Թհագի, թհուգի, տուգի, խեղդողներ (անգլ.՝ Thuggee, իր հերթին հինդի՝ ठग, ṭhag գող[4], ավազակ կամ խաբեբա[5]) կամ ֆանսիգարներ (Phānsigar)[6][5] միջնադարյան հնդիկ բանդիտներ և ավազակներ, ովքեր իրենց նվիրում էին ծառայելու Կալի աստվածուհուն՝ որպես մահվան և ավերածությունների աստվածուհի[4][5][7]։ Տհագիներն ունեն հատուկ նույնականացման նշաններ և ժարգոն[4][5]։

Թհագի
Տեսակcriminal organization?
ԵրկիրՀինդուստան
Հիմնադրված1356[1]
Անվանված էթաքցնել[2][3]
Հիմնադիրանհայտ

Մոտավորապես XII դարից սկսած տհագիի խմբավորումները Հնդկաստանի կենտրոնական մասում թալանել են քարավանները և սպանել ճանապարհորդներին[6]։ Զոհին խեղդամահ էին անում թիկունքից՝ պարանով կամ շարֆով պարանոցի հետևի մասից օղակը գցելով, այնուհետև թաղում էին ծիսական բրիչ քլունգով (кирко-мотыгой) կամ նետում ջրհորը։ Ըստ պատմաբան Ուիլյամ Ռուբինշտեյնի՝ 1740 թվականից մինչև 1840 թվականները տհագիները սպանել են 1 միլիոն մարդ[8]։ «Գինեսի ռեկորդների գիրքը» նրանց է վերագրել երկու միլիոն մահ։

Թհագի հնարքներ խմբագրել

 
Տեսարան (1837) անհայտ նկարչի կողմից, որը պատկերում է երեք հրոսակների, որոնք խեղդում են ճանապարհորդին. մեկը բռնում է նրա ոտքերը, մյուսը ՝ ձեռքերը, իսկ երրորդը խստացնում է պարանոցի կապանքները: Ստեղծվել է Լաքհնաու քաղաքում՝ հիմնված բանտարկված ավազակապետերի նկարագրությունների վրա (Dash, 2005)

Ըստ ծիսական սպանության համար օգտագործած միջոցի՝ Թհագները բաժանվել են շնչահեղձոնղների, դաշույնահարողների և թունավորողների[9]։ Առավել ճանաչված են եղել Թհագ-խեղդողները, որոնց աշխատանքային գործիքը եղել է «ռումալ» կոչվող թաշկինակը, որի ծայրերին ծանրություն էր ամրացված։ Խեղդման մարտական տեխնիկայի հարուստ զինանոցը ներառել են հնարքներ՝ սովորական (անպատրաստ) մարդուն խեղդելու համար, հակահնարքներ՝ «գործընկերոջ» հետ էր բախվելու դեպքերի համար, ինքնախեղդման հնարքներ՝ թաքնվելու անհնարինության դեպքում, քանի որ հանձնվելը համարվել է անթույլատրելի։

Թհագ-դաշույնահարողների զենքը դաշույնն է եղել, որով նրանք մահացու հարված էին հասցնում զոհի ծոծրակային փոսիկին։ Հարված հասցնելու մասի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ այդ դեպքում արյուն գրեթե չի հոսում և Թհագ-դաշույնահարողների համար սպանության ընթացքում թափված արյան քանակը ծանրացնում էր վերափոխումների հաջորդական շղթան վերամարմնավորման գործընթացում։ Թհագ-թունավորողներն օգտագործում էին թույններ, որոնք կիրառվում էին մաշկի առավել զգայուն հատվածների, ինչպես նաև լորձաթաղանթի վրա քսելու համար։

Երկրի վրա կատարվող իրադարձությունների վրա Կալի աստվածուհու ուշադրությունը գրավելու համար, հանցակիցները կախարդանքի խոսքեր են արտասանել. «Կալի, Կալի, Մահվան աստվածուհի։ Երկաթե մարդակեր աստվածուհի! Պատռիր իմ թշնամուն քո ատամներով, խմիր նրա արյունը, հաղթիր նրան, մայր Կալի»[5]։

