Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award), ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է և այդ ասպարեզում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին[1][2][3][4] ։ Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից՝ ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար։

Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի՝ Ալան Թյուրինգի պատվին, ով համարվում է համակարգչային տեսության և արհեստական ինտելեկտի գլխավոր հայտնագործողներից մեկը[5]։ Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա։ Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին՝ Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար։ Առաջին կին մրցանակակիրն էլ Ֆրենսիս Ալենն է, ում այդ պարգևը շնորհվել է 2006 թվականին[6]։

2000-ական թվականներին մրցանակային հիմնադրամը հովանավորվում էր Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից, և ամենամյա մրցանակը կազմում էր 250 հազար ամերիկյան դոլար[7]։ 2014 թվականից Գուգլը դարձել է միակ հովանավորը և ամենամյա մրցանակի գումարի չափը հասցրել է մեկ միլիոն ամերիկյան դոլարի[8][9][10]։

Թյուրինգի մրցանակի դափնեկիրները (1966 - 1987) խմբագրել

Տարի Դափնեկիր Մեկնաբանություն
1966 Ալան Փերլիս Ծրագրավորման տեխնիկայում և կազմարկիչների կառուցման մեջ նրա մեծ ներդրման համար[11]։
1967 Մորիս Վինսենթ Ուիլքս Պրոֆեսոր Ուիլքսն առավել հայտնի է որպես EDSAC մեքենայի նախագծող։
1968 Ռիչարդ Հեմմինգ Թվային մեթոդների, ավտոմատ կոդավորման, սխալների բացահայտման ու շտկման կոդերի ոլորտում կատարած աշխատանքների համար[12]։
1969 Մարվին Մինսկի Արհեստական բանականության ոլորտում կատարած առաջատար աշխատանքների համար[13]։
1970 Ջեյմս Հարդի Ուիլքսոն Հաշվողական մաթեմատիկայի (թվային վերլուծություն) ոլորտում կատարած հետազոտությունների համար։
1971 Ջոն ՄակՔարթի Արհեստական բանականության ոլորտում ունեցած հաջողությունների համար[14]։
1972 Էդսգեր Դեյքստրա 1950-ական թվականների Դեյքստրան նշանակալի ներդրում ունեցավ ALGOL ծրագրավորման լեզվի մշակման գործում։
1973 Չարլզ Բախման Տվյալների բազաների տեխնոլոգիայում նրա ունեցած մեծ ներդրման համար[15]։
1974 Դոնալդ Կնուտ Ալգորիթմների վերլուծության, ծրագրավորման լեզուների մշակման ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքի համար։
1975 Ալեն Նյուել և Հերբերտ Սայմոն Արհեստական բանականության բնագավառում հիմնարար ուսումնասիրությունների համար[16]։
1976 Մայքլ Ռոբին և Դանա Սքոթ Նրանց համատեղ հեղինակած «Վերջավոր ավտոմատները և իրենց կողմնորոշման խնդիրը» (անգլերեն՝ Finite Automata and Their Decision Problem) հոդվածի համար, որում ներմուծված էր չդետերմինացված ավտոմատի գաղափարը[16]։
1977 Ջոն Բեկուս Բարձրորակ ծրագրային համակարգերի ստեղծման մեջ նրա ունեցած մեծ ու տևական ներդրման, ինչպես նաև FORTRAN ծրագրավորման լեզվի վրա կատարած նրա աշխատանքների համար[17]։
1978 Ռոբերտ Ֆլոյդ Արդյունավետ ու հուսալի ծրագրային ապահովման ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման համար[18]։
1979 Քեննեթ Այվերսոն Ծրագրավորման լեզուների մշակման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար։
1980 Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար Ծրագրավորման լեզուների սահմանման ու մշակման մեջ ունեցած նրա հիմնարար ներդրման համար։
1981 Էդգար Կոդդ Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի տեսության բնագավառում նրա աշխատանքների համար[19]։
1982 Սթիվեն Արթուր Կուկ Բարդության տեսության բնագավառում ունեցած նշանակալից առաջընթացի համար[20]։
1983 Քեն Թոմփսոն և Դենիս Ռիչի Օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և հատկապես Յունիքս (UNIX) օպերացիոն համակարգի ստեղծման համար[21][22]։
1984 Նիկլաուս Վիրտ Մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։
1985 Ռիչարդ Կարպ Ալգորիթմների տեսության բնագավառում նրա տևական ներդրման համար։
1986 Ջոն Հոպկրոֆտ և Ռոբերտ Տարյան Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների վերլուծության բնագավառում հիմնարար նվաճումների համար։
1987 Ջոն Կոկ Կազմարկիչների տեսության, մեծ համակարգերի ճարտարապետության և RISC-համակարգիպների նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար։

