Թեո Ջեյմս Ուոլկոտ (մարտի 16, 1989(1989-03-16)[1][2][3], Stanmore, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է Էվերթոն ակումբում որպես հարձակվող։

Թեո Ուոլկոտ
անգլ.՝ Theo Walcott
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թեո Ջեյմս Ուոլկոտ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Սթենմոր, ԱնգլիաԱնգլիա
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն ՖԱ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2006 Անգլիա Սաութհեմփթոն 21 (4)
2006 - 2018 Անգլիա Արսենալ 194 (45)
Ազգային հավաքական
2004 - 2005 Անգլիա Անգլիա (մինչև 16) 4 (0)
2005 - 2006 Անգլիա Անգլիա (մինչև 17) 14 (5)
2006 Անգլիա Անգլիա (մինչև 19) 1 (1)
2006 - 2010 Անգլիա Անգլիա (մինչև 21) 21 (6)
2006 - Անգլիա Անգլիա 36 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Երիտասարդ տարիքում՝ 2006 թվականին, Ուոլկոտը արժանացել է BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ տիտղոսին։ Ուոլկոտը ավարտել է Սաութհեմփթոնի ֆուտբոլային ակադեմիան և սկիզբ դրել իր կարիերային հենց Սաութհեմփթոնում։ Իսկ արդեն 2006 թվականի ձմռանը նա տեղափոխվում է Արսենալ 5 միլիոն եվրոյի դիմաց։ Արսեն Վենգերը, ով գլխավորում է Արսենալն արդեն երկար տարիներ, Թեոյին հիմնականում օգտագործում է որպես եզրային հարձակվող՝ գերարագ լինելու պատճառով։

17 տարեկան հասակում (մայիսի 30, 2006 թվական) Թեո Ուոլկոտը դարձավ Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հրավիրվել է ֆուտբոլի ազգային հավաքական։ 2008 թվականի սեպտեմբերի 6–ին Անդորրայի դեմ խաղում նա դարձավ հեթ–տրիկի հեղինակ և իր անունը գրեց Անգլիայի հավաքականի պատմության մեջ՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ–տրիկի հեղինակ։ Ուոլկոտը հավաքականում անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Խաղաոճ խմբագրել

Ուոլկոտն առավել ճանաչված է իր ֆենոմենալ արագությամբ։ Բավարիա Մյունխենի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է. «Ուոլկոտին միայն ատրճանակով կարող ես կանգնեցնել»։ Վենգերը նրան խաղաոճով նմանեցնում է Արսենալի լեգենդ Թիերի Անրիին։ Ոսկե գնդակի քառակի չեմպիոն Լիոնել Մեսսին ասել է. «Ուոլկոտն ամենավտանգավոր խաղացողներից մեկն է, ում դեմ խաղացել եմ»։

Հովանավոր խմբագրել

Երբ Ուոլկոտը 14 տարեկան էր, նա պայմանագիր կնքեց Nikeի հետ։ 2012 թվականի նոյեմբերին նա հայտնվեց Nike–ի գովազդային տեսահոլովակում ֆուտբոլիստների Էդեն Ազարի, Ռահիմ Ստեռլինգի, Ստեֆան Էլ-Շաարավիի, Մարիո Գյոթցեի և Քրիստիան Էրիկսենի հետ։

Ֆուտբոլային Կարիերա խմբագրել

Սաութհեմփթոն խմբագրել

Թեո Ուոլկոտը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սաութհեմփթոնում։ Նա 2005–06 մրցաշրջանը սկսում է որպես Սաութհեմփթոնի խաղացող և ավարտում որպես Արսենալի ֆուտբոլիստ։ Մինչ Արսենալ տեղափոխվելը Թեոն Սաութհեմփթոնում մասնակցում է 21 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ Իր առաջին խաղը Սաութհեմփթոնում խաղացել է Լիդս Յունայթեդի դեմ, և հենց նույն խաղում էլ խփել է իր առաջին գոլը։ Եվ այդ ժամանակ նա դեռ դպրոցական էր։

Արսենալ խմբագրել

 
Ուոլկոտը թիմակիցների հետ նշում է Անգլիայի գավաթի նվաճումը

17 տարեկանում Թեոն տեղափոխվեց Արսենալ և թիմում սկսեց հանդես գալ 32 համարի մարզաշապիկով։ Իր առաջին խաղը Արսենալի կազմում խաղացել է 2006–07 մրցաշրջանում՝ ընդդեմ Աստոն Վիլլայի, և կատարել է գոլային փոխանցում Ջիլբերտո Սիլվային։ Ուոլկոտը մինչ այժմ իր լավագույն մրցաշրջանը անցկացրել է 2012–13 մրցաշրջանում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։ Արսենալում Ուոլկոտին բախտ է վիճակվել խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Սեսկ Ֆաբրեգասը, Ռոբին վան Պերսին, Տոմաշ Ռոսիցկին, Էշլի Քոուլը և այլք։

Հենց այս թիմում էլ Ուոլկոտը խփել է իր փայլուն գոլերը։ Արսենալի հետ մասնակցել է Պրեմիեր Լիգաին, Չեմպիոնների Լիգային և այլ մրցաշարերի։ Վերջին տարիներին Արսենալը ոչ մի կերպ չէր կարողանում տիտղոս նվաճել, բայց վերջապես 2013–14 մրցաշրջանում թիմը դառնում է Անգլիայի գավաթակիր։ Այդպիսով Ուոլկոտը նվաճում է իր առաջին գավաթը Արսենալի հետ։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սաութհեմփթոն 2005–06 21 4 1 1 1 0 23 5
Ընդհանուր 21 4 1 1 1 0 23 5
Արսենալ 2005–06 0 0 0 0 0 0 0 0 0 0
2006–07 16 0 4 0 6 1 6 0 32 1
2007–08 25 4 1 0 4 1 9 2 39 7
2008–09 22 2 3 1 0 0 10 3 35 6
2009–10 23 3 1 0 0 0 6 1 30 4
2010–11 28 9 1 0 4 2 5 2 38 13
2011–12 35 8 3 1 0 0 8 2 46 11
2012–13 32 14 4 1 2 5 5 1 43 21
2013–14 13 5 1 0 0 0 4 1 18 6
Ընդհանուր 194 45 18 3 16 9 53 12 281 69
Ընդհանուր կարիերայում 215 49 19 4 17 9 53 12 304 74

Միջազգային խմբագրել

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2006 1 0
2007 0 0
2008 5 3
2009 2 0
2010 7 0
2011 6 0
2012 9 1
2013 6 1
Ընդհանուր 36 5

Ըստ Սեպտեմբերի 10, 2013 տվյալների.

Միջազգային Գոլեր խմբագրել

Ամսաթիվ Մրցավայր Խաղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 Սեպտեմբերի 10, 2008 Մակսիմիր Ստադիոն, Զագրեբ, Խորվաթիա 4   Խորվաթիա 1–0 4–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (Ընտրական փուլ)
2 2–1
3 4–1
4 15 June 2012 Օլիմպիական ազգային սպորտ կոմպլեքս, Կիև, Ուկրաինա 26   Ուկրաինա 2–2 3–2 ՈՒԵՖԱ Եվրո 2012
5 14 August 2013 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա 34   Շոտլանդիա 1–1 3–2 Ընկերական հանդիպում

Տիտղոսներ խմբագրել

Ակումբ խմբագրել

Սաութհեմփթոն

Երկրորդ տեղ։

  • Անգլիայի գավաթ (Երիտասարդական) 2005
Արսենալ

Հաղթող։

  •  Անգլիայի Գավաթ ։ 2013–14

Երկրորդ տեղ։

Միջազգային խմբագրել

Անգլիա

Երկրորդ տեղ։

  • ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2009 (Երիտասարդական)։ 2009

Անձնական խմբագրել

  • BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ։ 2006

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո Ուոլկոտ» հոդվածին։