Թեոպոմպոս (Theopompus, հին հունարեն՝ Θεόπομπος, մ.թ.ա. 4-րդ դար, Խիոս - մոտ մ. թ. ա. 320, Ալեքսանդրիա), հին հույն պատմիչ և ճարտասան[1]։ Աշակերտել է համբավավոր ճարտասան Իսոկրատեսին և կարճ ժամանակում հասել լուրջ հաջողությունների։ Ըստ մի ավանդազրույցի՝ նրա ուսուցիչ Իսոկրատեսը սովորություն ուներ ասելու. «Եթե Էֆորոսը խթանի կարիք ունի, ապա Թեոպոմպոսը՝ սանձի»[2][3]։

Թեոպոմպոս
հին հունարեն՝ Θεόπομπος
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրԽիոս
Մահացել էմոտ մ. թ. ա. 320
Մահվան վայրԱլեքսանդրիա
ԵրկերPhilippica? և Hellenica?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, պատմաբան և հռետոր
Ծնողներհայր՝ Damasistratus of Chios?

Գրել է 12 գրքից բաղկացած և մ.թ.ա. 410-394 թթ. դեպքերը ներկայացնող «Հունաստանի պատմություն» (Hellenicа) երկը (շարունակում է Փուկիտիդեսի «Պատմությունը» ), ինչպես նաև 58 գրքից բաղկացած ու Փիլիպոս II Մակեդոնացու կառավարման շրջանին (մ.թ.ա. 362 - 336 թթ.) վերաբերող «Փիլիպոս II Մակեդոնացու պատմություն» աշխատությունը։ Թեոպոմպի հատկապես վերջին երկը մեծ հեղինակություն էր վայելում և լայնորեն ընթերցվում էր անտիկ շրջանում՝ օգտագործվելով որպես աղբյուր բազմաթիվ պատմիչների, այդ թվում նաև Պլուտարքոսի կողմից։

Թեոպոմպոսի երկերից մինչև մեր ժամանակները հասել են միայն հատվածներ և մեջբերումներ անտիկ շրջանի այլ հեղինակների գործերում (հատվածները զետեղված են «Fragmenta historicorum Graecorum» աշխատությունում (հ. I, էջեր 278 - 338, և հ. IV, 643 - 645))։ Բացի դրանից, հնում «Փիլիպոս II Մակեդոնացու պատմությունը» թարգմանվել է լատիներեն Պոմպեոս Տրոգոսի կողմից. մեզ է հասել այդ թարգմանությունից արված հակիրճ վերաշարադրանքը, որի հեղինակն է Հուստինոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Colby, Williams, էջ 233
  2. Walker, 1911, էջ 787
  3. Cicero. Brutus, 204.