Թերրի Օ'Քուին

ամերիկացի դերասան

Թերրի О’Քուին(անգլ.՝ Terry O’Quinn, հուլիսի 15, 1952(1952-07-15)[1], Sault Ste. Marie, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի շատ հայտնի է դարձել Ջոն Լոկի դերով՝ «Կորուսյալները» հեռուստասերիալում, ինչպես նաև Պիտեր Ուոտսի դերով՝ «Հազարամյակ» հեռուստասերիալում։ «Կորուսյալները» հեռուստասերիալում դերակատարը արժանացել է ամերիկական հեռուստատեսային «Էմմի» նոմինացիոն մրցանակի՝ «Լավագույն դերասան երկրորդ պլանի համար» (2007), այնուհետև «Screen Actors Guild Awards» նոմինացիոն մրցանակի՝ «Լավագույն դերասանական անսամբլ» (2006) և «Սատուրն» խրախուսական մրցանակի՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (2005)։

Թերրի Օ'Քուին
Ծննդյան թիվ՝հուլիսի 15, 1952(1952-07-15)[1] (71 տարեկան)
Ծննդավայր՝Sault Ste. Marie, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, դերասան, կինոդերասան, կիթառահար և երգիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0642368

Կենսագրություն խմբագրել

Թերրի О’Քուինը ծնվել է Միչիգան նահանգի Սու-Սենտ-Մարի քաղաքումում։ Սովորել է Միչիգանի Կենտրոնական համալսարանում, իսկ դրանից հետո՝ Այովա նահանգի համալսարանում։ Քսան տարեկանից սկսել է ճաղատանալ[2][3]։

Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ Դպրոցում նա նվագել է տարբեր նվագախմբերի հարվածային գործիքների վրա, սակայն միշտ երազել է սովորել կիթառ նվագել։ Իններորդ դասարանում վեց ամիս աշխատել է ախոռում, գումար հավաքել և գնել լավ գործիք։ Փոստով Կիթառի ինքնուսույց դուրս գրեց և այդ ճանապարհով հասավ արդյունքի։ Ուսանողական տարիներին կարելի էր О’Քուինին հանդիպես Այովա Սիթիի ռեսորաններում և ակումբներում՝ որպես երգիչ և կիթառահար։ Լեգենդի համաձայն՝ Այովայում «համերգներից» մեկի ժամանակ՝ ելույթից հետո, Թերրին հանդիպել է «Բլեք Սաբաթ» խմբից Օզզի Օսբորնի հետ։ Այդ ժամանակ նա ավարտել էր թիմում աշխատանքը և պլանավորում էր սկսել մենակատարի կարիերան։ О’Քուինի իմպրովիզներով և կիթառային օրիգինալ տեխնիկայով տպավորված՝ Օսբորնը նրան առաջարկեց համագործակցել իր հետ, բայց երիտասարն Օզզիին ապշեցրեց իր մերժումով։

О’Քուինի նկարահանումները ֆիլմում սկսվել են 1970 թվականից։ Նա նկարահանվեց քիչ բյուջե ունեցող երկու ֆիլմում։ 1978 թվականին քսանվեցամյա Թերրին տեղափոխվում է Լոս Անջելես և լիովին նվիրվում դերասանական արվեստին։ Հենց այդ ժամանակ նա որոշեց իր ազգանվանը ավելացնել «О’», որպեսզի նրան չշփոթեն այդ ժամանակվա դերասան Թերրի Քուինի հետ (անգլ.՝ Terry Quinn)[4].

1979 թվականին О’Քուինին «Դրախտի դարպասներ» ֆիլմում տվեցին ոչ մեծ դեր։ Ըստ սցենարի նրա մարմնավորած կերպարին վիճակված էր բազմիցս երթևեկել ձիով, և Թերին խորհուրդներ էր ստանում Լորիից՝ ում ծնողները ձիաբուծարանի սեփականատերեր էին։ Նրանց մեջ առաջացավ բուռն սիրավեպ և նրանք 1979 թվականի նոյեմբերին ամուսնացան։ Ունեցան երկու որդի՝ Օլիվերը և Հանթերը։

Թերրին О’Քուինը հայտնի դարձավ «Խորթ հայր» ֆիլմից հետո, որտեղ նա կատարում էր սերիական մարդասպանի հոգեբանական դժվար դերը։

