Թխկու օշարակ (անգլ.՝ maple syrup, ֆր.՝ sirop d’érable), քաղցր օշարակ պատրաստված կարմիր, սև, սրատերև թխկիներից։ Հաճախ օգտագործում են որպես հավելում վաֆլիներին և նրբաթերթիկներին։ Կարող է օգտագործվել նաև այլ ուտելիքների պատրաստման մեջ, սկսած պաղպաղակից մինչև եգիպտացորենի հաց։ Բացի այդ, թխկու օշարակը որպես բաղադրիչ օգտագործվում է նաև թխվածքների արտադրության մեջ։ Իսկական թխկու օշարակն ունենում է փայտի թեթևակի համ։

Թխկու օշարակ

Թխկու օշարակի մեծ մասն արտադրվում է Կանադայում։ Թխկու օշարակն ու շաքարե թխկին հանդիսանում են Կանադայի և ԱՄՆ-ի մի շարք նահանգների, հատկապես Վերմոնտի խորհրդանշանները։ Շաքարե թխկու տերևը դարձել է Կանադայի ազգային զինանշանը։ Ռուսաստանում թխկու օշարակն արտադրվում է Լենինգրադյան տարածաշրջանում[1]։

Արտադրություն խմբագրել

Տեխնոլոգիա խմբագրել

 
Թխկու օշարակի հավաք պլաստմասե խողովակներով.
Թխկու հյութի հավաք

Թխկու հյութ հավաքելը սովորաբար կատարում են վաղ գարնանը. փետրվարի սկզբից մինչև ապրիլի վերջ։ Դա այսպես ասաց «Բույսերի լացն է»։ Հավաքը սկսում են այն ժամանակ, երբ ընձյուղները փքվում են և ցերեկը ջերմաստիճանը լինում է զրոյից բարձր, իսկ գիշերը՝ ցածր։ Դա շատ կարևոր է, քանի որ հենց այդ ժամանակ է ծառը տալիս ամենաշատ հյութը։ Ամենալավ և բարենպաստ ժամանակ է համարվում մարտը։

Ենթադրվում է, որ հյութն այդ ժամանակ յուրահատուկ քաղցր է։ Հյութը հավաքելու համար ծառի բնում անցք են անում 0,3-1,5 սմ տրամագծով և 2-5 սմ խորությամբ, տեղադրում են խողովակները, որոնցով հյութը թափվում է հատուկ տարայի մեջ։ Այնուհետև հյութը թանձրացնում են գոլորշացնելով, վերածելով այն թխկու օշարակի։ Հյութը գոլորշացնում են մեծ, տափակ, տաքացվող մակերևույթների վրա։ Շաքար չեն ավելացնում։ Քանի որ հյութը բաղկացած է 96 % ջրից, ջրի գոլորշացման և օշարակի ստացման համար պահանջվում է մի քանի ժամ։ Միջին հաշվով, 40 լ հյութից ստանում են 1 լ օշարակ կամ փափուկ թխկու շաքար։

Արտադրման վայրեր խմբագրել

Շաքարե թխկին բնության կողմից աճում է միայն Հյուսիսային Ամերիկաում։ Թխկու օշարակն ի սկզբանե հավաքել և օգտագործել են այդ մայրցամաքի բնիկ ժողովուրդները։ Հետագայում այն անցել է եվրոպացի նորաբնակներին։

Աշխարհի թխկու օշարակի մոտ 80 % արտադրվում է Կանադայի Քվեբեկ նահանգում[2]։ Թխկու օշարակի արտահանումը Կանադայից տարեկան գնահատվում է ավելի քան 145 մլն կանադական դոլար։ Կանադայում թխկու օշարակ արտադրում են նաև Օնտարիո և Նյու Բրանսուիկ նահանգներում։ ԱՄՆ-ում Նյու Յորք նահանգի հյուսիսային շրջաններում, նաև Մեն, Մասսաչուսեթս, Վերմոնտ և Փենսիլվանիա նահանգներում։ Վերմոնտը հանդիսանում է ԱՄն-ում խոշոր արտադրող, արտադրելով համաշխարհային պաշարների մոտ 5,5 տոկոսը։

Օշարակը պայմանականորեն բաժանվում է կանադականի և ամերիկականի՝ իրենց խտության հիման վրա։ Կանադայում կանադական թխկու օշարակի մաքրությանը և իսկությանը հետևում է հատուկ պետական հանձնաժողովը։

 
Վաֆլիներ թխկու օշարակով և կարագով

Պատմություն խմբագրել

Թխկու օշարակի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերվում է 1760 թվականին, որում ասվում էր, որ Կանադայում աճում են թխկիներ, տալով մեծ քանակությամբ օգտակար հյութ, որն էլ հարմար է շաքարավազի արտադրության համար։ Սակայն հայտնի է, որ մինչև Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը հնդկացիները թխկու հյութն օգտագործում էին այդ կերպ։ XVIII դարում թխկու օշարակի արտադրության ծավալը նվազեց, քանի որ սկսվեց մեծ քանակությամբ աճեցվել շաքարեղեգը, իսկ շաքարեղեգն աճեցնելն ավելի էժան է և հեշտ։ Չնայած դրան, թխկու շաքարավազը արտադրվում է որոշ քանակությամբ նաև մեր ժամանակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պետերբուրգցին ստեղծել է բիզնես թխկիների շնորհիվ». НТВ. 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. RadioCanada. Gérald Fillion — Sirop d'érable 06.04.2010

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկու օշարակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկու օշարակ» հոդվածին։