Թյուրքան Աքյոլ

թուրք քաղաքական գործիչ

Թյուրքան Աքյոլ (թուրքերեն՝ Türkân Akyol; սեպտեմբերի 12, 1928(1928-09-12), Ստամբուլ, Թուրքիա - սեպտեմբերի 7, 2017(2017-09-07), Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բժիշկ և գիտնական։ Եղել է Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը[1], ինչպես նաև երկրի առաջին կին ռեկտորը[2]։

Թյուրքան Աքյոլ
թուրքերեն՝ Türkan Akyol
Ծնվել էսեպտեմբերի 12, 1928(1928-09-12)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 7, 2017(2017-09-07) (88 տարեկան)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ԳերեզմանKarşıyaka Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունAnkara University Medical School?, Էրենկյոյի կանանց լիցեյ և Անկարայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրԱնկարայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքաիայի առողջապահության նախարար, Անկարայի համալսարանի ռեկտոր և Minister of State for Women and Family?
ԿուսակցությունSocial Democracy Party (Turkey)?
 Türkân Akyol Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թյուրքան Աքյոլը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, քանի որ նրա հայրը եղել է շտաբային սպա։ 1947 թվականին ավարտել է Ստամբուլի աղջիկների Էրենքյոյ դպրոցը։ Աքյոլը բժշկական կրթությունը ստացել է Անկարայի համալսարանում՝ ավարտելով այն 1953 թվականին[3]։ 1965 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան, իսկ 1970 թվականին՝ պրոֆեսորի գիտական աստիճան։ 1959- 1965 թվականներին գիտական հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում[2]։

1971 թվականի մարտի 25-ին նշանակվել է Թուրքիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար՝ Նիհատ Էրիմի կառավարության կազմում։ Նա դարձավ Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին անցել է թոշակի և վերադարձել համալսարանական գործունեության[2]։

1980 թվականին ընտրվել է Անկարայի համալսարանի ռեկտոր՝ դառնալով Թուրքիայի առաջին կին ռեկտորը։ Այդ պաշտոնին եղել է մինչև 1982 թվականը, որից հետոո աշխատանքից ազատվել է՝ Խորհրդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[2]։ Աքյոլը դասավանդել է համալսարանում մինչև 1983 թվականը, երբ Էրդալ Ինյոնյուն առաջարկեց նրան դառնալ Սոցիալ- դեմոկրատական կուսակցության (SODEP) անդամ։ Աքյոլը դարձել է կուսակցության փոխնախագահ[2]։

Թյուրքան Աքյոլը 1978 թվականին Իզմիրի մարզից դարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Նա վերադարձել է դասախոսական աշխատանքի 1991 թվականին[2]։ 1992 թվականին նշանակվել է Թուրքիայի կանանց և ընտանիքի հարցերով նախարար՝ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության կազմում[2]։ 1993 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում՝ երկրի առաջին կին վարչապետ Տանսու Չիլլերի կառավարությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Türk kadınının ilkleri». Hürriyet (Turkish). 1998 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ankara Üniversitesi Rektörleri-Prof. Dr. Türkan Akyol» (Turkish). Ankara University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Ankara Tıp'ın Göğüs Hastalıkları Ana Bilim Dalı Yenilendi». Haberler (Turkish). 2011 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013-*2-08-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրքան Աքյոլ» հոդվածին։