Թերրին О’Քուինը ընկերացավ «The X-Files» ֆիլմի պրոդյուսեր Քրիս Քարթերի և «Կորուսյալները» ֆիլմի պրոդյուսեր Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի հետ։ Նա «Ռեգգի» մականունով իռլանդական թատրոնի սեփականատերն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղարկային ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ «Դրախտի դարպասները» «Heaven’s Gate» Կապիտան Մինարդի
1981 ֆ «Բժիշկներ» «The Doctors» Բժիշկ Ջերրի Դենսի
1983 ֆ «Բոլորը ճիշտ ուղիներ են» «All the Right Moves» Ֆրիման Սմիթ
1984 ֆ «Վայրեր սրտում» «Places in the Heart» Բադդի Քելսի
1985 ֆ «Արծաթե փամփուշտ» «Silver Bullet» Շերիֆ Ջո Հելլեր
1985 ֆ «Վաղ ցուրտ» «An Early Frost» Բժիշկ Ռեդինգ
1985 ֆ «Անբանը» «Mischief» Քլաուդ Հարբրոֆ
1986 ֆ «Պիկնիկ տիեզերքում» «SpaceCamp» Մեկնարկի ղեկավար
1986 ֆ «Երկու կնոջ միջև» «Between Two Women» Բժիշկ Ուոլաս
1987 ֆ «Խորթ հայրը» «The Stepfather (1987 film)» Ջերրի Բլեյք
1988 ֆ «Երիտասարդ սլաքներ» «Young Guns» Ալեքս ՄաքՍուին
1989 ֆ «Մոռացվածը» «The Forgotten One» Բոբ Անդերսոն
1989 ֆ «Խորթ հայրը» «Stepfather II» Բժիշկ Ջին Քլիֆորդ/խորթ հայր
1989 ֆ «Կույր զայրույթ» «Blind Fury» Ֆրենկ Դևեռո
1990 ֆ «Արյունոտ երդում» «Prisoners of the Sun / Blood Oath» Բեքեթ
1991 ֆ «Հրթիռաձիգը» «The Rocketeer» Գովալդ Խյուզ
1991 ֆ «Առավոտյան աստղի որդի» «Son Of The Morning Star» Գեներալ Ալֆրեդ Տերի
1992 ֆ «Ջարդված բերան» «The Cutting Edge» Ջեկ Մոզլի
1992 ֆ «Վայրի քարտ» «Wild Card»
1992 ֆ «Իմ սամուրայ» «My Samurai» Ջեյմս ՄաքՔրի
1992 ֆ «Խենթ ահաբեկում» «Deliver Them From Evil: The Taking…»
1992 ֆ «Ոսկե սառույց» «The Cutting Edge» Ջեյ Մոսլի
1993 ֆ «Գերեզմանաքար» «Tombstone» Մայոր Ջոն Քլում
1993 ֆ «Ամիտիվիլ 7։ Նոր սերունդ» «Amityville: A New Generation» Դետեկտիվ Կլարկ
1994 ֆ «Մի՛ խոսիր անծանոթների հետ» «Don’t Talk To Strangers»
1994 ֆ «Techno Sapiens» «Techno Sapiens» Բժիշկ Քոննորս
1996 ֆ «Առաջնայի վախ» «Primal Fear» Բադ Յանսի
1998 ֆ «Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար» «The X-Files» Դարիուս Միշո
2000 ֆ «Գնահատված Х» «Rated X» Ջ․ Ռ․ Միթչել
2001 ֆ «Ամերիկացի հերոսներ» «American Outlaws» Ռոլլին Փարքեր
2002 ֆ «Հարազատ քաղաքի լեգենդ» «Hometown Legend» Բասթեր Շուլեր
2003 ֆ «Հին դպրոց» «Old School» Հոլբերգ (վերնագրում նշված չէ)
2003 ֆ «Ֆենոմեն 2» «Phenomenon 2» Խուզարկու

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ս «Մայամիի ոստիկանություն» «Miami Vice» Փաստաբան Դիք Քեյն
1985 ս «Մթնշաղի գոտի» «The Twilight Zone» Բժիշկ Կուրտ Լոքրիջ
1987 ս «Դետեկտիվ գործակալություն «Լուսնի լույս»» «Moonlighting» Բրայն Ուիլբորն
1994 ս «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» «Star Trek: The Next Generation» Ծովակալ Էրիկ Փրեսմեն
1994 ս «Ծպյալ հեքիաթներ» «Tales from the Crypt» Մարտին Զելլեր, հրշեջ պահակային տեսուչ
1995 ս «Գաղտնի նյութեր» «The X-Files» Լեյտենանտ Բրայան Թիլման
1995 ս «Երկրագունդ 2» «Earth 2» Ռեյլի
1995-2005 ս «Ռազմաիրավաբանական ծառայություն» «JAG» Ծովակալ Թոմաս Բուն
1996 ս «Ախտորոշում՝ սպանություն «Diagnosis Murder» Բժիշկ Ռոնալդ Թրենթ
1996-1999 ս «Հազարամյակ» «Millennium» Պիտեր Ուոթս
1999 ս «Դաժան թագավորություն» «Harsh Realm» Գեներալ Օմար Սանտյագո
2001 ս «Խորթ քաղաք» «Roswell» Կառլ
2002 ս «Գաղտնի նյութեր» «The X-Files» Ստվեր մարտ
2002-2003 ս «Շպիոն» «Alias» Քենդել
2003-2004 ս «Արևմտյան թև» «The West Wing» Գեներալ Նիկոլաս Ալեքսանդր
2004-2010 ս «Կորուսյալները (հեռուստասերիալ)» «Lost» Ջոն Լոկ / , «Մարդը սևի մեջ
2004 ս «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին» «NCIS» Գնդապետ Ուիլ Ռայան
2011-2015 ս «Հավայան 5.0» «Hawaii Five-0» Լեյտենանտ-հրամանատար Ջո Ուայթ
2012-2013 ս «Փլուզված երկինք» «Falling Skies» Արթուր Մանչեսթեր
2012-2013 ս «Պարկ ավենյու, 666» «666 Park Ave» Գևին Դորան
2014 ս «Հանցագործության հաղորդակցություն» «Gang Related» Սեմ Չափել
2015-2017 ս «Պատրոտ» «Patriot» Թոմ Թավներ
2017 ս «Գաղտնիքներ և ստեր» «Secrets & Lies» Ջոն Ուորներ
2017 ս «Սև ցուցակ։ Քավություն» «The Blacklist: Redemption» Գովարդ Հարգրեյվ
2017 ս «Առեղծվածային անհետացումներ» «Mysteries of the Missing» Ինքն իր դերում
2018 ս «Ժայռոտ դղյակ» «Castle Rock» Դեյլ Լեյսի

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Մրցանակ Ժանր Տարի Ֆիլմ/ հեռուստասերալ Արդյունք
«Անկախ ոգի» Տղամարդու լավագույն դեր 1988 «Խորթ հայրը» Առաջադրված
«Սատուրն» Լավագույն դերակատար 1988 Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասան 2005 «Կորուսյաները» Հաղթանակ
2006 Առաջադրված
2008 Առաջադրված
2011 Առաջադրված
«Էմմի (մրցանակաբաշխություն)» Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկ հեռուստասերիալներում 2005 Առաջադրված
2007 Հաղթանակ
2010 Առաջադրված
«ԱՄՆ-ի կինոդերասանների Հիլդիայի մրցանակ» Դրամատիկ սերալում լավագույն դերասանական կազմ 2006
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
«Հեռուստասեսային փառատոն Մոնտե Կառլոյում» Ակնառու դերասան, դրամա սերիալ 2009 Առաջադրված
2010 Առաջադրված
2011 Առաջադրված
«Պատանիների մրցանակաբաշխություն» Coice TV: Չարագործ 2010 Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. interview with miriam o'callaghan
  3. Loudermilk, Suzanne (2010 թ․ մայիս). «Lost and Found». Baltimore. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին. «He's come a long way, literally and figuratively, from his days in small-town Newberry, MI, where he was one of 11 children in a close-knit, Irish-Catholic family.»
  4. Hatch, Rachel (2008 թ․ մարտի 4). «TV Actor Terry O'Quinn Visits With Illinois Wesleyan Theatre Students». Illinois Wesleyan Theatre. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերրի Օ'Քուին» հոդվածին։