  93. «Liverpool FC - Paris Saint-Germain, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  94. Wallace, Sam; Bull, J. J. (2018 թ․ սեպտեմբերի 18). «Roberto Firmino strikes at the death as Liverpool substitute eclipses Neymar». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  95. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  96. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  97. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  98. «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  99. «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  100. «Thomas Meunier | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  101. 101,0 101,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  102. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  103. «Paris Saint-Germain - Stade Rennais FC, Aug 3, 2019 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  104. 104,0 104,1 Reuters (2019 թ․ օգոստոսի 3). «PSG come from behind to beat Rennes in French Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  105. «Di Maria free kick earns PSG comeback win in French Super Cup». www.msn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  106. «Belgium - Colombia, Nov 14, 2013 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  107. «Belgium vs Colombia». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  108. «Marc Wilmots unveils Belgium squad for Euro 2016». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  109. «Belgium Announce Final Euro 2016 Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  110. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Belgium». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  111. «Belgium - Republic of Ireland, Jun 18, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  112. Lowe, Sid (2016 թ․ հունիսի 18). «Belgium get going as Romelu Lukaku punishes Republic of Ireland». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  113. uefa.com (2016 թ․ հուլիսի 1). «Remarkable Wales shock Belgium to reach semis». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  114. «Wales - Belgium, Jul 1, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  115. Burt, Jason (2016 թ․ հուլիսի 1). «Wales 3 Belgium 1, Euro 2016: Outstanding Wales stun the world's second best team on a historic night in Lille». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  116. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Belgium – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  117. «Belgium - Estonia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  118. «World Cup qualifying: Dominant Belgium score eight against Estonia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  119. «Belgium - Gibraltar, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  120. «Meunier leads Belgium in 9-0 masterclass over Gibraltar». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  121. «Report: Belgium 9 Gibraltar 0 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  122. «Bosnia-Herzegovina - Belgium, Oct 7, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  123. «Belgium put four past Bosnia and Herzegovina in Brussels». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  124. «Juventus step up chase for Thomas Meunier». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  125. «Thomas Meunier heading to the World Cup». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  126. «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  127. «Belgium's 2018 World Cup squad: Who joins Hazard & Lukaku in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  128. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Thomas MEUNIER - Thomas Meunier - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  129. FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  130. 130,0 130,1 «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  131. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  132. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  133. 133,0 133,1 «Thomas Meunier». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  134. «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել