Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիմար (այլ կիրառումներ)

Թիմար (թուրքերեն՝ Timar), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում[1]։

Գյուղ
Թիմար
Պախվանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԳավաշի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն308 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ432
Փոստային ինդեքս65700
Ավտոմոբիլային կոդ65
Թիմար (Աշխարհ)##
Թիմար (Աշխարհ)

Գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Մարմետ գետի (Կարասու) ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսից և հյուսիս արևելքից սահմանակից էր Բերկրի, արևելքից Արճակ գավառ, հարավից՝ Վան-Տոսպ գավառներին։ Թիմարի վարչական տարածքը կազմում էին նաև Վանա լճի Լիմ և Կտուց կղզիները։ Տարածքը՝ հիմնականում հարթ, որոշ լեռնային շրջաններով։ Արևմուտքում, լճափի երկայնքով, ձգվում է կաղնու անտառներով ծածկված Էրերինի լեռնաշղթան՝ Ս. Սահակ (Խաչգլուխ կամ Էրերին, 2250 մ) լեռնագագաթով, իսկ հյուսիսում՝ Խանագահի լեռները։ Հնում Թիմարի հիմնական մասն ընդգրկել է Բոգունիքը, Ամյուկ բերդի շրջակայքը՝ Առբերանին։ Ավելի ուշ, Թիմարը կոչվել է Գնունիք կամ Ամկու երկիր։ 16-րդ դարում թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո Գնունիքը և Ամյուկը դարձել են Վանի փաշայի թիմարը (հողատիրույթը), որտեղից առաջացել է գավառի Թիմար անվանումը։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ Վանի գավառի համանուն գավառակի գյուղախումբ՝ ավելի քան 60 բնակավայրով։ Կենտրոնը՝ Ջանիկ (ուներ աղահանք)։ Միշտ ունեցել է հոծ հայ բնակչություն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թիմարի 20-25 հազար հայերը (բնակչության մոտ 70 տոկոսը), զբաղվում էին հիմնականում հողագործությամբ (ընտիր հացահատիկների մշակություն, այգեգործություն) և արհեստագործությամբ (հռչակված էին Ջիրաշենի և Մարմետի բրուտները), որոշ գյուղերում՝ նաև ձկնորսությամբ։ 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ, Թիմարի հայերի մեծ մասը հերոսական ինքնապաշտպանությամբ փրկվել է թուրքական կոտորածից և գաղթել Արևելյան Հայաստան։

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե. 1912: Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 1, Ե., 1978թ., Маевский В. П., Военно-статисти1еское вилайетов, Тифлис, 1904.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 188