Թերմոպիլե (հուն․՝ Θερμοπύλαι), լեռնանցք Թեսալյան հարթավայրից հարավ, միացնում է Հունաստանի հյուսիսային և հարավային շրջանները։

Անվանում խմբագրել

Անվանումը հին հունարեն բառացի նշանակում է «տաք դրունք» (մոտակայքում կան հանքային տաք աղբյուրներ)։ Դիցաբանական աղբյուրներին համաձայն հունական հերոս Հերակլես ը իր մահից առաջ հրահանգում է հետնոդրներին այրել իր դին Էտա լեռան գագաթին։ Խարույկի հետևանքով էտայի ստորոտին տաք աղբյուրներ են ժայթքում, ի պատիվ որոնց հարևան լեռնանցքը ստանում է իր անունը։ Էտայի և Թերմոպիլների հարևանությամբ գտնվում է Դորիդա լեռնային շրջանը, որտեղ հետագայում հանգրվանում են Հերակլեսի որդիները[1]։

Պատմություն խմբագրել

Մ․ թ․ ա․ 480 թվականին, հույն-պարսկական պատերազմների ժամանակ, 300 սպարտացիներ՝ Լեոնիդաս թագավորի գլխավորությամբ տոկուներեն պաշտպանեցին Թերմոպիլեն պարսիկներից և բոլորը զոհվեցին անհավասար մարտում [2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հետաքրքիր Հունաստանը», Միխայիլ Գասպարով, էջ 12
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 180