Թոմաս Դիքսի (դեկտեմբերի 13, 1819(1819-12-13)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 6, 1895(1895-11-06)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), գեղանկարիչ, պատմական ժանրի դիմանկարիչ։ Նա հաճախ ոգեշնչվել է Շեքսպիրյան ստեղծագործություններով, ծնվել է Անգլիայում։

Թոմաս Դիքսի
անգլ.՝ Thomas Francis Dicksee
Ծնվել էդեկտեմբերի 13, 1819(1819-12-13)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 6, 1895(1895-11-06)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն
ԶավակներMargaret Dicksee? և Ֆրենկ Դիկսի[5]
 Thomas Francis Dicksee Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործական ուղին խմբագրել

Թոմաս Ֆրենսիս Դիքսին ծնվել է 1849 թվականի դեկտեմբերի 13-ին Լոնդոնում։ Նա եղել է Հ․Փ․ Դիքսիի սանը։ 1841 թվականից սկսած, մինչ կյանքի վերջ հանդես է եկել Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նրա եղբայրը՝ Ջոն Ռոբերտ Դիքսին, երեխաները՝ Ֆրենկ Դիքսին և Մարգարիտը, ևս նկարիչներ էին։ Վիկտորիայի նկարիչների բառարանում Հերբերտ Դիքսին ներկայացված է որպես նրա որդի, սակայն, համաձայն Լոնդոնյան Սիթիի դպրոցի տվյալների, որտեղ սովորել է Հերբերտը, նա Ջոն Ռոբերտ Դիքսիի որդին է։

 
Բեատրիս (1883)

Նա ներկայացրել է ընտանեկան դիմանկարների շարք, Շեքսպիրյան հերոսների իդեալիստական բնանկարներ, ինչպես «Օֆելյան», «Բեատրիսը», «Միրանդան» և «Արիելը»։ Ջուլիետի դիմանկարը գտնվում է Սանդերլենդի գեղարվեստի պատկերասրահում, «Օպերայում» նկարը՝ Լեյսեստերի գեղարվեստի պատկերասրահոոմ, «Օրիորդ Թեսդեյլը»՝ Ադելաիդաի գեղարվեստի պատկեասրահում, Ավստրալիա և «Օֆելյան»՝ (1875) Միդի գեղարվեստի պատկերասրահոոմ, Ամհերստ, Մասաչուսեթս[6]։ Նա հայտնի է Շեքսպիրյան հերոսուհիների նկարներով, որոնցից յոթը ցուցադրված են Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[7]։ Այլ յուղանկարներ, ինչպիսիք են «Հիսուս Արարիչը»[8], «Հեռավոր Մտքեր»[9], «Բեատրիս»[10], «Միրանդան»[11] և «Էմի Ռեբսարտը»[12] ներկայացվել են աճուրդի։ Նա մահացել է 1895 թվականի Նոյեմբերի 6-ին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել