Թեոփիլոս Կուրկուաս

բյուզանդական հայազգի զորավար

Թեոփիլոս Կուրկուաս (ծն. և մահ. թթ. անհտ.), 10-րդ դարի բյուզանդական հայազգի զորավար։ Կուրկուասների տոհմից։ Հովհաննես I Չմշկիկի պապը։

Թեոփիլոս Կուրկուաս
Ծնվել է10-րդ դար
Մահացել է10-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ

Կրել է պատրիկի պատվաստիճան և եղել Խաղտիք բանակաթեմի զորավար։ Աչքի է ընկել արաբների դեմ մարտերում՝ Միջագետքում և Հայաստանում։ 930-ին ասպատակել է արաբների տիրապետության տակ գտնվող Բասենը և Կարինը։ 949-ին գրավել է Կարինը, կցել կայսրությանը և դարձել նրա զորավար–կառավարիչը։ Նիկեփորոս II Փոկաս կայսեր օրոք (963–969) ստացել է մագիստրոսի պատվաստիճան և սխոլերի դոմեստիկոսի (սպարապետի) պաշտոնը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 173