Պինդարի խմբագրել

Բացի թհագերից, որոնց համար սպանության գործընթացը ծիսական բնույթի էր և զոհի ունեցվածքի յուրացումը ծեսի կատարման հետևանք, կար սովորական մարդասպանների մի շերտ, որոնք քողարկվում էին թհագիների անվան տակ։ Նրանց անվանում էին փինդարներ։ Սրանց հիմնական մասը գյուղացիներ էին, որոնք գյուղատնտեսական աշխատանքներից հետո դուրս էին գալիս մեծ ճանապարհ՝ իրենց ապրուստի միջոցի համար։ Եվ եթե թհագները որոշակի քանակական սահման ունեին հաջորդ կյանքի որակյալ վերամարմնավորման հասնելու համար, ապա փինդարները սպանում էր այնքան մարդ, որքան կարող էին թալանել։

Լուծարում խմբագրել

 
Ուիլյամ Հենրի Սլիման

1825-1850 թվականներին Հնդկաստանի գեներալ նահանգապետ լորդ Ուիլյամ Բենտինկը գնդապետ սըր Ուիլյամ Սլիմանի հետ վերջ տվեցին թհագերի գործողություններին զանգվածային ձերբակալությունների և մահապատժի միջոցով[4][10]։ 1831-1837 թվականներին ընկած ժամանակահատվածում բռնվեց 3266 մարդ, որից 412-ը կախաղան բարձրացվեց, 483-ը տվեցին խոստովանական ցուցմունք, իսկ մնացածները ուղարկվեցին բանտեր[4]։ Անգլերենում «թհագներ» (անգլ.՝ thugs) բառը դարձել է սովորական գոյական, որը նշանակում է «մարդասպան ավազակներ»։

Ժամանակակից տհագի խմբագրել

Մինչ օրս մարդկանց սպանելու նախադեպեր են լինում հանուն Կալի աստվածուհու, ինչը նման է ժամանակակից աղանդավորների կողմից մարդկանց սպանությանը[11]։

Գրականությունում խմբագրել

Թհագների մասին հիշատակվել է բազմաթիվ արկածային գրականության ստեղծագործություններում, ներառյալ Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը, Էմիլիո Սալգարիի վեպերի, «Սանդոկան» շարքում և Քոնան Դոյլի «Ներքին գործեր քեռի Ջերեմին» (անգլ.՝ The Mystery of Uncle Jeremy's Household[12]) պատմությունը, որը լույս է տեսել Ռուսաստանում՝ «Թհուգով քահանա» վերնագրով, ինչպես նաև ժամանակակից գրականության սարսափ ժանրում, որոնց թվում կարելի է առանձնացնել գրողներ Դեն Սիմմոնսի «Կալի երգը» Թոմ Հոլանդի «Իր ծարավին ստրուկ» վեպերը։ Լուի Անրի Բուսենարի «Դերվիշների մեջ» վեպում ավազակները օգնում են ամերիկացի կապիտան Պենիլեսին, որին ձերբակալել էին գաղութարարները։ Խեղդողները կարևոր դերակատարում ունեն Էժեն Սյուի «Ագասֆեր» վեպում։ Հիշատակվում է Ագաթա Քրիստիի «Միսս Մաք Ջինտիի մահը» գրքում։

Ռուս գրականության մեջ խեղդողները ներկա են Բարոն Օլշևրիի «Արնախումներ․ կոմսեր Դրակուլա-Կարդիի քրոնիկոն» վեպում, Գիլյարովսկու «Ուրախ այծի տակ» և Պելևինի «Թհագի» պատմվածքներում, Հենրի Լայոն Օլդիի «Սև բալամուտ» վեպում։ 20-րդ դարի սկզբին ընթերցողների շրջանում «Ռուսական Բուսենար» մականունը վաստակած գրող Ա.Ս.Բարչենկոյի (1881-1938) «Բժիշկ Սևը» արկածային վեպում թհուգները սպանում են գլխավոր հերոս Ալեքսանդր Չեռնիի որդեգրած հնդիկ դստերը։

Սովետական գրականության մեջ թհուգիները հիշատակվում են Եվգենի Վոյսկունսկու և Եսայի Լուկոդյանովի «Մեկոնգի անձնակազմը» վեպում, ինչպես նաև Երեմյա Պարնովի «Շիվայի երրորդ աչքը» վեպում։

Գլեն Կուկի «Սև ջոկատը» ֆանտաստիկ վեպերի շարքում թհուգները ծառայում են որպես Կինա աստվածուհուն երկրպագողների՝ խեղդողների նախատիպ (նախատիպ՝ Կալի)[13]։

Դրանք հիշատակվում են նաև Ուիլյամ Բերոուզի «Արևմտյան հողեր» վեպում, որպես այսպես կոչված կեղծ խեղդողներ, որոնք հաճախ միանում էին ճանապարհորդների և ուխտավորների խմբին, որպես ծպտված վաճառականներ կամ արհեստավորներ, որպեսզի իրենց դարանակալած հանցակիցներին ճիշտ ժամանակին ազդանշան տային։ Ազդանշանը հնչելուն պես խեղդողները հարձակվում էին ճանապարհորդների վրա և սպանում նրանց։ Այնուհետև, իրենց ծիսական քլունգներով ծակոտում են դիակները բազմաթիվ տեղերում, որպեսզի քայքայման ընթացքում արձակված գազերը չգրավեին շներին, բորենիներին կամ շնագայլերին և թաղում էին հողի տակ՝ գերեզմանների վրա արշավային խարույկներ վառելով[14]։

Ռոբերտ Հովարդի «Լալ Սինգհ - Արևելքի ասպետ»[15] պատմվածքում գլխավոր հերոս Սիկհ Լալ Սինգհը «աչք էր դրել» գողերի խմբավորման կուտակած փողերի վրա։ Ավազակախմբի ղեկավարը խեղդողներից է։

«Թհագի» Վիկտոր Պելևինի պատմությունն է, որը գրել է 2010 թվականին՝ «Արքայախնձորի հյութ գեղեցիկ տիկնոջ համար» ժողովածուի շրջանակներում։ Պատմությունը մանրամասն նկարագրում է աղանդի պատմությունը, պատմության բարոյախոսությունն ու էությունը` չարի նկատմամբ գիտակցված ձգտման պարադոքսն է։

Կինոյում խմբագրել

թհուգերի մասին ներկայացվում է հետևյալ ֆիլմերում․

  • «Գնագա Դին» (անգլ.՝ Gunga Din; ԱՄՆ 1939) արկածային ֆիլմ ՝ հիմնված Ռ.Քիփլինգի բանաստեղծական բալլադի վրա։ Գանգա Դին անունով մի հնդիկ երազում է դառնալ բրիտանական գաղութարար զորքերի ջախջաիչ։ Բրիտանական և հնդկական ծիսական խեղդողների (թհուգների) միջև ճակատամարտի գագաթնակետին գլխավոր հերոսն իրականացնում է իր երազանքը։
  • «Բոմբեյի մարդասպանները» (անգլ.՝ The Stranglers of Bombay; Մեծ Բրիտանիա, 1960) դետեկտիվ թրիլլեր, ռեժիսոր՝ Թերենս Ֆիշեր։ Ֆիլմը 19-րդ դարում Հնդկաստանում տեղի ունեցած իրական պատմական իրադարձությունների ազատ մեկնաբանությունն է։
  • «Ութոտնուկը» (անգլ.՝ Octopussy; Մեծ Բրիտանիա, 1983) Ջեյմս Բոնդի արկածների մասին 13-րդ ֆիլմ։ Երբ գլխավոր հերոսը հայտնվում է Հնդկաստանում, նրա մրցակիցը՝ չարագործ Քամալ Խանը անկարգություններ է հրահրում Ջեյմս Բոնդի հետ գործ ունենալու համար։ Ֆիլմի վերջում թհուգ դերակատարները ներկայացվում են առանձին դերերում՝ «The Thugs» :
  • «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (անգլ.՝ Indiana Jones and the Temple of Doom; ԱՄՆ, 1984), որտեղ Ինդիանա Ջոնսը պայքարում էր թհուգների դեմ։
  • «Խեղդողները» (անգլ.՝ The Deceivers; Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, 1988), արկածային թրիլլեր, որում բրիտանացի կապիտան Ուիլյամ Սեվիջը գաղութային Հնդկաստանում 1825 թվականին ներխուժում է ավազակների խումբ և փորձում է ապացույցներ հավաքել թհուգների գործունեության վերաբերյալ։
  • «Մութ ջունգլիների գաղտնիքները» (անգլ. Mysteries of the Dark Jungle; Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, 1991), արկածային մինի-սերիալ։ Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի կեսերին, Հնդկաստանում։ Ավազակները հարձակվում են Ռանգնագարում գտնվող Մահարաջայի պալատի վրա՝ լեգենդար գանձերը պահանջելու համար։ Մահարայի բանվորների և զինվորների գրեթե ամբողջ ընտանիքը զոհվում է ճակատամարտում։ Կենդանի են մնում միայն երեք մարդ. արքայազն Թրեմալ Նաիկը՝ մահարաջայի որդին, Գիտան՝ նրա դայակը և ռազմիկ Կամամուրին։ Կամամուրին որոշում է հոգ տանել տղայի մասին։ Նրանք բնակություն են հաստատում գետի ափին գտնվող մի հին տանը։ Թրեմալը մեծանում է համարձակ երիտասարդ, ով ջունգլին համարում է իր տունը։ Նա ոչինչ չիմանալով իր ընտանիքի ճակատագրի մասին՝ կարծում է, որ Կամամուրին իր հայրն է։ Այս ժամանակ Աուրանգպորում առևանգվում է բրիտանացի գնդապետի դուստր Ադան։ Զայրացած հայրը չէր կասկածում, որ Մուրան Սինգհը՝ Աուրանգորայի մահարաջան, տուգի խորհրդավոր առաջնորդն է, մոլեռանդ աղանդավոր, որը կարծում է, որ Ադան կախարդական ուժ ունի։

Հեռուստատեսությունում խմբագրել

Տուգիները գործում կամ հիշատակվում են հետևյալ սերիալներում․

  • «Լեռնաբնակ» (անգլ.՝ Highlander: The Series; Կանադա, Ֆրանսիա, պրեմիերան 1992-1998 թվականներին), ֆանտաստիկ սերալ։ Գլխավոր հերոս Դունկան Մակլեդը բախման մեջ է մտնում թհուգների հետ 4-րդ սեզոնի 9-րդ դրվագում։
  • «Մութ Ջունգլիների գաղտնիքը» (իտալ.՝ I misteri della giungla nera; Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ԳԴՖ, Ավստրիա, 1991), արկածային մինի սերիալ Էմիլիո Սալգարիի համանուն վեպի հիման վրա։ Տուգին առևանգել է անգլիացի սպայի դստերը՝ Ադային, որը նվիրված էր Կալի աստվածուհուն։ Նա պետք է զոհաբերվի, բայց հնարամիտ Թրեմալ Նայկը՝ արյունակից արքայազնը ազատում է Ադային թհագիներից և աղջկան վերադարձնում է հորը։
  • «Գրիմ » նշված է 4-րդ սեզոնի 6-րդ սերիայում։

Թհագի պատմության այլընտրանքային տեսակետ խմբագրել

 
Թհագի խումբ
1894 թվականի նկար

20-րդ դարի երկրորդ կեսից հնդկական ավանդական հասարակության պատմաբաններն ու հետազոտողները սկսեցին առաջ քաշել թհուգիների պատմության այլընտրանքային տեսակետը[16]։ Ըստ որի, պատմական և կեղծ պատմական աշխատություններում լայնորեն տարածվում գտած «խեղդողների» աղանդի մասին առասպելը, գեղարվեստական հորինվածք է, որը ստեղծվել էր Բրիտանական արևելահնդկական ընկերության կողմից կրկին նվաճված կամ բռնակցված տարածքներում կարգուկանոն հաստատելուն ուղղված վարչական և ոստիկանական լայնածավալ միջոցառումները քողարկելու համար։ Առկա աղբյուրների և տեղեկատվության վերլուծությունը հանգում է այն եզրակացության, որ եվրոպական հասարակության այլատյաց և կրոնական հայացքների շահագործման շնորհիվ հիմք է ստեղծվել արդարադատության քաղաքակիրթ գործիքների դերը հավասարեցնելու և հնդկական ավանդական հասարակության շարժական սոցիալական խմբերի նկատմամբ լայնածավալ ռեպրեսիաներ իրականացնելու համար, որոնք չեն վերահսկվում ավանդական հնդկական վարչակազմի կողմից։

Այս նպատակների համար միտումնավոր ստեղծվում էին թհուգերի և հենց հնդկական հասարակության «ամբողջ մարդկության թշնամիների» բացասական կերպար ստեղծելու համար․ «Նախապաշարմունքների և սնահավատության մութն ու մռայլությունը, որոնք այսքան երկար ժամանակ պատում էին Հնդկաստանի բարոյական կերպարը, ստեղծում էին այդքան սարսափելի և ֆանտաստիկ ինստիտուտներ և պրակտիկաներ ... Այդ հսկա ուժը, որը շղթայակապ պահում էր մարդկային ցեղը, մինչև Հայտնության մաքուր և անաղարտ վարդապետությունը կհայտնվեր Հնդկաստանում, շքեղ գույնով ծաղկում էր, գտնելով պարարտ հող դրա տարածման համար. կեղծիքն ու անմարդկային դավանանքները լայնորեն արմատակալել էին առօրյա կյանքի հիմքերում, իսկ բարու և չարի առավել ակնհայտ տարբերությունները թունավորվել եին ...»[17]։

Իրականում Բրիտանական արևելահնդկական ընկերության վարչակազմի կողմից թհուգաների դեմ պայքարի պատրվակով ստեղծված ռեպրեսիվ համակարգը նպատակ ուներ արմատախիլ անելու նոր կառավարությունից տնտեսապես անկախ խմբերը, ինչպիսիք էին գոսաիները, սանյասիները, դերվիշները, գնչուները և այլ թափառական խմբերը, որոնք ճամփորդող վաճառականներ և առևտրականներ էին՝ դառնալով թեթև թիրախ և ներկայացվելով «ավազակներ և հարձակվողներ»[18]։«Խեղդող» կամ «թունավորող» աղանդների գոյության իրական պատմական վկայություններ չկան։ Հայտնի աղբյուրներում, որտեղ հիշատակվում են թհուգները, խոսքը գնում է կամ ավազակային հարձակումներ անող գյուղացիների մասին, ինչպես «Թարիխ ի Ֆիրուզ շահի Զիյա ուդ-դին Բարանի» XIII դարի տարեգրության մեջ[19], կամ «թհուգների» մասին, որպես ինքնակոչ, խարդախ կամ կեղծարարներ։ Հնդկաստանում բանավոր ժողովրդական հետազոտողները գտել են ճանապարհային կողոպտիչների բազմաթիվ պատմություններ, բայց ոչ մի հիշատակում «թհու» մարդասպանների կամ կողոպտիչների մասին[20]։

Կապիտան (կամ գնդապետ) Ուիլյամ Սլիմանի բացահայտած գաղտնի լեզուն, որի նկարագրությունը նրա առաջատար աշխատանքի «գիտական առանցքն» էր «Ramaseeana or a Vocabulary of the Peculiar Language Used by the Thugs», իրենից ներկայացնում է ընդհանուր քրեական ժարգոնի տարբերակ։ Հանրությանը ներկայացված բառարանը ներառում էր 600 բառ, որոնց մեծ մասը սովորական բառեր էին հնդկական լեզուներից կամ նրանց ձևափոխված «գողական» տարբերակներ էին։ Ինքը՝ Սլիմանն իր վերջին աշխատանքում, երբ ամեն ինչ ավարտված էր, միամտաբար ասում է, որ ինքը լավ չի տիրապետում «հնդկական լեզվին», ինչը գոնե բավականին անսովոր է արևելյան լեզվի հետազոտողի և այն էլ ծածկալեզվի համար[21]։

Սարսափելի սատանայական ծիսակատարությունների մեղադրանքը, որն ապացուցում է, որ կենդանիների՝ հնդկական կամ իսլամական զոհաբերությունը սովորական պրակտիկա է, անհրաժեշտ էր հատուկ, բացառիկ միջոցներ ներմուծելու համար, որոնք արդարադատություն չէին պահանջում։ Սլիմանը գրել է․ «եթե այս մարդիկ, Դուրգայի քահանաների գլխավորությամբ ակնկալում են պարգևներ այս կյանքում և հաջորդ կյանքում, մենք պետք է նրանց հակադրենք անհապաղ պատժի ավելի մեծ վախով, եթե մեր ներկայիս միջոցները հարմար չեն դրան, մենք պետք է ստեղծենք ուրիշներ, որպեսզի չարիքը վերացվի»[22]։

Ողջ կյանքի և առաջին հերթին տնտեսական մասի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը նոր տարածքների ընդգրկումը պահանջում էր արտակարգ միջոցառումներ։ Հետազոտողները նշում են, որ «Հնդկաստանի և նրա բնակիչների մշակույթը որպես պարզունակ և սատանայական դարձնելու փորձը, որպես իրական քրեական վիճակից կտրված հին և ավանդական չարիք ներկայացնելը, ստեղծվել է ֆիկցիա՝ թհագներ, որը նախատեսված են նոր վարչակազմի ուժի ընդլայնումն ու ամրապնդումն արդարացնելու, բրիտանական զենքի հզորությունը ցույց տալու համար»[23]։

Մեկ այլ դեպքում, «թհագիները պարզապես դիսկուրս էին, խավարի, առեղծվածի, աներևույթի, անկանխատեսելիության և սպառնալիքի մի հավաքածու, որոնք հորինել էին Սլիմանը և նրա զինակիցները, ովքեր իրենք իրենց տեղավորել էին չար ուժերի դեմ բարու պայքարի պատմության մեջ՝ խեղաթյուրելով իրական հանցագործների իրական դրդապատճառները, որոնք գրեթե միշտ տնտեսական էին»[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thug․ Indian bandit
  2. (unspecified title) (санскр.)
  3. Thuggees – the Cult Assassins of India
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Thug // Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Кашин, Валерий Петрович Благочестивые убийцы // Независимая газета, 15.06.2005
  6. 6,0 6,1 Russell, Lai, 1916, էջ 559
  7. «Tracing India’s cult of thugs» // Los Angeles Times, 3 August 2003
  8. Rubinstein, 2004, էջ 82–83
  9. Norman Chevers. A manual of medical jurisprudence for Bengal and the North-Western Provinces. F.Carbery, Bengal Military Orphan Press, 1856.
  10. Russell, Lai, 1916, էջ 559-560
  11. Молчанов, АндрейNewsInfo, 30.04.2010 — В храме «черной» богини Кали совершено человеческое жертвоприношение // ՌԻԱ Նովոստի, 30.04.2010
  12. Sir Arthur Conan Doyle. The Mystery of Uncle Jeremy’s Household
  13. Thugs
  14. «Берроуз Уильям Сьюард - Города ночи - 3. Западные земли - 109 страница - читать книгу бесплатно». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  15. Роберт Говард, Кровь богов, авторский сборник, часть собрания сочинений, СПб.: Северо-Запад, 1998 г., ISBN 5-7906-0062-X
  16. The Thuggee Debate. // Henry Schwarz. Constructing the Criminal Tribe in Colonial India: Acting Like a Thief. John Wiley & Sons, 2010. С. 25-31.(անգլ.)
  17. Tornton, Edward Illustrations of the History and Practices of the Thugs. And Notices of Some of the Proceedings of the Government of India, for the Suppression of the Crime of Thuggee. — London: Wv H. Allen And Co, 1837. — С. 43.
  18. Sinha, N. “Mobility, control and criminality in early colonial India, 1760s–1850s”, Indian Economic Social History Review, 45, 1: 1-33. — 2008. — С. 7.
  19. Ашрафян К.З. Делийский султанат. К истории экономического строя и общественных отношений (XIII – XIV вв.). — Москва: Издательство восточной литературы, 1960. — С. 187. — 255 с.
  20. Gordon, S. “Scarf and Sword: Thugs, Marauders, and State-formation in 18th Century Malwa”, The Indian Economic and Social History Review. 6(4): 403-429. — 1969. — С. 408.
  21. Sleeman, W. Rambles and Recollections of An Indian Official. — London, 1844. — С. 54.
  22. Sleeman, W. “The Thugs”, The Calcutta Magazine. No. XXXIII.—September. — 1832. — С. 505.
  23. Chatterjee, A. “Thugs”, in Representations of India: The creation of India in the colonial imagination. — London: Macmillan, 1998. — С. 128.
  24. Roy, P. Indian Traffic: Identities in Question in Colonial and Postcolonial India. — University of California Press, 1998. — С. 54.

Գրականություն խմբագրել

  • Булич, Сергей Константинович (1890–1907). «Тхуги». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Всемирная история: люди, события, даты / Иллюстрир. энцикл. для всей семьи / Пер. с англ. — М.: «Издательский Дом Ридерз дайджест», 2001 ISBN 5-89355-035-8
  • Тхаги // Телевизионная башня — Улан-Батор. — М. : Большая российская энциклопедия, 2016. — С. 589. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 32). — ISBN 978-5-85270-369-9.
  • William Rubinstein The Thugs of India and their supression, 1809-40 // Genocide: a history. — Pearson Education, 2004. — P. 82–83. — 322 p. — ISBN 0-582-50601-8
  • Robert Vane Russell; Lāl, Rai Bahadur Hira Thug // The tribes and castes of the central provinces of India / Published Under the Orders of the Central Provinces Administration. — London: Macmillan and Co., 1916. — Vol. IV. — P. 558-588. — 608 p.
  • The Thuggee Debate. // Henry Schwarz. Constructing the Criminal Tribe in Colonial India: Acting Like a Thief. John Wiley & Sons, 2010. С. 25-31.
  • Literary and Popular Representations of Thuggee // Stranglers & Bandits: A Historical Anthology of Thuggee. Oxford University Press, 2008. ISBN 978-0195698152. 336 p.