Թիզեր (անգլ.՝ teaser «հրապուրանք, գայթակղություն»), գաղտնիքի կառուցվածքով գովազդային հաղորդագրություն, որը պահում է արտադրանքի մասին որոշ տեղեկություն, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ արտադրանքը չի ներկայացվում։ Թիզերը հիմնականում հայտնվում է արտադրանքի հայտնման վաղ շրջանում և ծառայում է արտադրանքի շուրջն հետաքրքրություն ստեղծելու համար։ Մարքեթինգային հնարքը, որը հիմնված է թիզերի օգտագործաման վրա, կոչվում է թիզերային գովազդ։ Թիզերը գրավիչ դարձնելու համար կարող են օգտագործվել երկդիմի և պրովոկացիոն պատկերներ, տեսաֆիլմի կամ ներկայացումների կտորներ և այլն[1]։

Պատմություն խմբագրել

Ընդունված է համարել, որ թիզերիների ամենավաղ օգտագործումը MJB Coffee բրենդի առաջխաղացումն էր։ 1906 թվականիմ Սան Ֆրանցիսկոյի ճանապարհների վրա հայտնվեցին ինտրիգային հայտարարություններ «Ինչու՞» հարցով[2][3]։

Տեխնոլոգիա խմբագրել

Հիմնականում թիզերները հետևում են 5 հաճախականությունների։ Թիզերային գովազդային գործակալությունը անցնում է երկու կամ երեք փուլ։ Առաջին փուլը դա հենց թիզերն է, շատ դեպքերում ինտրիգ ստեղծող հարց, որն առաջացնում է հետաքրքրություն։ Երկրորդ փուլը գաղտնիքի բացահայտումն է՝ հարցի պատասխանը տալու միջոցով, և բրենդի ներկայացման միջոցով։

Թիզերային գործակալություններն ըստ անց կացման ընթացքի բաժանվում են 2 խմբի՝

  • մեկօրյա բացահայտումը տեղի է ունենում գրեթե միանգամից, օրինակ՝ ամսագրի վրա գրված է հարցը, իսկ պատասխանը կլինի ամսագրի վերջին թերթերում։
  • շաբաթական բացահայտումը տեղի է ունենում թիզերի ներկայացումից 2-3 շաբաթ անց։

Թիզերային գործակալության հաջողությունը ապահովելու համար, պետք է միաժամանակ հետևել 3 հիմնական կանոնների՝

  • թիզերի թողարկման և գաղտնիքի բացահայտման միջև ժամանակը չպետք է շատ երկար լինի, որպեսզի առաջացած հետքրքրությունը չվերանա
  • թիզերի և գովազդային արտադրանքի միջև բանականության կապը չպետք է թույլ տա ընդհանրություններ այլ բրենդի հետ
  • պայծառ և ստեղծագործ գաղափար, որն ունակ է հետաքրքրել սպառողների լայն շրջանակներին

Թիզերները ֆիլմերում խմբագրել

Թիզերները կարող են ունենալ տարբեր ձևեր։ Երբ անոնսացնում են ֆիլմը, անոնսը հաճախ ներկայացվում է թրեյլերի տեսքով՝ փոքրիկ տեսահոլովակի տեսքով, որը բաղկացած է կարճ մասերից և ֆիլմի ամենահետաքրքիր մասերից։ Միևնույն ժամանակ կոմբինացվում է իրար հետ կապ չունեցող վիդեոշարք, ըստ կալեյդոսկոպի սկզբունքի։ Ստանդարտ կինեմատոգրաֆիկ թիզերը տևում է 15-30 րոպե։

Շատ հաճախ կինեմատոգրաֆիկ թիզերները և գրքերի թիզերները հայտնվում են, երբ աշխատանքը դեռ ավարտված չի լինում։

Թիզերային գովազդը համացանցում խմբագրել

Թիզերն անգլերեն գրգռել բառից է։

Լայն օգտագործվում է համացանցում կայքերի դրամայնացման համար։ Կայքերը տեղադրում են թիզերների բլոք համակարգեր՝ նկարագրությամբ նկար, որոնք պետք է հետաքրքրեն հաճախորդին և խրախուսեն նրան հետևել հղմանը։ Նկարը և նկարագրությունը պետք է ամբողջությամբ բացահայտեն գովազդվող նյութի էությունը։ Այդ կերպ՝ գովազդատուն, ով ստեղծում է հայտարարությունը, ստանում է ավելի նպատակային լսարան։ Թիզերները կարող են օգտագործվել բաժանորդագրությունների, ծառայությունների և ֆիզիկական արտադրանքի գովազդի համար։ Կայքերի տերերի համար կարևոր է ավելի շատ սեղմումների քանակը, ինչը տալիս է մեծ եկամուտ։ Դրա համար կարող են օգտագործվել ինչպես ստատիկ, այնպես էլ գիֆ-նկարներ։ Որոշ թիզերային ցանցերում, օրինակ՝ Bodyclick.net, Tizerbox.net, Visitweb.com, կարելի է համադրել տրված տեսակների հայտարարություններ։ Դա թույլ է տալիս միաժամանակ մեծացնել եկամուտը կայքի տերերի համար և ստանալ որակով երթևեկություն գովազդատուների համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Столичные депутаты установили наружное наблюдение. Они хотят ввести цензуру на уличную рекламу». Газета "Коммерсантъ" №35. 01.03.2005. էջ 8. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Famous Frisco Families 09-11 " Nob Hill Gazette». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. http://www.greenspun.com/bboard/q-and-a-fetch-msg.tcl?msg_id=0005VI «It was indeed an advertising campaign for MJB Coffee, of the type that today are called „teaser campaigns.“»