Թոմաս Հանտեր Կեմբելլ Մակդոնելը (անգլ.՝ Thomas Hunter Campbell McDonell, մայիսի 2, 1986(1986-05-02), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասան է։ Առավել հայտնի է «100» հեռուստասերիալից։

Թոմաս ՄակԴոնել
Մակդոնելը 2013 թ.-ի հունիսի 19-ին Սան Դիեգոյում
Ծնվել է2.5.1986
ԾննդավայրՆյու-Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան[[2008]]-ից ցայսօր

Կենսագրություն խմբագրել

Մակդոնելը ծնվել է 1986 թվականի մայիսի 2-ին՝ Նյու-Յորքում։ Մեծացել է Մանհեթենում և հաճախել է գիշերօթիկ դպրոց։ Այնուհետև Մակդոնելն ավարտել է Նյու-Յորքի համալսարանը։ Նրա մայրը՝ Ջոանին, գրող է, իսկ հայրը՝ Թերրին, խմբագիր։ Նրա եղբայրը գրող Նիկ Մակդոնելն է։

Կարիերա խմբագրել

2011 թվականին Մակդոնելը խաղացել է Ջեսի Ռիտչերայի դերը «Ավարտականը» կատակերգությունում Էրմի Տիգարդենի հետ միասին։

Որպես տեսողական նկարիչ նա ցուցադրել է իր աշխատանքները մի շարք միջազգային ցուցահանդեսներում, որոնցից շատերի պատասխանատուն է եղել, այդ թվում նաև վիդեո-արվեստի ցուցահանդեսի պատասխանատու Նյու-Յորքում։

Խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Արգելված թագավորություն», «Տասներկու», «Մռայլ ստվերներ», «Սատանայի ձեռքը» և այլն։

Այժմ նա կիթառ է նվագում և երգում «Լուսին» խմբում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • Արգելված թագավորություն (2008) - Երիտասարդ Սոտի
  • Քսանմեկ (2010) - Երկար մազերով տղա
  • Ավարտականը (2011) - Ջեսի Ռիտչեր
  • Մռայլ ստվերներ (2012) - Երիտասարդ Բառնաբաս Քոլինզ
  • 10 իրեր, որոնք ես ատում եմ (2014) - Բեն
  • Սատանայի ձեռքը (2014) - Տրևոր

Հեռուստատեսություն խմբագրել

  • Օրենք և կարգ (2010) - Էդի Բոյլ
  • Արտադրված է Հոլիվուդում (2011)
  • Արվարձան (2012-2013) - Սկոտ Ստրաուս
  • 100 (2014-2015) - Գլխավոր դեր

Արտաքին հղումներ խմբագրել

Թոմաս ՄակԴոնել Internet Movie Database կայքում

Թոմաս ՄակԴոնել  Թվիթթերում