Թյուրինգյան դասախոսություն խմբագրել

Ավանդաբար Թյուրինգի մրցանակի դափնեկիրը մրցանակը ստանալիս ելույթ է ունենում զեկույցով, որը կոչվում է Թյուրինգյան դասախոսություն (լեկցիա)։ Այս ելույթում դափնեկիրն իր մտքերն է արտահայտում համակարգչային գիտության (հաշվողական տեխնիկայի) տեսական ու գործնական կողմերի վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dasgupta, Sanjoy; Papadimitriou, Christos; Vazirani, Umesh (2008). Algorithms. McGraw-Hill. ISBN 978-0-07-352340-8., p. 317.
  2. Bibliography of Turing Award lectures Արխիվացված 2015-01-02 Wayback Machine, DBLP
  3. Steven Geringer (2007 թ․ հուլիսի 27). «ACM'S Turing Award Prize Raised To $250,000». ACM press release. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. See also: Brown, Bob (2011 թ․ հունիսի 6). «Why there's no Nobel Prize in Computing». Network World. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); External link in |author= (օգնություն)
  5. Homer, Steven and Alan L. (2001). Computability and Complexity Theory. էջ 35. ISBN 978-0-387-95055-6. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «First Woman to Receive ACM Turing Award» (Press release). The Association for Computing Machinery. 2007 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «A. M. Turing Award». ACM. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Google to Provide All Funding for Most Prestigious Award in Computing» (PDF) (անգլերեն). Ассоциация вычислительной техники. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին. «ACM (the Association for Computing Machinery) is today announcing that the funding level for the ACM A.M. Turing Award is now $1,000,000, to be provided by Google Inc»
  9. «Денёжная награда за премию Тьюринга почти сравнялась с Нобелевской» (ռուսերեն). OSZone. 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «ACM's Turing Award Prize Raised to $1 Million». ACM. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. Perlis, A. J. (1967). «The Synthesis of Algorithmic Systems». Journal of the ACM. 14: 1–9. doi:10.1145/321371.321372.
  12. Hamming, R. W. (1969). «One Man's View of Computer Science». Journal of the ACM. 16: 3–12. doi:10.1145/321495.321497.
  13. Minsky, M. (1970). «Form and Content in Computer Science (1970 ACM turing lecture)». Journal of the ACM. 17 (2): 197–215. doi:10.1145/321574.321575.
  14. McCarthy, J. (1987). «Generality in artificial intelligence». Communications of the ACM. 30 (12): 1030–1035. doi:10.1145/33447.33448.
  15. Bachman, C. W. (1973). «The programmer as navigator». Communications of the ACM. 16 (11): 653–658. doi:10.1145/355611.362534.
  16. 16,0 16,1 Newell, A.; Simon, H. A. (1976). «Computer science as empirical inquiry: Symbols and search». Communications of the ACM. 19 (3): 113. doi:10.1145/360018.360022.
  17. Backus, J. (1978). «Can programming be liberated from the von Neumann style?: A functional style and its algebra of programs». Communications of the ACM. 21 (8): 613–641. doi:10.1145/359576.359579.
  18. Floyd, R. W. (1979). «The paradigms of programming». Communications of the ACM. 22 (8): 455–460. doi:10.1145/359138.359140.
  19. Codd, E. F. (1982). «Relational database: A practical foundation for productivity». Communications of the ACM. 25 (2): 109–117. doi:10.1145/358396.358400.
  20. Cook, S. A. (1983). «An overview of computational complexity». Communications of the ACM. 26 (6): 400–408. doi:10.1145/358141.358144.
  21. «A.M. Turing Award Laureate - Kenneth Lane Thompson». amturing.acm.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. «A.M. Turing Award Laureate - Dennis M. Ritchie». amturing.acm.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրինգի մրցանակ» հոդվածին։