Թոմաս Ռենդալ Ման կրտսեր (անգլ.՝ Thomas Randall Mann, Jr., սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1], Պորտլենդ), ամերիկացի դերասան։ Հայտնիություն է ձեռք բերել 2012 թվականին՝ «Նախագիծ X» կատակերգական ֆիլմի թողարկումից հետո[2]։

Թոմաս Ման
Ծնվել էսեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Վաղ տարիներ խմբագրել

Թոմասը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ի հյուսարևմտյան մասում գտնվող Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, սակայն երբ լրացել է նրա 2 տարին, ընտանիքը տեղափոխվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաք, որտեղ անցկացրել է իր ողջ մանկությունն ու երիտասարդությունը[3]։

Կարիերա խմբագրել

2007 թվականին Թոմասը Nickelodeon ալիքի «ԱյԿառլի» հեռուստասերիալի եթերաշրջաններից մեկում կատարել է ոչ մեծ դեր[4]։ Առաջին «լուսարձակումից» հետո Թոմասին առաջարկել են միջակ դեր «Լինում է և ավելի վատ» կատակերգական հեռուստասերիալում, ինչը, անկասկած, երիտասարդ դերասանի կարիերայում տվել է էական մեկնարկ։

2010 թվականին Թոմասը «Սա շատ զվարճալի պատմություն է» ֆիլմում ստացել է դերի հրավեր[5] (ռեժիսորներ՝ Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք), որը բավականին լավ ճանաչում է ձեռք բերել համաշխարհային վարձույթում և ստացել քննադատների դրական արձագանքներ[6]։

Նույն թվականին Թոմասին առաջարկել են ունկնդրել «Նախագիծ X» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[7], բայց Թոմասը ձախողել է քաթինգը և շուտով գրանցվել ևս մեկում, սակայն այդ փորձը ևս անհաջող էր։ Միայն յոթերորդ ունկնդրումից հետո ռեժիսորը Թոմասին նշանակել է Թոմաս Կաբայի դերում, որը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել դերասանի ապագա կարիերայի վրա։ Թոմաս Մանը «Նախագիծ X» ֆիլմում ցնցող հաջողությունից հետո դարձել է շատ սիրված ինչպես հոլիվուդյան առաջատար ռեժիսորների, այնպես էլ ընդարձակ լսարանի համար[8]։

2011 թվականի վերջին Թոմասը նշանակվում է Ռիչարդ Լագրավենեզեի «Հրաշալի էակներ» ֆիլմի Ուեսլի Լինքոլնի դերում։ Միևնույն ժամանակ Թոմի Վիրկոլայի «Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը» պատկերում խաղացել է Բենի դերը։ Նա նաև ավարտել է նկարահանումները «Կարճահասակ» կատակերգությունում[9], որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը[10]։

2013 թվականին Թոմասը մասնակցել է այնպիսի կինոպատկերների նկարահանումներին, ինչպիսիք են «Թույն ինչպես ես», որի թողարկումը կայացել է 2013 թվականին, և «Դորք թագավոր» ֆիլմը[11], որում Թոմասը խաղացել է գլխավոր դերը։ Վերջինիս թողարկումը կայացել է 2014 թվականին[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ս ԱյԿառլի iCarly Ջեֆրի Նիկոլս
2009 ս Լինում է և ավելի վատ The Middle Բրենդան
2010 ֆ Սա շատ զվարճալի պատմություն է It’s Kind of a Funny Story Ահարոն Ֆիցկարալդո
2012 ֆ Նախագիծ X Project X Թոմաս Կաբ
2012 ֆ Կարճահասակ Fun Size Ռուզվելտ Լերու
2013 ֆ Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel & Gretel: Witch Hunters Բեն
2013 ֆ Հրաշալի էակներ Beautiful Creatures Ուեսլի Լինքոլն
2013 ֆ Թույն ինչպես ես As Cool As I Am Քենի
2014 ֆ Բարի գալուստ ինձ մոտ Welcome to Me Ռայներ
2014 ֆ Հիշողություն Memoria Ալեքս
2014 ֆ Դորք թագավոր King Dork Թոմ Հենդերսոն
2014 ֆ Առանձնակի վտանգավոր Barely Lethal Ռոջեր Մարկուս
2015 ֆ Ես, Էրլը և մահացած աղջիկը Me and Earl and the Dying Girl Գրեգ Գեյնս
2016 ֆ Արյունակից հայրիկ Blood Father Ջեյսոն
2016 ֆ Ուղեղը կրակում Brain on Fire Սթիվեն
2017 ս Ֆարգո Fargo Թադուես Մոբլի
2017 ֆ Ամիտիվիլլի սարսափը։ Զարթոնք Amityville: The Awakening Թերենս
2017 ֆ Քոնգ։ Գանգի կղզի Kong: Skull Island Ռեգ Սլիվկո
2018 ս Հարբած պատմություն Drunk History Ուիլյամ Պատրիկ Հիտլեր
2018 ֆ Մեն[13] Maine Լեյք
2018 ֆ Մեր տունը Our House Իթան
2019 ֆ Նրանք, ովքեր հետևում են Them That Follow Օգի
2019 ֆ Հետապնդում Բոնիի և Քլայդի համար The Highwaymen շերիֆի օգնական Թեդ Հինթոն
2019 ֆ Լեդին և Թափառականը Lady and the Tramp Ջիմ Դիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1043073337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Project X» Premiere in Los Angeles. United Press International. Проверено 17 декабря 2013.
  3. Brief Biography of the Actor Thomas Mann Արխիվացված 2013-10-18 Wayback Machine. Teen.com. Проверено 17 декабря 2013.
  4. Harris, Scott (22 апреля 2011). Watch Out for Thomas Mann, Who Just Might Be the Man Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. NextMovie. Проверено 17 декабря 2013.
  5. Scott, A. O. (7 октября 2010). It’s Kind of a Funny Story. The New York Times. Проверено 17 декабря 2013.
  6. Это очень забавная история. Отзывы, рейтинги и многое другое. Metacritic. Проверено 17 декабря 2013.
  7. Fleming, Mike. Todd Phillips, Joel Silver Plan to Tap Unknowns for Mystery Laugher Project X. Deadline.com. Проверено 17 декабря 2013.
  8. Project X (2012). Box Office Mojo. Проверено 17 декабря 2013.
  9. Thomas Mann to Star Alongside Victoria Justice in «Fun Size» | Nickelodeon News. Nickutopia.com. Проверено 17 декабря 2013.
  10. Dee, Jake (26 июля 2011). Paramount Sets Josh Schwartz’s Halloween Comedy Fun Size for October 2012 — Horror Movie News | Arrow in the Head. Joblo.com. Проверено 17 декабря 2013.
  11. Adams, Nathan (25 марта 2012). Thomas Mann Going from ‘Project X’ to ‘King Dork’ Արխիվացված 2013-10-29 Wayback Machine. Film School Rejects. Проверено 17 декабря 2013.
  12. King Dork Movie Adaptation Status Update, Release Date for Follow Up. Проверено 17 декабря 2013.
  13. Ehrlich, David; Ehrlich, David (2018 թ․ ապրիլի 25). «'Maine' Review: Laia Costa and Thomas Mann Are Lost in the Woods in a Tender Micro-Budget Romance — Tribeca».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ման (դերասան)» հոդվածին։