«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 1953 թվականի գերմանական ֆիլմ, Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի էկրանավորումը։

Թզուկ Քիթը
գերմ.՝ Zwerg Nase
Երկիր Գերմանիա
Ժանրմանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1953
Լեզուգերմաներեն
ՌեժիսորFrancesco Stefani?[1][2]
ՊրոդյուսերHubert Schonger?
Սցենարի հեղինակEmil Surmann?
ԴերակատարներՀանս Կլարին, Elinor von Wallerstein?, Էդիթ Շուլցե-Վեստրում, Էռնստ Ռոտմունդ, Wolfgang Eichberger?, Հանս Էլվենսպոեկ և Alfred Pongratz?
ՕպերատորՎոլֆ Շվան
ԵրաժշտությունՆորբերտ Շուլցե
ՄոնտաժEva Ponto?
Տևողություն80 րոպե

Սյուժե խմբագրել

Տասներկուամյա Յակոբը մորն օգնում է շուկայում բանջարեղեն վաճառելիս։ Նա հաճախ գնորդներին օգնում է գնածը տանել տուն։ Մի տգեղ պառավ դժգոհում է ապրանքից։ Յակոբը կնոջը կշտամբում է ու ծաղրում նրա արտաքինը, ինչին ի պատասխան նա սպառնում է, որ Յակոբը կդառնա իր նման։ Նա գնում է վեց կաղամբ և Յակոբին խնդրում տանել իր տուն։ Այնտեղ տղան վերածվում է երկար քթով թզուկի։ Յոթ տարի նա սովորում է խոհարարություն և վերադառնում է ծնողների մոտ, սակայն նրանք չեն ճանաչում տղային ու վռնդում են նրան։

Յակոբը որոշում է որպես խոհարար աշխատանքի ընդունվել դքսի մոտ։ Ավելի ուշ նա հանդիպում է խոսող սագի (Միմի), որն իր նման կախարդվել էր ծեր կնոջ կողմից։ Յակոբը կախարդված սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից մարդ է դարձնում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հանս Դիտեր Գյոտց[3] Յակոբ Յակոբ մանկության տարիներին
Հանս Կլարին[3] Յակոբ Յակոբ թզուկ
Դիեմ Գերստորֆեր[3] Միմի Միմի սագ
Էդիտ Շուլցե-Վեստրում[3] Կախարդ Կախարդ
Էլինոր ֆոն Վալերստայն[3] Հաննա Հաննա
Էռնստ Ռոտմունդ[3] Դուքս Դուքս
Վոլֆգանգ Էյխբերգեր[3] Արքայազն Արքայազն
Հանս Էլվենսպոեկ[3] Շեֆ խոհարար Շեֆ խոհարար
Ալֆրեդ Պոնգրատց[3] Կապիտան Կապիտան

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Օտտոբոյրեն վանքում և Մեմինգենում, որի ինտերիերը նման է Օտտոբոյրեն վանքին, ինչպես նաև Շոնգեր ստուդիայում (Իննինգ ամ Ամմերզե)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի հունվարի 25-ին Գյոպինգենում, 1953 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արևմտյան Բեռլինում։

VHS թողարկում խմբագրել

1995 թվականի հունվարին ֆիլմը թողարկվել է VHS-ով Euro Video GmbH ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել